Կարելի է ենթադրել, որ հաճախ եք բավարարում երեխայի կամակորությունները (ասենք իսկույն նոր կոշիկ եք պատրաստվում գնել ըստ նրա ինչ–ինչ դժգոհությունների), որից էլ նա առիթավորվում է և իրեն թույլ է տալիս ձեզ ֆռռացնել։ Ապտակելուց հետո նա հաջորդ անգամ ավելի զգույշ կլինի ձեզ ֆռռացնելու հարցում, սակայն չի հասկանա, թե ինչու պետք չի ձեզ ֆռռացնել ու ինչու էր պետք անպայման մասնակցել ստուգողական աշխատանքներին, եթե նույնիսկ կոշիկը սեղմում էր։![]()






ասինք ինչ է եղել, ասումա թե սապոկը շատ ուժեղ ոտքս սեղմումա, որ չեմ կարողանում ոտքս դնեմ գետնին, տռյա լալա ու ըտենց բաներ, լավ ասեցի քանի որ հիմա ուշա արդեն որ կոշիկ առնենք մեկ է չենք հասցնի որ դասից չուշանա, թող չգնա դասի, վաղը նոր կգնա արդեն նոր կոշիկներով, էս տղես ուրախ-ուրախ գնաց ելի պարկավ: Հետո անցավ մի քանի ժամ ասեցի հել հաքնվի գնում ենք կոշիկ առնելու, հելավ վռազ վռազ հաքավ ասի դե սապոկներտ էլ հաքի, հաքավ ասեցի հը չի ցավացնում ասվ չե պապ լավա: Բա հիմա չծեծեմ հա՞ ժողովուրդ, ու գիտեք խի չի ուզել գնա վորտեվ ուսւոցչուհին ասել էր, որ այսօր պետք է Հայոց լեզվից եվ Ռուսաց լեզվից ստուգողական աշխատանք գրեն, որ էտի շատ կարևոր բանա իրանց համար, դուք բոլորտ էլ գիտեք քննության նման բանա, մեզ էլ տեղյակ չեր պահել որ ստուգողական ունեն: Հիմա հարց՞ բա մի քանիհատ խրատական ապտակ չտաս՞ հա:
Մեջբերել
Էջանիշներ