Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ թվում է՝ հարցադրումն ի սկզբանե սխալ է դրված այս թեմայում : «Ծեծը դաստիարակության միջոց է, թե ոչ» հարցը նույնացվել է «կողմ եք ծեծի կիրառմանը, թե ոչ» հարցին: Ու այն մարդիկ, որոնք պատասխանել են, թե ծեծը դաստիարակչական մեթոդ չէ, հավանաբար նրանք են, ովքեր գտնում են, որ այդ միջոցը չպետք է կիրառել: Բայց սրանք տարբեր հարցեր են:

Ես էլ եմ գտնում, որ այդ միջոցը երբեք չպիտի կիրառվի, բայց հերքել այն փաստը, որ դա դաստիարակության միջոց է, չեմ կարող: Այն բազմիցս կիրառվել է ու կիրառվում է դաստիարակչական նպատակներով: Լավ է, թե վատ է, դա արդեն երկրորդ հարցն է: Սա նույնն է, ինչ հարցնես՝ «բուսաբուժությունը բժշկական մեթոդ է թե ոչ», ու եթե պատասխանես այո, դա դեռ չի նշանակում, որ կողմ ես բուժման այդ տեսակի կիրառմանը երեխայիդ առողջացման համար:
Ինչ որ տեղ ճիշտ ես ասում, բայց մյուս կողմից էլ նայած ինչ ես դաստիարակում։ Ծեծվելով մեծացած երեխան չի կարող դաժանություններ չունենալ իր մեջ, միգուցե ոչ դաժանություն, բայց մի ուրիշ վատ որակ, հնարավոր չի որ դա էդպես գնա ու կորի։ Իր հետքն անպայման կթողնի, մանուկ հասակում ստացած ծեծը մի ձևի կարտահայտվի արդեն դեռահաս տարիքում, ու հաստատ բացասական իմաստով։