Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
Ջավախքը մեծ վտանգ է ներկայացնում իրենից ամբողջ տարածաշրջանի կայունության համար: Այն պարզ պատճառով, որ դարձել է խաղալիք Ռուսաստանի և դաշնակցության ձեռքերում: Իրավիճակի սրումն ու խառնաշփոթը Պուտինի համար ձեռնտու, իսկ դաշնակցության համար սովորական է: Հենց սրա հետևանքներն են հայերենը երկրորդ պետական լեզու ընդունելու անհեթեթ պահանջը: Պահանջը անհեթեթ է թեկուզ այն պատճառով, որ ջավախահայերը վրացերեն չգիտեն և Թբիլիսիի հետ խոսում են սխալ ռուսերենով: Ինքնավարություն Ջավախքին չեն տա, դրա մասին այս պահին կարելի է մոռանալ: Պետք է սովորել վրացերեն, ինտեգրվել երկրում ընթացող գործընթացներին, մասնակցել երկրի քաղաքական և հասարակական իրադարձություններին: Մինչ այժմ ջավախահությունը ուղղված էր դեպի Երևան, սակայն այսօր Թբիլիսին անում է ամենը հակառակ ընթացքը ապահովելու համար: Ողջունում եմ այդ քայլերը, համարում եմ նոռմալ ու կարծում, որ ջավախահայությունը պիտի օգտվի այդ հնարավորությունից:
Կներես բայց քո միտքը հստակ չհասկացա.
Համամիտես Թիֆլիսի անօրինական հակահայ քաղաքականությանը?
Եթե Ջավախքում՛ վրացերեն լեզուն Հայերենից բարցր դրվի, մենք վաղը ունենալու ենք մեր ազգի մի մասի կորուստ.
Վրաստունում Հայերենը որպես երկրրորդ պետական լեզու՛ դա լիովին արդար պահանջ է ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կապված ազգային փոքրամասնությունների քանակի եւ իրավունքի դրույթի հետ. Ինչքան գիտեմ Վրաստանը անդամակցում է այդ կառույցին եւ ցանկանում է իր անդամակցությունը շարունակել.
Ջավախքը իրավունք ունի ինքնավար մարզ ճանաչվելու, որովհետեւ այն անցել է վրացիներին անօրինական ճանապարհով. Այսօր Վրաստանում՛ ոչ միայն Հայերը, այլեւ ազերիները եւ այլ ազգեր՛ ենթարկվում են հետապնդման եթե վրացաբնակ ժողովուրդները համատեղ մի փաստաթուղտ ձեւավորեն, ազգային եւ մշակույթային ոտնահրումներին վերաբերվող, համապատասխանաբար պահանջելով պատժամիջոցներ նման վարքի համար, ապա պաշտոնական Վրաստանը ստիպված կլինի վերանայել իր որդեգրած անօրինականությունը.
Մենք ոչ թէ՛ պետք է ձգտենք մեր ազգի մի մասնիկը նվիրաբերել պայմանական «եղբայրներին» այլ աշխատենք վրացաբնակ այլ ժողովուրդների հետ, արաջ տանելով մեր արդարացի պահանջները.