Հերքա էս թեման քննարկենք հա՞Էնքան խոսեցինք ծեծելուց , ամեն գիշեր երազիս ինչ-որ երեխաների եմ ծեծում ու հետո մի 2 ժամ ներողություն խնդրում ։ Նենց դաժան բանա , մի ծեծեք ձեր և առավել ևս ուրիշների երեխաներին
Հ.Գ. Խնդրում եմ , քվերակությունս փոխեք , ես չեմ ծեծի երեխաների![]()


Էնքան խոսեցինք ծեծելուց , ամեն գիշեր երազիս ինչ-որ երեխաների եմ ծեծում ու հետո մի 2 ժամ ներողություն խնդրում ։ Նենց դաժան բանա , մի ծեծեք ձեր և առավել ևս ուրիշների երեխաներին
Մեջբերել

:

…
Ականատես եմ եղել մի շարք ծնողների, որոնց համար այդ ծեծ կոչվածը, ծեծ, և ոչ թե ապտակ, դարձել էր դաստիարակության միջոց, որն այլևս չէր օգնում սաստել երեխայի այս կամ այն արարքը չկրկնելուն, այն արդեն երեխայի համար սովորական դարձած պատիժ էր և ոչ ավելին:
... մինչ նոր հանդիպում

Կարելի էր դրա փոխարեն, ասենք, որևէ կերպ պատժել, ինչ–որ հաճույքից զրկել։ Համոզված եմ, որ պակաս արդյունավետ չէր լինի ու շատ ավելի մարդկային մեթոդ կլիներ։ Օրինակ, ինձ նման դեպքերում մայրս մի քանի օրով արգելում էր բակ իջնել ու ընկերներիս հետ խաղալ։ Դա ինձ համար բավական լուրջ պատիժ էր ու լավ էլ ազդում էր։ Սկզբում մի քիչ լացում էի, հետո խելոք–խելոք անում էի այն, ինչ պետք էր՝ միաժամանակ գիտակցելով, որ մայրս ճիշտ է արել։ Կամ կարող էր նման ձևով մեկ ուրիշ հաճույքից զրկել։
Էջանիշներ