Ես բոլոր գրառումները չեմ կարդացել այնպես որ եթե կրկնվեմ ներող կլինեք:
1.Մինչև 5 տարին երեխային պետք է պահել թագավորի պես- այս ժամանակահատվածում երեխան ծանոթանում է շրջապատրի և աշխարհի հետ, ուստի պետք է թույլ տալ նրան ծանոթանալ և ակամայից արված սխալները ուղղել միայն խոսելու միջոցով:
2. Մինչև 15 տարին երեխայի հետ վարվել ինչպես ծառայի- այսինքն ոչ թե ստրուկի այլ ,որ նա ծառայի ծնողներին իսկ ծնողներն էլ նրան:
3. 15 -ից հետո երեխայի հետ վերաբերվել, ինչպես ընկեր- սա ամենադժվարն է, քանի-որ այս ժամանակահատվածը համընկնում է հասունացման հետ՝ երբ դեռահասը ձգտում է անկախության և ինքնահաստատման, հակադրվելով ամենքին և ամեն ինչին, իսկ ծնողն էլ ջանադրաբար ցանկանում է երեխային հաղորդ անել իր փորձը՝ տարիներով ձեռք բերած:
Այսինքն դաստիարակելու համար , ձեռքերի ուժը գործադրելը բնավ պետք չէ: Միայն համբերատարության և խոսքի միջոցով կարելի է հասնել որևէ արդյունքի. սա ասում եմ , որպես փորձ ունեցող ծնող, հակառակ դեպքում նա մի օր կտա պատասխան՝ թեկուզ իր անտարբերությամբ՝ դեպի ծնողները: