1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Ծեծով դաստիրակված երեխան մեծանում է կոպլեքսավորված, կարելի է ասել նաև անդաստիրակ, կոպիտ և այլն:
Մի պարզ օրինակ. մեր հարևանի տղան դեռ 7 տարեկան է, բայց քանի որ, նրա հայրը հարբած շամանակ ծեծում էր նրան, նա դարձել է կոպիտ, կամակոր և շատ դաժան (այն աստիճանի, որ դանակ քաշի իր հասակակից տղաների վրա):
ՀԳ. առանց մեկնապանությունների
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Աղջիկների մոտ սա բոլորովին տարբեր է… Նրանք մեծանում են ամաչկոտ եւ վախեցած։
Փոքր տարիքում երբ երեխայի համար աշխարհն ամեբարին է ու լավը, երեխան իրենց լավ է զգալով այդ լավ աշխարհում ապրում է ազատ, անում է ամեն ինչ. ինչ սիրտն ուզի։ Եվ ծնողները, ովքեր արդեն չեն տեսնում այդ բարությունը…չգիտեմ ինչու…փորձում են երեխային հեռու տանել այդ բարի աշխարհից։ Սկզբում բղավելով՝ այդլանդակ ձայներ արձակելով, հետո արդեն ավելի վայրենի բաներ անելով…սա սխալ ձեւ է երեխային դաստիարակելու համար. բոլորովին սխալ է։ Մածուկային իրավիճակ է։
Աշխարհում առաջին հայալեզու բլոգը. իմ կարծիքը նախկին Բրիտանական գաղութ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։
Իմ կարծիքով ծեծը որպես դաստիարակության միջոց ծնողի կողմից ընտրվում է ոչ թե գիտակցված այլ ավելի շուտ ինքնարբուխ և ընտրվում է միայն ծնողի պատճառով։ Այն ծնողները, որոնք երեխային չեն ընդունում որպես անհատ, այդպիսով ստորադասում են նրանց, շփվում են նրանց հետ որպես երեխայի՝ որը քիչ բան է հասկանում, պիտի իրեն խելոք պահի և այլն, առհամարում են նրա կողմից տրված շատ հարցեր՝ համարելով որ նա «երեխայություն է անում» կամ մեծ ուշադրություն չեն դարձնում՝ ժամանակ կամ համբերություն չունենալու պատճառով, ապա ստիպված են հաճախ դիմել ծեծի՝ երեխային հնազանդեցնելու նպատակով, որովհետև հոգեպես անուշադրության մատնված երեխաները արդարացիորեն ըմբոստանում են։
Այդպիսի ծնողներին երեխան հարկավոր է որպես հնազանդ ոչխար, որը քիչ հոգսեր է պատճառում ու իրենց շատ չի խանգարում։ Հաճախ կարելի է պնդել, որ երեխան նման ծնողների համար ավելի շուտ անցանկալի հոգս է, քան աստվածային շնորհ ու նպատակ, և այդ ծնողները երեխային նպատակային չեն ունեցել, այլ երեխան նրանց մոտ պարզապես ստացվել է, սեքսով են զբաղվել ու նման հետևանք է եղել։
Այստեղ հարկ է նաև նշել, որ ծնողները կարող են չծեծել երեխային, համարելով դա անընդունելի, սակայն փոխարենը անընդհատ կշտամբեն երեխային, զայրանան, օգտագործեն վիրավորանքներ, ասենք՝ անասուն, հիմար, ապուշ և այլն, դա տալիս է գրեթե նույն արդյունքը, ինչ ծեծը։ Նման դեպքերում երեխան հաճախ դառնում է կամ հլու հնազանդ, ինքնուրույնությունից զուրկ, կաշկանդված, երկչոտ, կամ ընդհակառակը՝ անկառավարելի ըմբոստ, իրասածի, կամակոր, սակայն հոգու խորքում կրկին երկչոտ ու անհաստատ, նա կարող է ինքնահաստատվել ասենք այլ երեխաներին ճնշելով։
Իհարկե, եթե երեխան ի ծնե օժտված է զարգացած ուղեղով, ապա հնարավոր է, որ հետագայում նա գնա ինքնաառողջացման և ձերբազատվի իր «դաստիարակության» հետքերից, բայց նման դեպքերը իմ կարծիքով բացառիկ են։
Հետևաբար երեխային պետք չի դնել դեկորատիվ արարածի տեղ ու միայն բավարարվել նրան կերակրելով ու հագցնելով, այլ պետք է նրան վերաբերվել որպես ընտանիքի լիարժեք անդամի, բավարարել նրա հարցերը, կիսել հոգսերը, ժամանակ անցկացնել նրա հետ, և ծեծի ու վիրավորանքների կարիք չի լինի, ու երեխան կմեծանա լիարժեքության զգացումով։
Si vis pacem, para bellum
Դե լսեք մի օրինակ էլ ես բերեմ, այսօր առավոտ իմ տղեն հելավ սովորականի նման որ գնա դասի, մեկել լսեմ վոր վայ վույը դրելաասինք ինչ է եղել, ասումա թե սապոկը շատ ուժեղ ոտքս սեղմումա, որ չեմ կարողանում ոտքս դնեմ գետնին, տռյա լալա ու ըտենց բաներ, լավ ասեցի քանի որ հիմա ուշա արդեն որ կոշիկ առնենք մեկ է չենք հասցնի որ դասից չուշանա, թող չգնա դասի, վաղը նոր կգնա արդեն նոր կոշիկներով, էս տղես ուրախ-ուրախ գնաց ելի պարկավ: Հետո անցավ մի քանի ժամ ասեցի հել հաքնվի գնում ենք կոշիկ առնելու, հելավ վռազ վռազ հաքավ ասի դե սապոկներտ էլ հաքի, հաքավ ասեցի հը չի ցավացնում ասվ չե պապ լավա: Բա հիմա չծեծեմ հա՞ ժողովուրդ, ու գիտեք խի չի ուզել գնա վորտեվ ուսւոցչուհին ասել էր, որ այսօր պետք է Հայոց լեզվից եվ Ռուսաց լեզվից ստուգողական աշխատանք գրեն, որ էտի շատ կարևոր բանա իրանց համար, դուք բոլորտ էլ գիտեք քննության նման բանա, մեզ էլ տեղյակ չեր պահել որ ստուգողական ունեն: Հիմա հարց՞ բա մի քանիհատ խրատական ապտակ չտաս՞ հա:
![]()
ЕСЛИ ГОСПОДЬ БОГ ЗА НАС, КАКАЯ РАЗНИЦА КТО ПРОТИВ НАС
Կարելի է ենթադրել, որ հաճախ եք բավարարում երեխայի կամակորությունները (ասենք իսկույն նոր կոշիկ եք պատրաստվում գնել ըստ նրա ինչ–ինչ դժգոհությունների), որից էլ նա առիթավորվում է և իրեն թույլ է տալիս ձեզ ֆռռացնել։ Ապտակելուց հետո նա հաջորդ անգամ ավելի զգույշ կլինի ձեզ ֆռռացնելու հարցում, սակայն չի հասկանա, թե ինչու պետք չի ձեզ ֆռռացնել ու ինչու էր պետք անպայման մասնակցել ստուգողական աշխատանքներին, եթե նույնիսկ կոշիկը սեղմում էր։![]()
Si vis pacem, para bellum
լավ էլ պրիյոմներ գիտի երեխեն,մալադեց
Ես իրոք չգիտեմ ինչ անել,դե կանանց բնորոշ ձևով կգոռայի վրեն,չէի էլի դիմանաբայց մի ուրիշ բան էլ կա, (հիշում եմ ինձ փոքր ժամանակ,ճիշտա երբեք նման բաների համար չեմ բացակայել) Ինձ ասել էին,որ եթե անգամ 2 ստանամ դա էդքան էլ էական չի,որովհետև եթե մի բան էլ չես պատասխանում գոնե մասնակցում ես դասին ու ինչքան էլ չլինի մի նոր բան կսովորես:Ու ես էլ դա միշտ հիշելով դասի գնում էի,թեկուզ դասս սովորած էլ չլինեմ(ի դեպ տենց դեպքեր հաստատ եղել են
):
Երեխաներ կան,որ ամեն ինչ շատ արագ են ընկալում,բացատրում ես ու հասկանում են:Երեխաներ էլ կան մի քանի անգամ պիտի ասես,որ տեղ հասնի:Իսկ երեխաների մի տեսակ էլ կան,որ ծնողների պատճառով են էտպիսին,պիտի ծեծես որ հասկանան: Կասեք մեծ-մեծ խոսում եմ,ինչ գիտեմ երեխեքը ինչպիսին են լինում... Հա ճիշտ եք,հլա որ երեխա չունեմ![]()
Երեխեքը էնքան են սիրում օգտագործել սիմուլյանտության սինդրոմը, որ չես էլ կարա մտածես.Vro-ի խոսքերից
Դե լսեք մի օրինակ էլ ես բերեմ, այսօր առավոտ իմ տղեն հելավ սովորականի նման որ գնա դասի, մեկել լսեմ վոր վայ վույը դրելա ասինք ինչ է եղել, ասումա թե սապոկը շատ ուժեղ ոտքս սեղմումա, որ չեմ կարողանում ոտքս դնեմ գետնին, տռյա լալա ու ըտենց բաներ, լավ ասեցի քանի որ հիմա ուշա արդեն որ կոշիկ առնենք մեկ է չենք հասցնի որ դասից չուշանա, թող չգնա դասի, վաղը նոր կգնա արդեն նոր կոշիկներով, էս տղես ուրախ-ուրախ գնաց ելի պարկավ: Հետո անցավ մի քանի ժամ ասեցի հել հաքնվի գնում ենք կոշիկ առնելու, հելավ վռազ վռազ հաքավ ասի դե սապոկներտ էլ հաքի, հաքավ ասեցի հը չի ցավացնում ասվ չե պապ լավա: Բա հիմա չծեծեմ հա՞ ժողովուրդ, ու գիտեք խի չի ուզել գնա վորտեվ ուսւոցչուհին ասել էր, որ այսօր պետք է Հայոց լեզվից եվ Ռուսաց լեզվից ստուգողական աշխատանք գրեն, որ էտի շատ կարևոր բանա իրանց համար, դուք բոլորտ էլ գիտեք քննության նման բանա, մեզ էլ տեղյակ չեր պահել որ ստուգողական ունեն: Հիմա հարց՞ բա մի քանիհատ խրատական ապտակ չտաս՞ հա:Էստեղ մնում ա մենակ մի քանի ստուգողական հարցեր տալ ու կբռնվեն:
Երեխաներ էլ կան, որ ծեծը դառնում է սովորական երևույթ ու կորցնում ա իր զորությունը: Դրա համար էլ ձեռքերի զոռ տալու փոխարեն կարելի է մտածել թե ինչպես ազդել խոսքերով// իհարկե նկատի չունեմ օգտագործել այն բառապաշարը, որը հարուստ է կենդանական աշխարհին վերաբերող անուններով//Լուսաբեր-ի խոսքերից
Երեխաներ կան,որ ամեն ինչ շատ արագ են ընկալում,բացատրում ես ու հասկանում են:Երեխաներ էլ կան մի քանի անգամ պիտի ասես,որ տեղ հասնի:Իսկ երեխաների մի տեսակ էլ կան,որ ծնողների պատճառով են էտպիսին,պիտի ծեծես որ հասկանան: Կասեք մեծ-մեծ խոսում եմ,ինչ գիտեմ երեխեքը ինչպիսին են լինում... Հա ճիշտ եք,հլա որ երեխա չունեմ
Փաստորեն երեխային որ ծեծում ես, նա դառնում է հասկացո՞ղԸստ երևույթին ինչ–որ բանի համար ծեծ ուտելուց հետո երեխան նույն բանը չի կրկնի ոչ թե նրա համար, որ հասկավ թե ինչու չի կարելի այդ բանը անել, այլ պարզապես կվախենա դրա համար ծեծ ուտելուց։ Նման ձևերով դաստիարակում են շանը, բայց ոչ երեխային։ Ես պարզապես զարմանում եմ, որ շատերը այստեղ երեխային ծեծելուն վերաբերվում են որպես սովորական երևույթ։ Ժողովուրդ, նորմալ երկրներում երեխային ծեծելու համար ձեզ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել ու նաև զրկել ծնողական իրավունքից, ծեծը դա բռնություն է, բիրտ արարք, գրողը տանի։ Երեխային ծեծող ծնողը պարզապես ապացուցում է, որ ինքը ի վիճակի չի նորմալ մարդավարի երեխային որևէ բան հասկացնելու։ Ասենք երեխան երբեք բացատրություն չի լսել դպրոց հաճախելու ու սովորելու կարևորության մասին, նրա մոտ ծնողները հետաքրքրություն չեն առաջացրել որևէ առարկայի նկատմամբ, նրա համար դպրոց գնալը դարձել է տհաճ պարտականություն առանց որևէ իմաստի, ու նա պատրվակ է որոնում դասի չգնալու ու ասենք խաղերով տարվելու կամ էլ պարզապես անգործ թրև գալու համար։ Փոխարենը նա կարող էր մրցակցել մյուս երեխաների հետ իր գիտելիքներով ու բարձր գնահատականներով ու դրանից հաճույք ստանալ ու նույնսիկ նեղսրտել որևէ դասի ինչ–ինչ պատճառով բացակայելու համար։
Ծեծը դա ծնողի անհամբերության ու անկարողության ապացույցն է։
Si vis pacem, para bellum
1.Դատողություններ անում են բոլորը, սակայն քիչ են կշռադատողները:
2.Մենք հաճախ ներողամիտ ենք վերաբերվում նրանց, ովքեր բեռ են մեզ վրա, բայց մենք երբեք ներողամիտ չենք լինում նրանց նկատմամբ, ովքեր նեղվում են մեզանից:
Լիովին համաձայն եմ այստեղ Վիշապի արտահայտած բոլոր մտքերին, իսկապես հիանալի բացատրություններ է տվել։Հատկապես այս ամփոփիչ միտքն ամեն ինչ արժե.
Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասված է։Ծեծը դա ծնողի անհամբերության ու անկարողության ապացույցն է։
Համաձայն չեմ. անկյուն կանգնացնելն, իմ կարծիքով, ամենաստորացուցիչ պատժամիջոցներից է։Բազմաթիվ երեխաների փորձն էլ ցույց է տվել, որ բացի ստորացուցիչ լինելուց, նաև բավական անարդյունավետ մեթոդ է։ Անկյուն կանգնող երեխաները, որպես կանոն, շատ արագ համակերպվում են իրենց այդ կարգավիճակին ու ոչինչ էլ չեն անում դրանից խուսափելու համար։ Դա դառնում է մի տեսակ խարանի նման մի բան ու հաստատ խաթարում է երեխայի հոգեկանը, նույնիսկ եթե նա լրիվ հանգիստ ու անվրդով տեսքով կանգնի իր համար արդեն հարազատ դարձած անկյունում։ Դպրոցում անկյուն կանգնող երեխաները միշտ ամենակարգազանցն են լինում ու բնավ զարմանալի չէ, որ այդպիսին էլ մնում են. անկյունում կանգնելը նրանց ոչ մի կերպ ավելի լավը չի դարձնում, փոխարենը ձեռք են բերում դատապարտվածի, մերժվածի խարան, որ հաստատ բացասականորեն է ազդում նրանց անձի ձևավորման վրա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ