Եթէ թոյլ կտաք ինձ, որպէս սփիւռքահայի, տեսակէտիս ներկայացումը...
Հայաստանի եւ Հայ ժողովուրդի մասնակի խնդիրների լուծումը պիտի չի լինի Հայաստանի եւ Հայ ժողովուրդի այլ մասնակի խնդիրների հաշուին: Ջաւախքը պատմական Հայաստանի մաս է կազմում, եւ մեր մտապատկերում Հայաստան է: Իսկ ջաւախեցիք իմ սրտին շատ մօտիկ մեր ժողովուրդն են: Շատ գրուեց հայոց ապստամբութիւնների մասին: Ձախողել ենք, բայց եթէ յաջողեյինք Սասունում, Տարօնում. ոսոխմանեան կայսրութեան տարածքին բնակող հայոց դրութիւնը ի՞նչ պիտի լիներ: Ամէն դէպքում՝ բոլորի դրութիւնը նոյնը եղաւ: Լաւ ասենք Ջաւախքը ազատագրեցինք զէնքով. Թիֆլիսի, Շուլավերի, Վրաստանի մնացեալ հայոց իրավիճակը ինչպէս լինելու է: Իմ կարծիքով՝ Ջաւախքը Վրաստանից պոկելով Հայաստանին միացնելը, ջաւախահայութեան եւ վիրահայութեան եւ Հայաստանի շահերին չի ծառայում:
Երեւի ողջ Վրաստանը պէտք է պոկել եւ միացնել Հայաստանին, այլ խօսքով՝ Վիրահայութիւնը ներգրաւել Վրաստանի քաղաքական կեանքին, այն աստիճան, որ այդ երկիրը կառավարուի հայերով, կամ հայերու դրածոներով:
Այս եւ նման աշխատանքը շուտափոյթ լուծում չ'ունի: Դու մեղադրէ Ջաւախքի երիտասարդութիւնը, որ ամէն տեղ է, բացի Ջաւախքէ: Այդպէս եղել է Ցարական Ռուսիոյ ժամանակ, այդպէս է եւ հիմա: Ուսման կամ գործի համար գնացողը, գնալը իմացել է, դառնալը ոչ: Ո՞ւր են Հայաստանի, Ռուսաստանի միլիոնատէր ջաւախեցիները, թող գան եւ ներդնեն իրենց լուման Ջաւախքի զարգացման համար:
Նմանապէս ողջ հայութինը Հայաստան համահայկական ֆոնդի միջոցաւ պէտք է զարգացնէ Ջավախքի ենթակառուցուածքը, աշխատանք ստեղծի, եթէ երբէք Ջաւախքը, որպէս Հայրենիք նկատի ունենք: