Ծեծը դաստիարակության միջոց չէ հաստատ: Սակայն, երբեմն-երբեմն մի փոքրիկ ապտակիկ կարելի է: Երեխան /եթե ընդունենք, ասենք մինչև 12տարեկան/ որքան էլ որ ընտանիքում իր դաստիարակությունը ստանա, այնուամենայնիվ, նրա դաստիարակության որոշակի տոկոս էլ պատկանում է շրջապատին: Երեխան հաճախում է մանկապարտեզ/դպրոց, որտեղ անցկացնում է օրվա մոտավորապես 8/6 ժամ, գալիս է տուն, ու իր տեսածն ու լսածը վերարտադրում տանը: Զգուշացնելուց հետո, որ նրա այդ արարքը անթույլատրելի է, միգուցե երեխան ևս մեկ անգամ կրկնի իր այդ արարքը, քանի որ տեսնում է, որ իր հասակակիցները կրկին նույն բանն են անում: Այ մի հատ ապտակիկ/շատ ուժեղ չէ/, ու հիշելով ցավը, երեխան չի կրկնի իր արարքը:
Մի այլ տարբերակ էլ սուտլիկ ու վատ-վատ բառեր ասող պուճուրիկների դեմ. եթե երեխան անընդհատ ստում է/վատ-վատ բառեր է ասում, ապա նրան մի թեյի գդալ կարմիր պղպեղ տվեք, հաջորդ անգամ չի կրկնի:
Հ. Գ. բայց ես իմ բալիկին չեմ ապտակի, ժամերով գլխին քարոզ կկարդամ, այ հաստատ զահլեն գնալուց, երեխեն մյուս անգամ նման բան չի անի...
Էջանիշներ