Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Էս վերջին պատմության հետ կապված ասեցի էս թեման ակտիվացնեմ։
Ուրեմն ֆեյսբուքում մի վիդեո էր շրջանառվում, որտեղ կինը երեխային ապտակում էր։ Սկզբում ասում էին՝ դայակն ա։ Բոլորը դատապարտում էին։ Հետո պարզվեց՝ մայրն ա։ Սաղ սկսեցին, թե՝ մայրն ա, բա մի հատ էլ կապտակի, բա ինչ կանի։ Մորը նաև ոստիկանություն կանչեցին։ Ֆեյսբուքում հիմա ակտիվ քննարկումներ են, բայց արժեր ակումբում էլ քննարկել էս թեման։

Դուք ի՞նչ կարծիքներ ունեք էս պատմության հետ կապված։
ես տեսել եմ վիդեոն, ու կարծում եմ որ մորը պետք ա զրկել մայրական իրավունքներից:
Ու մի քանի սուտկա գոնե նստեցնել քրեական ծանր հանցագործների խցում:
Ախր ինչպես՞ կարելի է առաջին դասարանի երեխային ապտակել: