2010-2011թթ. ուսումնական տարում Ջավախքի հայկական դպրոցներում կրճատվելու են հայոց լեզվի և գրականության դասաժամերը՝ իրենց տեղը զիջելով վրացերենին: Ընդ որում, նախկինում հայերենով դասավանդված բոլոր առարկաներն այսուհետ կուսուցանվեն երկու լեզվով. դասերի առաջին կեսը մասնագետները կվարեն հայերենով, երկրորդ կեսը` վրացերենով: Սա վերաբերում է նաև աշակերտներին, որոնք թեման պետք է ներկայացնեն երկու լեզվով:
Ինչպես հայտնում է «Ա-ինֆո» գործակալությունը, պարզվում է՝ դպրոցներում մինչ այս գործող լաբորատորիաները, բուժկետերը, երգի-պարի խմբակները, նախնական տվյալներով՝ նաև գրադարաններն այլևս չպետք է գործեն, ինչի հետևանքով կկրճատվեն համապատասխան հաստիքները:
Հայոց պատմության դասաժամերն, ինչպես վերջին մի քանի տարիներին, կանցկացվեն ֆակուլտատիվ հիմունքներով, կկրճատվեն նաև կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի դասաժամերը…
Գործակալությունը նշում է, որ արդեն երկար ժամանակ է, ինչ ոչ պակաս կարևոր խնդիր է դարձել նաև դասագրքերի ձեռքբերման հարցը: Հայաստանում հրատարակվող և անվճար տրամադրվող հայալեզու դասագրքերն արդեն մի քանի տարի է, ինչ անհասանելի են ջավախահայ աշակերտներին: Փոխարենը, նրանք ստիպված են Վրաստանում լույս ընծայվող հայերեն դասագրքերը ձեռք բերել թանկ գնով:
Տեղեկանում ենք նաև, որ այդ դասագրքերն աչքի են ընկնում անհաջող թարգմանությամբ, բազմաթիվ տառասխալներով, խրթին շարադասությամբ, շատ դեպքերում նաև աղավաղված բովանդակությամբ: Խոսքը հատկապես վերաբերում է Վրաստանի պատմության դասագրքերին, որոնք հայ աշակերտին ներկայացնում են հայոց պատմությանն մասին աղավաղված տեղեկություններ, քարտեզագրություն և այլն:
Tert.am
Հ.Գ. ինչու է լռում Եվրոպան երբ հայերին հալածում են, պետք է մուսուլման լինեինք որ ամեն կերպ արձագանքեին..
Ինչու է այպես արագ զարգանում Ջավախքի հայաթափման քաղաքականությունը... Հայ իշխանավորները ինչպես միշտ լռում են...
Ջավախքի մասին ստահոդ լուրեր են տարածում իբր թե այդտեղ հայերը սկսել են ապրել Հայոց Ցեղասպանությունից հետո, ապատեղեկատվություն որն այսօր հանդիպել եմ ռուսական մի կայքում..
Առաջարկեք ինչ կարելի է անել , արդեն շատ խեղդեցին հայերին վրացիները,
Էջանիշներ