Լավ հարց է...
ասենք ոռիկին մի հատ շրխկը համարվում է՞ ծեծ.... թե՞ մի քանի շրխկը…
Հետո կան տարբեր ծեծեր. կանոնակարգված(Կառատեի Միջազգային Ֆեդերացիա և այլք...) և անկանոն( փողոց , բանտ , ռեստորան և օրինապահ մարմինների պադվալներ): Ասենք,քո հարազատ երեխային, ծեծելուց կարելի՞ է արմունկով գլխին խփել... թե միայն դեմքին՝ բռունցքով ՞՞՞՞ ո՞ր տեսակն ենք քննարկում:
Իմ տղուկը շուտով կդառնա 2 տարեկան… արդեն հասցրել ա 1 հատ թաթիկին ու 1հատ էլ մռթիկին(իրար վրա շրխկ-շրխկ,կայծակնային,շեշտակի ու ցավոտ…արծիվ պապա՜) ստանալ-գետնից բան վերցնելու և բերանը անելու փորձի համար: Արդեն 4 ամիս ա էլ նման փորձ չի արել … ու 4 ամիս ա, որ ես, ինքս ինձ մի քիչ ավելի պակաս եմ հարգում…
Ճիշտ ասած ինձ հետաքրքիր ա թե էս թեման քննարկողներից քանիսն են ծնող...
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Չգիտեմ ինչու հավեսս տվեց, որ գրեմ
Դե որ կտրականապես դեմ եմ, էտ հաստատ…Պատճառները թվարկեմ կոնկրետ դեպքերով
Դեմ եմ, երբ փոքրերին են ծեծում, քանի որ իհարկե պատասխան չեն կարող տալ, բայց մեկ է մեջները վիրավորանք, ցավ, ինչպես ուզում եք անվանեք կմնա, որը մի ձև հետո կարտահայտվի և ով գիտե, գուցե հենց ծնողների վրա:
Դեմ երբ աղջիկներին են ծեծում ասսենք արդեն մի 13-14 տարեկանում, չէ որ կսովորեն, և երբ հասնկարծ ամուսինը ծեծի կմտածի "հա ինչ ծնողներս էլ էին ծեծում, սովորական է, նույն բարեկամն է":
Նույնը տղաների տարեքային առումով: Չի կարելի ձեռք բարձացնել, տղայի ուժը կպատի պատասխանելուն և ով գիտե, կարող է մի օր կպատասխանի և ահա կկորի իրենց միջև ջերմ կապող օղակը: Տղան ծեծի սովոր կլինի, որը նա կարտահայտի դրսում ծեծելիս և հետևաբար ծեծվելիս:
Պետք չէ երեխայի մեջ առաջացնել այնպիսի զգացմուքներ, որոնք հետո բացասական ձևով դուրս կգան նրա միջից,և որոնք կարող են կործանել և՛ նրան, և՛ կողքիններին, թեկուզ հոգեպես, որը ավելի ցավալի է:
Եվ ի վերջո այդքան հպարտանում ենք, որ բանական էակներ ենք, դե եկեք մեզ համապատասխան ձևով պահենք և սովորենք հասկացնել և հասկանալ:![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Կտրականապես դեմ եմ ծեծին!Ես նկատել եմ ,երբ երեխայիս վրա բղավում եմ, նա մինչև անգամ բղավոցի պատճառով է դիտավորյալ անում նորից նույն բանն,էլ ուր մնաց ծեծի դեպքում..... Իսկապես երեխան երբ նկատողությունն ստանում է հանգիստ եվ ցածր տոնով,դրանից վիրավորվում է և երբեք չի կրկնի նույն սխալն :Քանի որ ինքն երբ սխալն անում է գիտակցում է որ դա սխալ արարք է և սպասում է բղավոցի :Եվ երբ իր սպասելիքներն փոխարինվում են ընդամենն նկատողությամբ դա որպես վիրավորանք դրոշմվում է հիշողության մեջ:Իսկ ծեծի դեպքում վիրավորանք չկա,կա միայն հիշաչարություն և ցավ որն էլ ուղեկցում է երեխային ամբողջ կյանքում
![]()
ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........
Պետք չէ այդպես անել, խնդրում եմ…Այդ 2 տարեկան երեխան մի՞թե հասկացավ, թե ինչու՞ հասցրեցին իր մռութիկին: Ու եթե չորս ամիս նա չի փորձում հատակից բան վերցնել բերանը տանելու համար` լոկ կրկին նույն ցավը չզգալու ռեֆլեքսով: ՈՒ նա հենց այդպես էլ կվարժվի ծեծ ուտելուն` ամեն մի նորը ճանաչելիս (փորձարկելիս): Վերոնշյալ ընդգծված տողերը գիտակցողը, կարծում եմ կգտնի իր մեջ այնքան համբերատարություն, մինչև պզտիկը մեծանա, խոսքը հասկանա, ու բացատրելով կկարողանա դաստիարակել իր որդուն
Հ.Գ. Ես ձեզ շատ լավ հասկանում եմ, բայց հավատացեք բազմափորձ ծնողիս:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ