Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
Փորձեմ հայտնել իմ տեսակետը ծեծի միջոցով երեխային դաստիարակելու մասին:

Ասեմ , որ միանշանակ դեմ եմ, որ ծնողները ուժ կիրառեն երեխաներին դաստիարակելու նպատակով:

Սակայն, ծեծին որպես երեվույթ, որը իրավունք ունի գոյություն ունենալ,դեմ չեմ:
Կան մեծահասակներ, որոնց վնասազերծելու նպատակով կարելի է կիրառել ծեծը:
Օրինակ եթե գտնվելին համարձակ մարդիկ, որոնք այնքան դնգստեին Ստալինին կամ Հիտլերին որ վերջիններս ուղեղի ցնցում ստանաին,հնարավոր է մարդությանը հաջողվեր ինչ որ չափով խուսափել այն չարիքներից որ գործեցին այդ երկուսը անպատիժ լինելու պատճառով:
Դաժանություն կա գրածիդ մեջ. կներես, որ այդպես եմ ասում... պարզապես համամիտ եմ այս բաժնի մեկ այլ թեմայում գրածիդ հետ, որ այս Տիեզերքում Օրենք կա ու կարծում եմ այդ Օրենքից մեկն էլ այն է, որ ոչ մի պատահական բան չկա, քանզի Օրենք կա...
Մեջբերում Չամիչ-ի խոսքերից Նայել գրառումը
իսկապես, երեխայի աչքերի մեջ կարելի է տեսնել անաղարտ սեր, անսահման հիացմունք շրջապատող աշխարհի հանդեպ, այո նորածնին ոչ ոք չի սովորեցնում սիրել, սակայն եթե նա մեծանում է մի ընտանիքում որտեղ չի տիրում սիրո, փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտը, այսինքն մեծահասակները չգիտեն սիրել, երեխան սկսում է աստիճանաբար կորցնել անաղարտ սիրելու իր աստվածային պարգեվը: Այո երեխան անվերապահորեն սիրում է իրեն, սիրում է կյանքի ցանկացած դրսեվորում, բնությունը, տիեզերքը: Տիեզերքը այլ կերպ կարելի է կոչել գիտակցական համակարգ, եվ ինչպես ցանկացած համակարգ ունի իր ծրագիրը եվ օրենքները, տիեզերական համակարգը նույնպես շարժվում է որոշակի օրենքներով, իր անխափան աշխատանքը ապահովելու համար:եվ այդ օրենքների իմացությունն է որ կարող է օգնել մարդկանց պահպանել սերը իր անաղարտությամբ:


Հավանաբար կարելի է ասել այլ կերպ, այո սերը բարձրագույն պարգեվ է, որը պետք է կարողանալ պահպանել, կարելի է շարունակել սիրել բնազդաբար, բայց գիտակցված սերն է այն սերը որը իրավամբ կարելի է կոչել սիրելու արվեստ:
Այ այս գրածդ շատ հավանեցի ու նույնիսկ վարկանիշ եմ տվել