Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
Ափսոս, որ այդ երեխան ոչ թե հայերի ու հայերենի համար ուղղակի կորած է, այլ դրանց ոխերիմ թշնամին է արդեն:
Ճիշտ եք, գուցե թշնամանք էլ առաջանա, բայց երեխաները շատ լավ հայերեն են խոսում: Ինքս չեմ հանդիպել երբեք իրենց, բայց հարս հանդիպել է ու ասաց, որ ինձանից ճիշտ են խոսում

Մեջբերում Ariadna-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ճիշտն ասած չեմ հասկանում ծեծը որպես կանխարգելիչ միջոց օգտագործելը, էդ ինչքան ուժեղ պետք ա ծեծես էդ երեխային, որ ինքը էդ ծեծի վախից էդ չարությունը չանի, իսկ մի հատ տուտուզին խփելը կարծում եմ երեխայի համար հեչ էլ մի մեծ բան չի, որ դրա վախից չանի իր չարությունը։ Ես կարծում եմ, հիմնականում, երբ ծնողը ծեծում է, ավելի շատ պարզապես նյարդերն են տեղի տալիս, ինքը իրեն հանգստացնելու համար է խփում, ոչ թե երեխային վախացնելու։ Ես օրինակ եղբորս վրա շատ եմ հարձակվել, նույնիսկ մի անգամ էնպես էի ճանկռել, խեխճ էրեխեն ոնց որ վագրի հետ մենամարտի բռված լիներ։ Բայց էդ ընդամենը եղել ա իմ նյարդային փոռթկումը։ Հետո էնքան էր մեղքս գալիս, որ նայում էի հրեշտակային դեմքին ու երեսի ու ձեռքերի վերքերին, քոռանամ ես Ամեն դեպքում, ծեծելով դաստիարակելը 100% սխալ տարբերակ է։
Լայքեցի Ան, բայց գիտես, ավելի լավ է բղավելու փոխարեն մի անգամ տուտուզիկին խփել, եթե իհարկե չեն կարողանում նյարդերը «պինդ պահել» ու նորմալ բացատրել երեխային ինչն է լավ ու ինչը՝ վատ: