Հետաքրքիր օրինակ բերեցիք: Ըստ էս տրամաբանության երեխային պետք է վարդակի մեջ մատները չխոթելու, տաք թեյնիկին չդիպչելու, պատշգամբից չկախվելու, շներին չմոտիկանալու, սպասքը չկոտրելու, սուր առարկաներին չդիպչելու, սառը տեղ չնստելու եւ այլ շատ ու շատ բաների համար թաթիկին հարվածել, այո՞:

Ես նման կերպ չեմ կարծում: Քանի դեռ երեխան էնքան չի մեծացել, որ հասկանան ասվածը, հարկավոր է նրան հետեւել, մենակ չթողնել: Բա ծնողը էլ ինչի՞ համար է: Իմ տեսակետը էս ա, ու շատերին ասեմ, որ էս էլ կմնա, եթե հետագայում երեխա դաստիարակելիս լինեմ: Իսկ վարդակների համար ասեմ, որ պլաստմասսայից կեղծ խրոցակներ կան: Կարելի է գնել եւ փակել անցքերը:

Էջանիշներ