User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Իդեալ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Տարիներ առաջ հանդիպեցի մի անձնավրության, որն ըստ իս լիովին համապատասխանում էր այն իդեալին, որ ստեղծվել էր ենթագիտակցությանս մեջ (ի դեպ, այն բացարձակապես նմանություն չուներ ինձ հետ ազգակցական կապեր ունեցող որևէ մեկի հետ): Հանգամանքների բերումով բաժանվեցինք ու կրկին հանդիպեցինք տարիներ անց, ու ես հասկացա, որ իդեալ ասվածը բացարձակապես գոյություն չունի: Քանի որ այն գծերը, որ նկատել էի նրա մեջ, այլևս այնքան էլ ակնառու չէին ու կարելի է ասել, գրեթե բացակայում էին:
    Ու եկա այն եզրահանգման, որ իդեալ կոչվածը տվյալ պահին մարդու ենթագիտակցության մեջ ստեղծված դրական հատկանիշների հավաքական ամբողջություն է: Սակայն քանի որ մարդու մոտ տարիքի հետ փոփոխվում է աշխարհայացքը, ապա իդեալի չափանիշները ևս փոփոխվում են: Ուստի կարելի է եզրակացնել, որ իդեալը որպես հաստատուն մեծություն բացարձակապես գոյություն չունի:

  2. #2
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    43
    Գրառումներ
    12,735
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եկա այն եզրահանգման, որ իդեալ կոչվածը տվյալ պահին մարդու ենթագիտակցության մեջ ստեղծված դրական հատկանիշների հավաքական ամբողջություն է: Սակայն քանի որ մարդու մոտ տարիքի հետ փոփոխվում է աշխարհայացքը, ապա իդեալի չափանիշները ևս փոփոխվում են: Ուստի կարելի է եզրակացնել, որ իդեալը որպես հաստատուն մեծություն բացարձակապես գոյություն չունի:
    «Բացարձակապես»-ը մի տեսակ շատ խիստ է ասված։ Իմ կարծիքով, ցանկացած մարդ էլ հոգու խորքում, գուցե իրենից էլ թաքուն ու աննկատ ունենում է ինչ-որ կերպար, որը մենք պայմանականորեն կոչում ենք իդեալ, և ենթագիտակցաբար փնտրում է այդ կերպարին։ Իհարկե, ժամանակի հետ մեր հայացքները, մարդկային արժանիքների գնահատման չափանիշները փոփոխվում են, և այդ իդեալ կոչվածն էլ, համապատասխանաբար, այսպես ասած, "update" է լինում, բայց, այնուամենայնիվ, մարդկանց գոնե մի մասն ունի որոշակի հաստատուն արժեքներ ու սկզբունքներ, որոնք, համենայնդեպս, որոշակի տարիքն անցնելուց հետո այլևս ենթակա չեն լինում ժամանակի փոփոխություններին։ Օրինակ, իմ իդեալի մեջ խիստ էական դեր ունի ազնվությունը, ինչը, մեղմ ասած, դժվար թե երբևէ քիչ էական դառնա։ Համաձայն եմ, որ սխալ է այդ հարցին մանրախնդրորեն մոտենալը, այսինքն՝ մարդու խիստ ճշգրիտ սխեմա կառուցել ու բոլոր կետերի համընկնման դեպքում նոր համարել, որ կարելի է այդ մարդու հետ կյանք կապել։ Դա լրիվ անհույս ու անհեռանկար գործ է, այդտեղ կասկած լինել չի կարող։ Ճիշտ է, հնարավոր է, որ եզակիների բախտը բերի (չնայած էլի դժվար թե 100%-ով հնարավոր լինի), բայց ընդհանուր առմամբ սիրո հարցում ավելի շատ զգալ է պետք, քան տրամաբանել։ Հակառակ դեպքում իդեալը միայն կարող է խանգարել ապրելուն՝ մարդուն զրկելով զգալու հնարավորությունից և սիրո որոնումը վերածելով ապրանք ընտրելու առևտրային գործընթացի...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.06.2007, 12:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Իդեալը հումք է ընդամենը…
    ընդամենը…

  4. #4
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Գրառումներ
    747
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Մեջբերում Alize_etoilik-ի խոսքերից Նայել գրառումը
    Իդեալը հումք է ընդամենը…
    ընդամենը…
    Ոնց նայում եմ ֆաբրիկա եք ուզում բացել

    Կյանքում իդեալը կամ տենցել իդելա է մնում կամ վերափոխվում .. "տեղայնացվում" = localization

  5. #5
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    44
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Իմ կարծիքով իդեալական ոչինչ չկա աշխարհում, որոշ վերապահումենրովը արդեն իդեալ չի, իդեալը աբստարկտ հասկացություն է և ես համոզված եմ, որ բոլորդ էլ դա գիտակցում էք, սակայն համամիտ եմ այն մտքին, որ
    ցանկացած մարդ էլ հոգու խորքում, գուցե իրենից էլ թաքուն ու աննկատ ունենում է ինչ-որ կերպար
    սակայն ես ինքս ինձ համար ունեմ մի սկզբունք.
    Այն ինչ ընդհանրապես չկա, չեմ մտածում դրա մասին
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  6. #6
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    մենք չենք հավատում իդեալների, ու ամեն օր ամբոխում փորձում ենք գտնել մեր իդեալին....

    իդեալներ չկան, իմ համար իդեալ ստեղծելը նա է, որ երբ սիրում ես, նա իր բոլոր թերություններով ու վատ սովորություններով քեզ համար դառնում է իդեալ, դու նրան ընդունում ես էնպիսին, ինչպիսին որ կա...
    նրա մեջ շատ բաներ, որ ուրիշներին կարող էին նյարդայնացնել, քեզ նույնիսկ դուր են գալիս
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. #7
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    անհնար է, որ մարդ իդեալ չստեղծի... չէ՞ որ յուրաքանչյուրիս համար ամեն ինչ ունի որոշակի ձևակերպում, իդեալն էլ «լավագույն մարդու ձևակերպումն է» (քանի որ խոսքը թեմայում գնում է մարդու մասին), սեփական հասկացողությունը... ու ցանկացած սահմանում փոքր-ինչ կամ բավականին ձևափոխվում է, երբ ձեռքի տակ արդեն հայտնվում է կոնկրետ նյութը… Էդպես էլ իդեալները, կոնկրետ մարդուն հանդիպելիս, ձևափոխվում են: Բայց հաճախ մենք չենք ուզում ընդունել այդ ձևափոխություններն ու ջանք ենք թափում ապացուցել մեր ստեղծած սահմանումների ճշմարտացիությունը` դրանց հարմարեցնելով մարդուն, ու երբ չի ստացվում, ասում ենք, թե` իդեալս փշրվեց...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  8. #8
    Պապա Սերխիո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,112
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Ես ունեմ ֆուտբոլիստի իդեալ ` Զիդան :
    Դերասանի` Բրեդ Փիթ :
    Բայց մարդու իդեալ չունեմ , քանի որ մի բան չի համընկնի

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •