Նայած, որ տարիքում և ինչի համար: Եվ հետո ծեծ էլ կա, ծեծ էլ…
Երբեմն մի ապտակն էլ բավական է…
Նայած, որ տարիքում և ինչի համար: Եվ հետո ծեծ էլ կա, ծեծ էլ…
Երբեմն մի ապտակն էլ բավական է…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Էնքան բոլորը դեմ են մարդ չգիտի որ տարբերակն ընտրի![]()
Դե մի բան էլ ես առաջարկեմ քննարկենք![]()
Պատկերացրեք երբեկ չծեծված երեխա , ու հանկարծ ընկնում է թմրամոլության գիրկը/ Ինչ էլ թեմա գտա / ՀԻմա ինչ եք կարծում նրան այդ ուղուց հետ պահելու համար ծեծել թե չծեծել ու միայն բացատրել ։ Երեխան արդեն չափահաս է /20 տարեկան/ , բավականին հասկացեղ էր ու խելացի , սակայն հիմա կյանքն է խորտակում ։
Այս մի քանի տողում այնքան հակասություն ես մեջբերել Dayana ջան: Նախ քսան տարեկանն էլ ի՞նչ երեխա, ինքդ էլ նշել ես` չափահաս է: Նշանակում է նրա դաստիարակությունն արդեն վաղուց են տվել, ու էլ կարևոր չէ ծեծի, թե` ոչ ծեծի միջոցով: Երկրոդ` եթե իրեն տվել է թմրամոլությանը, էլ ու՞ր մնաց այստեղ բավական հասկացողն ու խելացին
Այս դեպքում արդեն հոգեբանական մոտեցում է պետք, հատուկ կլինիկական պայմաններում:
Իսկ դաստիարակության մասին ես նախորդ էջերում էլի եմ գրել, չեմ ուզում կրկնվել: Ասեմ պարզապես, որ ծեծի միջոցով ծնողը ոչնչի չի կաչող հասնել, բացի այն բանից, որ երեխայի մեջ ագրեսիա ու ատելություն կսերմանի հենց առաջինն իր անձի նկատմամ, հետո էլ` աշխարհի ու մարդկության: Դաստիարակելու ամենագլխավոր ու առաջնային մեթոդը եղել ու մնում է սեփական օրինակով ծառայելը, հետո զրույցի միջոցով բացատրելն ու վերլուծություններ անելը, նպատակային բանավեճով կարևոր եզրահանգումների տանելը: Նայած երեխայի տարիքի ու հոգեբանական նրբությունների` գուցե ապտակը «հնար» ծառայի ինչ որ ձևով սաստելու կամ հասկացնելու նրան: Հիշեք` ի՞նչ ազդեցություն ունեցավ Շուշանիկի ապտակը Միքայելի վրա «Քաոսում», բայց դա էլ երբեմն հարցի լուծում չէ, որովհետև դրա հետևանքն էլ անկանխատեսելի է: Ամեն դեպքում մնում եմ իմ այն համոզմանը, որ ծեծն այնուամենայնիվ դաստիարակության միջոց չէ:
Երևույթի լավ կամ վատ լինելը որոշելու ամենալավ միջոցը կարծում եմ դրա արդյունքին նայելն է
Ես շատերին գիտեմ որ գոհ են եղել իրենց ծնողի տված ճիշտ խրատից ու հասկացել են, որ դա սիրուց դրդված է եղել, և դա իրենց օգտակար է եղել ու ոչ մի ագրեսիա էլ չի առաջացրել ու չի պակասացրել հարգանքը ծնողի հանդեպ...և հակառակը շատերը դժգոհ են անտեղի այդ խստությունից որովհետև տեղին չի եղել...:
Ի հաստատում բերեմ մի համար աստվածաշնչից Առակաց23:13,14«Տղայեն խրատը մի կտրեր, Վասնզի եթե զանիկա գավազանով ծեծես, չի մեռներ…Թեև դուն անիկա գավազանով կը ծեծես , բայց անոր հոգին դժողքեն կազատես:»
Էստեղ շատերը կարծիք են հայտնել , բայց դեռ ծնող չեն դարձել, չգիտես ինչու բոլորը կարծում են, թե իրենք ամենաիդեալական ծնողն են լինելու... որ կկարողանան անպայաման այնպես ճիշտ կրթել ու դաստիարակել երեխային, որ այսպես ասաց ոչ մի բացթողում չլինի...բայց դա բացարձակապես անհնար է, ինքներդ կհամոզվեք դրանում
անգամ կարող է ձեր ճիշտ դաստիարակությունը չտա ձեր ուզած արդյունքը...
Իսկ եթե ունենաք որևէ բացթողում, այդ չի նշանակի որ պետք է գնալ մոստից քցվել /չեմ հիշում ով էր այդպես նշել/, պարզապես պետք է փորձել ուղղել սխալը հնարավորինս ճիշտ ճանապարհով ոչ թե հեշտ:
Ես համաձայն եմ, որ կան ծնողները որոնք չափազանց հիստերիկ են, ու անտեղի տեղը կարող են ծեծել և վիրավորել երեխային, բայց ես դրա մասին չեմ ասում, եթե հարկ կա ծեծելու դրա համար պետք է լինի արդարացված պատճառ ,որը երեխան հետո էլ կարող է հասկանալ և ընդունել…
Մի երգ էլ հիշեցի մոր մասիներևի շատերդ լսած կլինեք…
Ասում են թե նա ով մայր չունի
ով մայրական քնքշանք չի տեսել
ով մայրական ծեծից չի լացել
նա որբ է մեծացել...
Love has an enemy, but it is already defeated!
լավ էլ ասում են
Ինչ ասես դառա. էլ ապրանք, էլ խեղված հոգեկանով մարդ, էլ ընկճված, էլ վախեցած, էլ թուլամորթ ու բարդույթավորված, էլ չարությամբ լի, ագրեսիվ ու սանձարձակ, էլ պոտենցիալ հանցագործ: Մնաց էն 20 տարեկան թմրամոլից դառնայի:
Ծեծը կարող ա ինձ մի քիչ վախեցած ու սանձարձակ ա դարձրել, բայց շատ վատ բաներից ինձ հեռու ա պահել:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այսինքն եթե ծեծեք ՝ նա պետք է թողնի ասե՞ղը...Ծնողի մեծությունը կայանում է նրա ուժի մեջ՝ խոսքի և ոչ թե ձեռքերի: Եթե քո խոսքերը այնքան ազդու չեն, ու չեն ազդում զավակիդ վրա, ուրեմն զուր ջանքեր են: Ծեծելով միայն լարված նյարդերը կհանգստացնեք-ուրիշ ոչինչ: Իսկ եթե կա հարգանքը և սերը ծնողի հանդեպ՝ նրա խոսքը ազդեցիկ կլինի:Dayana-ի խոսքերից
Պատկերացրեք երբեկ չծեծված երեխա , ու հանկարծ ընկնում է թմրամոլության գիրկը / Ինչ էլ թեմա գտա / ՀԻմա ինչ եք կարծում նրան այդ ուղուց հետ պահելու համար ծեծել թե չծեծել ու միայն բացատրել ։ Երեխան արդեն չափահաս է /20 տարեկան/ , բավականին հասկացեղ էր ու խելացի , սակայն հիմա կյանքն է խորտակում ։
Ես էլ էի տհաճությամբ գնում դաշնամուրի, որովհետև ծույլ էի, պարապել չէի սիրում...Բայց երաժշտական դպրոցն ավարտել եմ ոչ թե ծնողներիս ծեծի շնորհիվ, այլ որովհետև մայրս որոշակի բացատրական աշխատանքի շնորհիվ ինձ կարողացել համոզել, որ դաշնամուրի գնալն ինձ իսկապես պետք է, և այդ հարցն այլևս չի քննարկվել։
Այստեղ մի քանի անգամ խոսք եղավ նաև ապտակի մասին, որը մի կողմից կարծես ծեծի տարատեսակ է, քանի որ ֆիզիկական ուժի կիրառություն է ենթադրում, բայց մյուս կողմից էլ, կարծում եմ, տարբերվում է ծեծից նրանով, որ ապտակի ազդեցությունը հիմնականում ավելի շուտ հոգեբանական է, քան ֆիզիկական. ապտակը բացի ակնհայտ ֆիզիկական ցավից նաև մի տեսակ ցնցող, սթափեցնող ազդեցություն ունի. մարդը, որին ապտակում են հաճախ լաց է լինում ոչ այնքան ցավից, որքան վիրավորանքից կամ սեփական սխալի հանկարծակի գիտակցումից, որովհետև շատ դեպքերում ապտակն իրոք օգնում է, որ մարդը սթափվի ու զգա, որ իրեն սխալ էր պահում... Բայց սա, իհարկե, չի վերաբերում այն դեպքերին, երբ ապտակը պարզապես ամենօրյա ծեծի փոքրիկ մասն է կազմում։ Խոսքը հազվագյուտ՝ ծայրահեղ դեպքերում ապտակելու մասին է, որովհետև նման բաները սովորական դառնալու դեպքում լրիվ կորցնում են իրենց իմաստն ու ազդեցությունը կամ լրիվ այլ՝ անցանկալի ազդեցություն ունենում...
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.11.2007, 00:48:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Դե ես քո նման տենց հասկացող հո չեի, անհասկացող էի,
Ես շատ լավ էլ գիտակցում էի, ուղղակի եթե մամայիս (նաև հայրիկիս) հաստատակամությունը չլիներ, ես նույնիսկ համալսարան էլ չեի ընդունվի։Ասելս էն չի , որ իմ մոտ ամեն ինչ ծեծով ա, ամենևին, այլ ընդհակառակը, ուղղակի նույնիսկ Աստվածաշունչն ա այդ մասին խոսում.- «Երեխայիդ վրայից գավազանը մի հեռացրու, որ իր ծերության օրերում էլ քեզ օրհնի»։
![]()
Երեկ Հայերի խաղը տեսնելուց հասկացա, որ ծեծը կարա լավ էլ դաստիարակման միջոց լինի…
Մտքովս ի՞նչ անցավ… հեսա կասեմ:
Եկա, ուզեցա ձրի անցնեմ… էլի չկարեցադե շուստռի չեմ էլի այդ հարցում, հո զոռով չի:
Առա հյուսիսայինի տոմս, նստա արևելյան տրիբունայում: Բայց այդ տված 1000 դրամի դիմաց ոչ մի հաճույք խաղից չստացաու մտքովս անցավ մի սենց բան: Եթե փող ենք տալիս հաճույք ստանալու համար ու դա չենք ստանում խաղից ուրեմն թող մեզ դա կոմպեսնսացնեն ուրիշ բանից հաճույք ստանալուց: Օրինակ՝ մեր հավաքականի խաղացողներին մի մի հատ չափալախ տալուց: Ամեն մի մարդ, դուրս գալուց առաջ չափալախում է մուտքի մոտ շարքով կանգնած մեր խաղացողներից մեկին: Հենց մեկին: Նայեք ինչ ստիմուլ ա առաջանում: Պիտի կրեն, միանշանակ + դու պիտի ամենավատը չլինես գոնե, որ քեզ չչափալախեն…
Ուզում եմ փոխեմ ընտրած տարբերակս: Ծեծը՝դաստիարակության միջոց է:
Բոլոր գրառումները ամփոփեմ մեկ հարցում`
դու՛ք կծեծեյիք ձեր երեխային
եթե դրա կարիքը լինի
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Հիմա ինչ ես առաջարկում ...
Զարմանում եմ, ես ուղղակի քեզ չեմ հասկանում Հայկո ջան:
Ծեծով միայն ատելություն կառաջացնես, հետո ինչ, որ երեխայիդ ծնողն ես:
Դե, երեխան էլ հո չի ատի քեզ, այլ կուլ կտա, և այդպես անընդհատ:
Ի վերջո 21-րդ դարում ենք ապրում, 2007 թվականում, ինչ ծեծ, ինչ բան:
Կարելի է ուղղակի երեխային հանգիստ բացատրել, մի քիչ հոգեբանություն ուսումնասիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ