Ինձ իմ ծնողները չեն ծեծել, գուցե դա է պատճառը, որ ես էլ իմ երեխաներին չեմ ծեծել, ծեծում։ Փոքր ժամանակ, նայած անկարգության աստիճանին, նստեցնում էի միջանցքի աստիճանի վրա ու ասում էի հինգ րոպե նստի այստեղ, դու պատժված ես։ Մենակ էդ պատժված բառից արդեն ազդվում էին , որովհետև գիտեին, որ պատժվելը շատ վատ բան է ու լաց էին լինում։ Հետո մոտենում էի, խոսում էի, բացատրում էի ինչի համար պատժվեց, ներողություն էին խնդրում, ես էլ գրկում էի, որ հասկանային անկախ նրանից , որ իրենց
խիստ դեմքով պատժել էի,բայց ես էլի սիրում եմ իրենց շատ ու սերս չի պակասել իրենց հանդեպ։ Ու աշխատում էր այդ մեթոդը։ Փառք աստծուն լսող, խելացի երեխեք են հիմա, աղջիկս 13 տարեկան, տղաս ՝11։ Էս սերնդի երեխեքը շատ առաջադեմ են, խելացի, նայում եմ երեեքիս ու մտածում, ախր ո՞նց կարելի է ձեռք բարձրացնել էս խելացի երեխեքի վրա, հետո ո՞նց եմ արդարացնելու դա, ես, որ մեծն եմ ու օրինակ պիտի լինեմ իրենց համար։ Մի խոսքով, սխալ եմ համարում ծեծը որպես դաստիարակման մեթոդ, առանց դրա էլ հնարավոր է դաստիարակել երեխաներին, ուղղակի ամեն ծնող պիտի գտնի դաստիարակման իր մեթոդն ու մոտեցումը, առանց երեխային նվաստացնելու։
Էջանիշներ