Կտրականապես դեմ եմ ծեծը որպես դաստիարակության միջոց ընդունելուն: Ծեծի միջոցով երեխաների մեջ մենք սերմանում ենք "հարգանք" դեպի բռնի կյանք: Սխալ քայլի պատճառով ծեծ ուտելով նրանք արդեն հասուն տարիքում դա կընդունեն որպես օրենք` "ճշտին" հասնելու համար: Արդեն արտահայտել եմ կարծիքս, որ դաստիարակության ամենակարևոր գործոնը սերն է և խոսքի ու ցուցաբերվող վերաբերմունքի ուժը: Իսկ ծեծը միայն վախ է ծնում, ոչ թե հարգանք ու փարոս դեպի ճշմարիտը:
Էջանիշներ