Մեջբերում Tornado-ի խոսքերից Նայել գրառումը
Կարելի էր, չէ՞, մի հատ մեջբերում անել, որ ամբողջական պատերացում կազմեի: Ես ել նստել եմ ութ անգամ Ձեր վերջին գրածն եմ կարդում, հետո նոր առաջ անցա ու ամեն ինչ պարզ էր: Բայց մեկ ա, ծեծելը եղանակ չի: Ու ասեմ, որ եթե Ձեր եղբոր ձեռքերին խփեին էլ, մեկ է, չէր օգնի, հակառակը. արգելված պտուղը համեղ է: Լավ, աչքիս մոդերները շատ կբարկանան:
Էդ չկարդալը հեչ, բայց լավ էլ վեճի ես բռնվում

Ես ասում եմ իմ երեխայի թաթիկին խփելու եմ եթե այլ եղանակ չգտնեմ, դու քո երեխային մի խփի: Մեկ ա, ինչքան էլ մեծ-մեծ խոսենք, չկա տենց մարդ, ով իր կյանքի ընթացքում երեխային գոնե մեկ-երկու անգամ տուտուզիկին կամ թաթիկին չի խփել: Իսկ առհասարակ, թեմայի վերանգիրը ծեծեը որպես դաստիարակչական միջոց կիրելի է թե ոչ, դա էր: Ծեծը ոչ անհրաժեշտ, ոչ էլ բավարար պայման չի կարող հանդիասանալ երեխայի դաստիարակության մեջ, սակայն նրա ի սպառ բացակայությունը դեռ գերազանց դաստիարակության սկիզբ չէ: Էդքան բան: