Մարդը չի ծնվել ու էս աշխարհ եկել, որ իրան ծեծեն: Ծեծելով դաստիարակելը ամենավատ, տհաճ, ոչ մարդկային ձևն է նոր կյանք մտնող մարդուն ինչ-որ բան սովորեցնելու նպատակով: Ընդհանրապես իմ կարծիքով մարդուն հենց փոքր տարիքից սկսած, ամենափոքր տարիքից, պետք է սովորեցնել խոսել-հասկանալ, կարելին-չի կարելին, հարցերը համակողմանի հասկանալու և լուծելու մեթոդներին: Ծեծով դաստիարակությունը ոչ միայն վատ հոգեբանական վիճակ է առաջացնում տան մեջ, որը ըստ ինձ այն տեղն է, որ մարդ իրեն պետք է սիրված զգա, ազատ զգա: Պետք է հասկանալ, որ ընտանիք ասածը չի նշանակում, որ մեկը պետք է լինի շեֆը ու բոլորին ասի նստեք, կանգնեք, մի կանգնեք,իսկ եթե իր ուզածով չէ մարդուն վիրավորի, ծեծի: Խնդիրները, հատկապես ընտանեկան շրջապատում, անհրաժեշտ է լուծել երկխոսության լեզվով: Հասկանալ խնդրի իրական էությունը, բոլորի կարծիքը դրա շուրջ և լուծում տալ դրան: Ծեծով դաստարակությունը մեծ սոցիալական, առավել գոլոբալ, հասարակության մասշտաբով վտանգ է ներկայացնում: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ ճնշված, իր ընտանիքից ջերմություն չստացած մարդը մտնում է հասարակություն և չես իմանա այդ անհավասարակշիռ մարդը ինչ վատ բաներ կարող է անել իր վիրավորված ինքնասիրությունը, եսը բավարարելու համար: Որքան նոր ընտանիքներ կդժբախտանան: Մի խոսքով աստվածմարդուն տվել է լսողության, հասկանալու, տեսնելու հնարավորություն, ուրեմն ինչ կարիք կա դիմել այդ ոչ արդյունավետ դաստիարակման մեթոդներին:![]()




Մեջբերել
Էջանիշներ