Մեջբերում Juzeppe Balzammo-ի խոսքերից Նայել գրառումը
Լավ հարց է...
Իմ տղուկը շուտով կդառնա 2 տարեկան… արդեն հասցրել ա 1 հատ թաթիկին ու 1հատ էլ մռթիկին ստանալ-գետնից բան վերցնելու և բերանը անելու փորձի համար: Արդեն 4 ամիս ա էլ նման փորձ չի արել … ու 4 ամիս ա, որ ես, ինքս ինձ մի քիչ ավելի պակաս եմ հարգում…
Ճիշտ ասած ինձ հետաքրքիր ա թե էս թեման քննարկողներից քանիսն են ծնող...
Պետք չէ այդպես անել, խնդրում եմ…Այդ 2 տարեկան երեխան մի՞թե հասկացավ, թե ինչու՞ հասցրեցին իր մռութիկին: Ու եթե չորս ամիս նա չի փորձում հատակից բան վերցնել բերանը տանելու համար` լոկ կրկին նույն ցավը չզգալու ռեֆլեքսով: ՈՒ նա հենց այդպես էլ կվարժվի ծեծ ուտելուն` ամեն մի նորը ճանաչելիս (փորձարկելիս): Վերոնշյալ ընդգծված տողերը գիտակցողը, կարծում եմ կգտնի իր մեջ այնքան համբերատարություն, մինչև պզտիկը մեծանա, խոսքը հասկանա, ու բացատրելով կկարողանա դաստիարակել իր որդուն
Հ.Գ. Ես ձեզ շատ լավ հասկանում եմ, բայց հավատացեք բազմափորձ ծնողիս: