Ծեծը իհարկե ցանկալի միջոց չէ, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում այդպես խրատել երեխային
Ծեծը իհարկե ցանկալի միջոց չէ, սակայն երբեմն անհրաժեշտ է լինում այդպես խրատել երեխային
Love has an enemy, but it is already defeated!
Ես օրինակ երբեք չեմ մտածել, որ ծեծը դաստիարակության մեթոդ է, ամեն դեպքում հիմա։ Ուղղակի միշտ կարծում եմ, որ դա անդաստիարակ ծնողի ռեակցիան է երեխայի որևէ արարքի նկատմամբ, որը իրեն դուր չի գալիս։ Կամ երբ ծնողի նյարդերն են տեղի տալիս, ու ծեծում է երեխային զուտ իրեն հանգստացնելու համար, նույն հաջողությամբ կարող է պատին խբել ձեռքը։ Չէ, էրեխեք, գրեցի, ու զգացի որ դա իմ տեսակետն է, այսինքն, եթե ես խբեմ երբևէ երեխայիս, պատճառը կլինի միայն իմ նյարդային վիճակը, բայց երբեք մտքովս չի անցնի ծեծեմ, որ վախենա։ Բայց հաստատ կան էդպիսի ծնողներ։ Ուղղակի չեն հասկանում, որ էդ ամեն ինչին երեխան սովորում է, ու իր համար դա սովորական է դառնում։ Մենք հարևանի երեխա ունեինք, ասում էր. "մամ, դե ծեծի, որ քնեմ"։
When life gives you lemons, make lemonade
Ծեծը վախեցնելու միջոց ա՞
Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ բան հասկացնել, ապա կարելի է այն խոսքերով բացատրելԱմեն դեպքում ծեծել պետք չէ, մեղք է..., քանի դեռ փոքր է, կարելի է սովորեցնել դաստիարակության ամենալավ և ճիշտ միջոցը...
![]()
Չեմ հասկանում ինչպե՞ս կարելի է ձեռք բարձրացնել երեխայի վրա![]()
հատկապես, երբ երեխաների << մանյակ ես >>
![]()
Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 16.11.2007, 18:22:
Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...
Love has an enemy, but it is already defeated!
Կտրականապես դեմ եմ ծեծը որպես դաստիարակության միջոց ընդունելուն: Ծեծի միջոցով երեխաների մեջ մենք սերմանում ենք "հարգանք" դեպի բռնի կյանք: Սխալ քայլի պատճառով ծեծ ուտելով նրանք արդեն հասուն տարիքում դա կընդունեն որպես օրենք` "ճշտին" հասնելու համար: Արդեն արտահայտել եմ կարծիքս, որ դաստիարակության ամենակարևոր գործոնը սերն է և խոսքի ու ցուցաբերվող վերաբերմունքի ուժը: Իսկ ծեծը միայն վախ է ծնում, ոչ թե հարգանք ու փարոս դեպի ճշմարիտը:
Էս մեկն ասեմ, ու գնամ: Ծեծ ասելով հասկանում եմ անասնական բնազդներով մարդուն ինչ-որ բան հասկացնելու պրոցես: Միթե՞ սա հնարավոր է: Կարծում եմ, որ ոչ: Եթե դու քո զավակին չես կարողանում բառերով, պարզ, մարդկային ձևով հասկացնել, որ ինչ ասում ես, իր լավի համար ես ասում, ու անպաշտպան երեխային խփում ես, ուրեմն դու էդքան չկաս էլ, որ քո ասածը լսեն ու ընդունեն: Պատկերացնում եմ, ես իմ երեխային խփեմ... ավելի ճիշտ՝ չեմ պատկերացնում: Հաստատ ավելի ուժեղ ազդող մեթոդներ կան: Չէ, բայց պատկերացնում եք, դուք ձեր երեխային ծեծեք, ու ինքը լաց լինի ու վախեցած աչքերով նայի ձեզ: Ավելի լավ ա գնամ, քցվեմ, էլի:
Лучше Гор могут быть только Горы.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ