գիտեք որ արտասահմանում երեխային ծեծելիս ՝երեխան իրավունք ունի ծնողին դատի տա: Այդ օրենքը Հայաստանում ել պետք է գործի , դեռ շատ-շատերն են ծեծում :
Դե հիմա երեխայա ! ուզումա մի հատ չարություն անի , չի կարելի պատժել իսկ եթե մի քանի անգամ է անում կարելիա մի հատ հասկանալ պատճառը ու հանգիստ մտնոլորտում լուծել են իրանց խնդիրը
բայց ոչ թե խփեն-խփեն մինչև ծնողի ձեռքերը ցավան ... հետո էլ ասեն դաստիրակեցի!!!!!!!!!
ՉԻ ԿԱՐԵԼԻ
ՎԱՂՎԱ ՕՐՎԱ ՄԱՍԻՆ ՄՏԱծԵՔ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
ԱՊՏԱԿՆԵՐԸ ՎԵՐՋՈՒՄ ՀԻՇՎՈՒՄ ԵՆ![]()
Ասածս ահագին հետաքրքիր ռեակցիա է առաջացրել փաստորեն, գրելուց մտքովս էլ չէր անցնում։)))) Նախ պետք է մի քիչ հումորը աշխատացնել։)))) Երկրորդ ուզում եմ ասել, որ ծեծով դաստիարակված երեխան նորմալ մարդ չի դառնա, իրա մեջ մենակ դաժանություն կլինի, ու շատ հնարավոր է, որ ենթագիտակցորեն, առանց հասկանալու նույնիսկ թե ինչու, վատ վարվի իր ծնողի հետ հետագայում։
When life gives you lemons, make lemonade
Ինձ թվում է՝ հարցադրումն ի սկզբանե սխալ է դրված այս թեմայում : «Ծեծը դաստիարակության միջոց է, թե ոչ» հարցը նույնացվել է «կողմ եք ծեծի կիրառմանը, թե ոչ» հարցին: Ու այն մարդիկ, որոնք պատասխանել են, թե ծեծը դաստիարակչական մեթոդ չէ, հավանաբար նրանք են, ովքեր գտնում են, որ այդ միջոցը չպետք է կիրառել: Բայց սրանք տարբեր հարցեր են:
Ես էլ եմ գտնում, որ այդ միջոցը երբեք չպիտի կիրառվի, բայց հերքել այն փաստը, որ դա դաստիարակության միջոց է, չեմ կարող: Այն բազմիցս կիրառվել է ու կիրառվում է դաստիարակչական նպատակներով: Լավ է, թե վատ է, դա արդեն երկրորդ հարցն է: Սա նույնն է, ինչ հարցնես՝ «բուսաբուժությունը բժշկական մեթոդ է թե ոչ», ու եթե պատասխանես այո, դա դեռ չի նշանակում, որ կողմ ես բուժման այդ տեսակի կիրառմանը երեխայիդ առողջացման համար:
![]()
Ինչ որ տեղ ճիշտ ես ասում, բայց մյուս կողմից էլ նայած ինչ ես դաստիարակում։ Ծեծվելով մեծացած երեխան չի կարող դաժանություններ չունենալ իր մեջ, միգուցե ոչ դաժանություն, բայց մի ուրիշ վատ որակ, հնարավոր չի որ դա էդպես գնա ու կորի։ Իր հետքն անպայման կթողնի, մանուկ հասակում ստացած ծեծը մի ձևի կարտահայտվի արդեն դեռահաս տարիքում, ու հաստատ բացասական իմաստով։
When life gives you lemons, make lemonade
Հեսա կասեք էս Վիստան էլի էս թեման առաջ բերեց
Մի հարց էլ,էլի.
Ծեծել ասելով ինչ եք հասկանում:
Վերջին խմբագրող՝ VisTolog: 28.11.2007, 22:02:
Լավ հարց է...
ասենք ոռիկին մի հատ շրխկը համարվում է՞ ծեծ.... թե՞ մի քանի շրխկը…
Հետո կան տարբեր ծեծեր. կանոնակարգված(Կառատեի Միջազգային Ֆեդերացիա և այլք...) և անկանոն( փողոց , բանտ , ռեստորան և օրինապահ մարմինների պադվալներ): Ասենք,քո հարազատ երեխային, ծեծելուց կարելի՞ է արմունկով գլխին խփել... թե միայն դեմքին՝ բռունցքով ՞՞՞՞ ո՞ր տեսակն ենք քննարկում:
Իմ տղուկը շուտով կդառնա 2 տարեկան… արդեն հասցրել ա 1 հատ թաթիկին ու 1հատ էլ մռթիկին(իրար վրա շրխկ-շրխկ,կայծակնային,շեշտակի ու ցավոտ…արծիվ պապա՜) ստանալ-գետնից բան վերցնելու և բերանը անելու փորձի համար: Արդեն 4 ամիս ա էլ նման փորձ չի արել … ու 4 ամիս ա, որ ես, ինքս ինձ մի քիչ ավելի պակաս եմ հարգում…
Ճիշտ ասած ինձ հետաքրքիր ա թե էս թեման քննարկողներից քանիսն են ծնող...
Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...
Չգիտեմ ինչու հավեսս տվեց, որ գրեմ
Դե որ կտրականապես դեմ եմ, էտ հաստատ…Պատճառները թվարկեմ կոնկրետ դեպքերով
Դեմ եմ, երբ փոքրերին են ծեծում, քանի որ իհարկե պատասխան չեն կարող տալ, բայց մեկ է մեջները վիրավորանք, ցավ, ինչպես ուզում եք անվանեք կմնա, որը մի ձև հետո կարտահայտվի և ով գիտե, գուցե հենց ծնողների վրա:
Դեմ երբ աղջիկներին են ծեծում ասսենք արդեն մի 13-14 տարեկանում, չէ որ կսովորեն, և երբ հասնկարծ ամուսինը ծեծի կմտածի "հա ինչ ծնողներս էլ էին ծեծում, սովորական է, նույն բարեկամն է":
Նույնը տղաների տարեքային առումով: Չի կարելի ձեռք բարձացնել, տղայի ուժը կպատի պատասխանելուն և ով գիտե, կարող է մի օր կպատասխանի և ահա կկորի իրենց միջև ջերմ կապող օղակը: Տղան ծեծի սովոր կլինի, որը նա կարտահայտի դրսում ծեծելիս և հետևաբար ծեծվելիս:
Պետք չէ երեխայի մեջ առաջացնել այնպիսի զգացմուքներ, որոնք հետո բացասական ձևով դուրս կգան նրա միջից,և որոնք կարող են կործանել և՛ նրան, և՛ կողքիններին, թեկուզ հոգեպես, որը ավելի ցավալի է:
Եվ ի վերջո այդքան հպարտանում ենք, որ բանական էակներ ենք, դե եկեք մեզ համապատասխան ձևով պահենք և սովորենք հասկացնել և հասկանալ:![]()
Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.
Կտրականապես դեմ եմ ծեծին!Ես նկատել եմ ,երբ երեխայիս վրա բղավում եմ, նա մինչև անգամ բղավոցի պատճառով է դիտավորյալ անում նորից նույն բանն,էլ ուր մնաց ծեծի դեպքում..... Իսկապես երեխան երբ նկատողությունն ստանում է հանգիստ եվ ցածր տոնով,դրանից վիրավորվում է և երբեք չի կրկնի նույն սխալն :Քանի որ ինքն երբ սխալն անում է գիտակցում է որ դա սխալ արարք է և սպասում է բղավոցի :Եվ երբ իր սպասելիքներն փոխարինվում են ընդամենն նկատողությամբ դա որպես վիրավորանք դրոշմվում է հիշողության մեջ:Իսկ ծեծի դեպքում վիրավորանք չկա,կա միայն հիշաչարություն և ցավ որն էլ ուղեկցում է երեխային ամբողջ կյանքում
![]()
ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........
Պետք չէ այդպես անել, խնդրում եմ…Այդ 2 տարեկան երեխան մի՞թե հասկացավ, թե ինչու՞ հասցրեցին իր մռութիկին: Ու եթե չորս ամիս նա չի փորձում հատակից բան վերցնել բերանը տանելու համար` լոկ կրկին նույն ցավը չզգալու ռեֆլեքսով: ՈՒ նա հենց այդպես էլ կվարժվի ծեծ ուտելուն` ամեն մի նորը ճանաչելիս (փորձարկելիս): Վերոնշյալ ընդգծված տողերը գիտակցողը, կարծում եմ կգտնի իր մեջ այնքան համբերատարություն, մինչև պզտիկը մեծանա, խոսքը հասկանա, ու բացատրելով կկարողանա դաստիարակել իր որդուն
Հ.Գ. Ես ձեզ շատ լավ հասկանում եմ, բայց հավատացեք բազմափորձ ծնողիս:![]()
Չեի ասի թե երեիւաները արտասահմանում վատ են դաստիակվատծ։Ուղղակի այնտեղ նրանք ավելի ազատ են արտահայտվում եւ ավելի անկախ են։Իսկ մեր երեխաների համար դեռեւս չկա նման ազատթույւն։Իսկ ծեծը որպես դաստիաակության միջոց անընդունելի է։
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ