Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
Պատկերացրեք երբեկ չծեծված երեխա , ու հանկարծ ընկնում է թմրամոլության գիրկը / Ինչ էլ թեմա գտա / ՀԻմա ինչ եք կարծում նրան այդ ուղուց հետ պահելու համար ծեծել թե չծեծել ու միայն բացատրել ։ Երեխան արդեն չափահաս է /20 տարեկան/ , բավականին հասկացեղ էր ու խելացի , սակայն հիմա կյանքն է խորտակում ։
Այս մի քանի տողում այնքան հակասություն ես մեջբերել Dayana ջան: Նախ քսան տարեկանն էլ ի՞նչ երեխա, ինքդ էլ նշել ես` չափահաս է: Նշանակում է նրա դաստիարակությունն արդեն վաղուց են տվել, ու էլ կարևոր չէ ծեծի, թե` ոչ ծեծի միջոցով: Երկրոդ` եթե իրեն տվել է թմրամոլությանը, էլ ու՞ր մնաց այստեղ բավական հասկացողն ու խելացին
Այս դեպքում արդեն հոգեբանական մոտեցում է պետք, հատուկ կլինիկական պայմաններում:
Իսկ դաստիարակության մասին ես նախորդ էջերում էլի եմ գրել, չեմ ուզում կրկնվել: Ասեմ պարզապես, որ ծեծի միջոցով ծնողը ոչնչի չի կաչող հասնել, բացի այն բանից, որ երեխայի մեջ ագրեսիա ու ատելություն կսերմանի հենց առաջինն իր անձի նկատմամ, հետո էլ` աշխարհի ու մարդկության: Դաստիարակելու ամենագլխավոր ու առաջնային մեթոդը եղել ու մնում է սեփական օրինակով ծառայելը, հետո զրույցի միջոցով բացատրելն ու վերլուծություններ անելը, նպատակային բանավեճով կարևոր եզրահանգումների տանելը: Նայած երեխայի տարիքի ու հոգեբանական նրբությունների` գուցե ապտակը «հնար» ծառայի ինչ որ ձևով սաստելու կամ հասկացնելու նրան: Հիշեք` ի՞նչ ազդեցություն ունեցավ Շուշանիկի ապտակը Միքայելի վրա «Քաոսում», բայց դա էլ երբեմն հարցի լուծում չէ, որովհետև դրա հետևանքն էլ անկանխատեսելի է: Ամեն դեպքում մնում եմ իմ այն համոզմանը, որ ծեծն այնուամենայնիվ դաստիարակության միջոց չէ: