Ջավախքը մեծ վտանգ է ներկայացնում իրենից ամբողջ տարածաշրջանի կայունության համար: Այն պարզ պատճառով, որ դարձել է խաղալիք Ռուսաստանի և դաշնակցության ձեռքերում: Իրավիճակի սրումն ու խառնաշփոթը Պուտինի համար ձեռնտու, իսկ դաշնակցության համար սովորական է: Հենց սրա հետևանքներն են հայերենը երկրորդ պետական լեզու ընդունելու անհեթեթ պահանջը: Պահանջը անհեթեթ է թեկուզ այն պատճառով, որ ջավախահայերը վրացերեն չգիտեն և Թբիլիսիի հետ խոսում են սխալ ռուսերենով: Ինքնավարություն Ջավախքին չեն տա, դրա մասին այս պահին կարելի է մոռանալ: Պետք է սովորել վրացերեն, ինտեգրվել երկրում ընթացող գործընթացներին, մասնակցել երկրի քաղաքական և հասարակական իրադարձություններին: Մինչ այժմ ջավախահությունը ուղղված էր դեպի Երևան, սակայն այսօր Թբիլիսին անում է ամենը հակառակ ընթացքը ապահովելու համար: Ողջունում եմ այդ քայլերը, համարում եմ նոռմալ ու կարծում, որ ջավախահայությունը պիտի օգտվի այդ հնարավորությունից:
Էջանիշներ