User Tag List

Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 157 հատից

Թեմա: Հայերի խնդիրները Ջավախքում

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #20
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ջավախքն առանց հայերի

    Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցանքներ:


    ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

    «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը խստագույնս դատապարտում է Վրաստանի իրավապահ մարմինների կողմից ապրիլի 24-ին տեղի ունեցած Դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանի եւ Ախալքալաքի նախկին քաղաքապետ Նաիրի Իրիցյանի ապօրինի ձերբակալություններն` անհիմն եւ շինծու մեղադրանքներով:


    Վրաստանի իրավապահ մարմիններին ընտանի դարձած հակահասարակական վարքագծին հավատարիմ, ամենայն հավանականությամբ նախապես ծրագրված սադրանքն ի կատար ածելով, շրջանային դատախազի վարորդն Ախալքալաքի կենտրոնում վրաերթի է ենթարկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությունից վերադարձող Կումուրդոյի համայնքից Ախալքալաքի շրջանային ժողովի /սակրեբուլո/ ընտրված պատգամավոր, Դաշինքի անդամ Անդրանիկ Աբելյանին: Վերջինիս վրայերթի ենթարկելուց անմիջապես հետո ավտոմեքենայից ելած դատախազի վարորդը հարձակվել է պատահարից տուժած Անդրանիկ Աբելյանի վրա` նրան հասցնելով նոր մարմնական վնասվածքներ: Մերձակայքում գտնված Դաշինքի անդամներ Արթուր Պողոսյանը եւ Նաիրի Իրիցյանը միջամտել են` իրավիճակը խաղաղեցնելու եւ վրաերթից տուժած շրջանային ժողովի պատգամավորին ծեծից ազատելու նպատակով:


    Միջադեպին հետեւած Արթուր Պողոսյանի եւ Նաիրի Իրիցյանի գիշերային ձերբակալությունները, մեղադրյալների շուտափույթ տեղափոխությունն էթնիկապես «ապահով» համարվող Ախալցխան եւ քիչ անց Արթուր Պողոսյանի փոխադրումը Թբիլիսի վկայում են, որ Վրաստանի իշխանություններն ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես, ջավախահայության ազգային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու հարցում մտադիր չեն առաջնորդվել սահմանադրորեն ամրագրված օրինականության եւ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների պահանջներով: Ջավախքում եւ ներկայիս Վրաստանի ողջ տարածքում մոլեգնող հակաժողովրդավարական եւ քաղաքական ցանկացած այլակարծությանն անհաշտ, ազգային փոքրամասնությունների նկատմամբ համահասարակական անհանդուրժողականությունը սերմանող թբիլիսյան այժմյա վարչակարգը պետք է քաջ գիտակցի նման քաղաքականության կործանարար հետեւանքները` երկրի միջազգային վարկի, նրա քաղաքացիների բարօրության, անվտանգության եւ տարածաշրջանային կայունության համար:


    «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքը կրկին դատապարտում է ջավախահայության իրավունքների զանգվածային ոտնահարման, ուժային ապօրինի եւ սադրիչ գործողություններով բնակչությանն ահաբեկելու եւ վարչակարգի կողմից «չվերահսկվող» քաղաքական գործիչներին անհիմն եւ ակնբախորեն անհեթեթ մեղադրանքներով ձերբակալելու թբիլիսյան իշխանությունների քաղաքականությունը, որն արդեն իսկ կանգնեցրել է ջավախահայությանն անցանկալի հետեւանքներով հղի համընդհանուր ըմբոստության շեմին:


    Դաշինքն ամենայն վճռականությամբ պահանջում է անհապաղ ազատ արձակել Թբիլիսիի քննչական մեկուսարաններից մեկում ապօրինաբար պահվող Դաշինքի անդամ եւ նվիրյալ ջավախահայ Արթուր Պողոսյանին, կարճել նրա եւ մյուս ջավախահայ գործիչների նկատմամբ հարուցված անհեթեթ քրեական գործերը եւ դադարեցնել երկրամասի հայության խորացող ահաբեկումն` ուժային կառույցների սադրիչ ներգրավվածությամբ:


    Դաշինքը տեղյակ է պահում հանրությանը, որ ջավախահայության արդար եւ համընդհանուր վճռականությանը հակազդելու, ապօրինաբար ձերբակալված անձանց անհապաղ ազատ չարձակելու, լեզվական ու կրոնական անվիճարկելի իրավունքները ոտնահարել շարունակելու պարագայում, իրավիճակի ապակայունացման ողջ պատասխանատվությունը կընկնի երկրի կենտրոնական իշխանությունների եւ Ջավախքում ծվարած վերջիններիս կամակատար անձանց վրա:


    Դաշինքը վերահաստատում է սեփական վճռականությունը պայքարելու Ջավախքի ողջ բնակչության սահմանադրական իրավունքների պաշտպանության համար եւ իր նպաստը բերելու Վրաստանի ժողովրդավարացմանը եւ հարավկովկասյան տարածաշրջանում կայունությունը եւ ինտեգրացիոն գործընթացները խթանելուն:


    Ազատություն Արթուր Պողոսյանին:


    «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք
    Ավելացվել է 8 րոպե անց
    Հայերը չեն նեխած: Հայերի գեներն են նեխում: Մի փոքր գենիոլոգիա որ ուսումնասիրես, կհասկանաս ինչի մասին է խոսքը:
    Ինչքան վայրիվերո ցեղ կար հայերի գեների միջոցով մարդ դառձավ : Հայերի գեները նեխած չեն, որոշ հայերի ուղեղներն է ժանգոտել այլադավան գաղափարախոսությունների պատճառով: Հայը գենը ցույց կտա իր իրական պոտենցիալը եթե հայերը փորձեն իրենց ուղեղներից հանել անհեթեթ գաղափարների մեծ մասը ու լսեն իրենց արյան կանչին:
    Վերջին խմբագրող՝ Հայարիացի: 01.05.2007, 14:44: Պատճառ: Գրառման ավելացում
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Չաղ Տղաների Խնդիրները.
    Հեղինակ՝ Vishapakah, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 69
    Վերջինը: 08.07.2016, 01:48
  2. Այսօրվա երիտասարդության խնդիրները
    Հեղինակ՝ Լեդի Վարդ, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 14
    Վերջինը: 04.04.2013, 16:16
  3. Նորածինն ու խնդիրները
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 15.10.2009, 11:03
  4. Սպանություն Ջավախքում
    Հեղինակ՝ Marduk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 26.09.2008, 20:19

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •