Մեջբերում Djavaxhq-ի խոսքերից Նայել գրառումը
Շատ քաղաքական գործիչներ(ոչ միայն ջավախահայ) նախընտրական իրենց փիառի համար շահարկում են Ջավախքի խնդիրը: Հնչում են մոտավորապես նման կարծիքներ. եթե այսպես շարունակվի մի քանի տարուց Ջավախքում հայ չի մնա: Այսինքն կանգնում ենք նոր Նախիջեւանի առջեւ: Պարզ է, որ այս քաղաքական գործիչները կհիշեն Ջավախքի մասին միայն միյուս ընտրություններին: Իսկ ինչ է մտածում հայ ժողովուրդը?
Վերջին սպանությունները Ջավախքում ազգային հողի վրա ցույց են տալիս, որ կա էթնիկ խտրականություն եւ ատելություն ու ստեղծվել է լարված մթնոլորտ: Վրաստանը ամեն գնով փորձում է հայաթափել եւ դա նրան կհաջողվի, եթե Հայաստանը շարունակի իր անտարբեր քղաքականությունը այդ հարցում: Միթե հայեր մենք սպասելու ենք, որ նորից ցեղասպանություն կատարվի հայ ցեղի նկատմամբ այս անգամ Ջավախքում ու նորից ընկնենք դռնեդուռ, թե մեզ նորից կոտորեցին? Միթե պատմությունից դասեր չենք քաղելու? Ով կտա ինձ պատասխան? Հարցականներ որոնք շուտափույթ լուծում են ուզում:
Եթե այսօր մեր բիզնեսմենները վախենում են սահմանների փակվելու վտանգից ապա Ջավախքի հայաթափումով ստեղծվում է իրական վտանգ: Բացի այդ Վրաստանի պարտավորություն ունի կապված մեցխեթ թուրքերի Ջավախքում բնակեցնելու հետ ու ահա եւ ընկանք թուրքական շրջափակաման մեջ: Ինչ ենք անելու?
Սթափվեք հայեր.....
Անձամբ ճանաչում եմ մի քանի համագործակցող խմբավորումների, որոնք օրինական ճանապարհով պռոպագանդա են անցկացնում ԱՄՆ-ում եւ Հայաստանում՛ կապված Ջավախքի հիմնախնդրին. Հայ երիտասարդի սպանությունը մեծ դժգոհություն է առաչացրել, այդ թվում եւ մեր ղեկավարության շրջանում. Վստահ եմ որ պարոն Սահակաշվիլու հետ զրուցել են այդ մասին, ուղղակի կան բաներ որ մեզ չեն ասում եւ մենք չենք իմանում.
Սփյուռքում անգամ սկսել են խոսալ որ պահը հասունացել է որպեսզի հիշեն Ջավախքի անօրինական միացումը Վրացական ՍՍՀ-ին.
Մասնավորապես խոսքը գնում է այն պայմանագրի դրույթների մասին՛ որում պարզ զետեղված է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ՛ պետք է սահմանը անցնի Հայ եւ Վրաց էթնիկ գծի միջով. Ավելորդ չէ նշել որ վրացական ազերաբնակ շրջանները, որոնք գտնվում են Հայաստանի հարեւանությամբ՛ չէր կարող միանշանակ Վրաստանի մաս կազմեր, ըստ այդ պայմանագրի դրույթների, կապված էթնիկ սահմանագծի վերաբերյալ կետի.
Վրաստանի հետ կոնֆլիկտի դեպքում, մենք կարողենք տնտեսական սպառնալիքը վերացնել՛ ընդլայնելով մեր տնտեսական գործակցությունը Իրանի հետ բայց՛ նախ մեր ղեկավարությունը ցանկություն չունի Իրանից կախվացության մեջ հայտնվելու, երկրրորդ եւ ամենա կարեւորը Իրանի անկայուն վիճակն է.
Այսինքն այս հարցում՛ ոչինչ հստակ չէ, հարեւան Իրանի արտաքին խնդիրների պատճարով.