Ինձ թվում է՝ հարցադրումն ի սկզբանե սխալ է դրված այս թեմայում : «Ծեծը դաստիարակության միջոց է, թե ոչ» հարցը նույնացվել է «կողմ եք ծեծի կիրառմանը, թե ոչ» հարցին: Ու այն մարդիկ, որոնք պատասխանել են, թե ծեծը դաստիարակչական մեթոդ չէ, հավանաբար նրանք են, ովքեր գտնում են, որ այդ միջոցը չպետք է կիրառել: Բայց սրանք տարբեր հարցեր են:
Ես էլ եմ գտնում, որ այդ միջոցը երբեք չպիտի կիրառվի, բայց հերքել այն փաստը, որ դա դաստիարակության միջոց է, չեմ կարող: Այն բազմիցս կիրառվել է ու կիրառվում է դաստիարակչական նպատակներով: Լավ է, թե վատ է, դա արդեն երկրորդ հարցն է: Սա նույնն է, ինչ հարցնես՝ «բուսաբուժությունը բժշկական մեթոդ է թե ոչ», ու եթե պատասխանես այո, դա դեռ չի նշանակում, որ կողմ ես բուժման այդ տեսակի կիրառմանը երեխայիդ առողջացման համար:
![]()
Էջանիշներ