User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Իդեալ

  1. #1
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Իդեալ

    Մարդիկ ստեղծում են իրենց իդեալները, ձգտում դրանց... իսկ հետո՞... հետո արի ու տես, որ այդ ամենը պարզապես քո երևակայության արդյունքն էր, դա գոյություն է ունեցել միայն այնտեղ, իսկ իրական կյանքում նման բան չկա: Կամ ինչ-որ մարդու համարում ես իդեալական, նրա ամեն մի խոսքը ընդունում որպես այն ճշմարիտը, որից այն կողմ այլևս անհնար է... սակայն մի օր պարզ է դառնում քո համար, որ նա էլ է սովորական մարդ, նա էլ է սխալվում, նա էլ է ստում, նա էլ կարող է դիմացինին ցավ պատճառել... ու էլ ապրել չես ուզում
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  2. #2
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Ընդհանրապես,իրոք,մենք ստեղծում ենք մեր իդեալին հետո սկսում ենք,փնտրել նրան իրական կյանքում;Իհարկ է հնարավոր չէ գտնել լրիվ մեր ստեղծածով մարդ,սակայն լինում են երջանիկներ,որոնց հաջողվում է գտնել իրական մարդու,ով շատ նման է լինում նրանց սեփական աշխարհում գոյություն ունեցողին
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  3. #3
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Իդեալ

    Է՛լ ինչի՞ ապրել չես ուզում... ասենք թե մեկը չի արդարացրել քո հույսերը ու ցույց տվել քո խաբկանքով տարված լինելն ու բացել է իրականության առջև քո աչքերը. դրանից գոնե ուրախանաս ապրելդ չի գալի՞ս... այո հասկանում եմ, դա նաև տառապանք է պատճառում, բայց նաև մեր աչքերն է այդպիսով բացում ճշմարտությունը տեսնելու համար, իսկ դա ինքնին լավ բան է... Եվ հետո, մեկ ուրիշը քեզ հուսախաբ է արել, բայց քեզ ինքդ քեզանից հոմ չեն կարող խլել, դու ինքդ կարող ես իդեալին ձգտես ու փորձես հասնել ու մնալ այդ իդեալականի մեջ որքան որ կարող ես:
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    erexa (20.07.2014)

  5. #4
    Անհայտ կորած.. Firegirl777-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,001
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Կյանքում իդեալ չեմ ստեղծել և հենց դա շատերին զարմացրել ու զայրացրել է, հարցրել են նման եմ քո իդելաին թե ոչ իսկ ես պատասխանել եմ, իդելա չունեմ, դե արի ու հասկացի երևի որ ասեի որ չեն համապատսախանում ավելի լավ կընդունեին, միշտ իրատեսական ձևով եմ նայել ամեն ինչին, և ընկալել մարդկանց ինչպիսին կան, հասկանալ ու ներել թերությունները, գովալ առավելությունները......
    Իդեալ չկա ու եթե կա ապա իրական է ու ենթական է փոփոխության.

  6. #5
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հարց Re. Իդեալ

    ինչպես եք կարծում մարդիկ ոնց են ստեղծում իդեալի մասին պատկերացումը՞
    Օրինակ կա կարծիք որ մարդը բնազադաբար փնտրում է այնպիսի զուգընկեր որը նման է իր ծնողներին .
    ...

  7. #6
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Մեջբերում Grieg-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչպես եք կարծում մարդիկ ոնց են ստեղծում իդեալի մասին պատկերացումը՞
    Օրինակ կա կարծիք որ մարդը բնազադաբար փնտրում է այնպիսի զուգընկեր որը նման է իր ծնողներին .
    Աղջիկները չգիտեմ,բայց ասում են,որ տղաները այնպես են կին ընտրում,որ նման լինի իր մորըՈւ եթե տղան մանկուց զրկված է եղել մորից,նա շատ դժվարությամբ է իրեն կին ընտրում

  8. #7
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Աղջիկները չգիտեմ,բայց ասում են,որ տղաները այնպես են կին ընտրում,որ նման լինի իր մորըՈւ եթե տղան մանկուց զրկված է եղել մորից,նա շատ դժվարությամբ է իրեն կին ընտրում
    Նմանապես ասում են,որ աղջիկներն էլ ամուսին են ընտրում այնպես,որ լինի նման իրենց հայրերին
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #8
    Պատվավոր անդամ Ֆելո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.07.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    1,251
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    ես էլ եմ լսել, որ զույգին փնտրում են նման ծնողներին... բայց ես չէի ուզենա, որ փեսաս լինի ինձ նման. 2 հատ սոված մի տան մեջ շատ կլինի

  10. #9
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Նա ում սիրում եմ, բոլորովին չի նմանվում հորս, չգիտեմ ինչի հետ է կապված: Բայց նրա մոտ ում որ սիրում եմ, նախընտրել է իր մոր նմանին, այն էլ միայն արտաքնապես
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  11. #10
    Մշտական անդամ Kheranyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.04.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    303
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Առաջին հերթին ասեմ, որ ընդհանրապես իդեալներ չեմ ունեցել և չեմ ստեղծել: Ունեցել եմ նպատակ, որին ձգտել եմ հասնել ամեն կերպ (իհարկե մարդկայինի սահմաններում) և երկրորդ՝ կինս մորս ընդհանրապես նման չէ, թե արտաքնապես և թե բնավորությամբ, ես երբևէ չեմ էլ մտածել այդ ուղղությամբ, որպեսզի կինս նման լինի մորս կամ ինչ-որ մեկին:
    Օգնիր ինձ Մարիամ…:
    Պ. Սևակ

  12. #11
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Իդեալ ստեղծելն ամենասխալ բանն է, որովհետև տարիքի հետ փոփոխվում են նաև այդ իդեալները: Մեծանալու հետ համոզվում ես, որ իդեալին համապատասխանելու համար անպայման չէր, որ տվյալ անձնավորությունն ունենար այս կամ այն հատկանիշները: ՈՒ հնարավոր է ամբողջ կյանքում այդպես էլ չգտնես քո իդեալին համապատասխանող մեկին: Ընտրության հարցում ավելի լավ է լսել սրտի ձայնին, այն երբեք չի խաբում: Եվ պետք է ընտրել ո՛չ թէ առաջնորդվելով նրանով, թէ նմա՞ն է արդյոք այդ մարդը քո ծնողին, թէ՞ ոչ, քո իդեալին թէ ոչ, այլ արդյո՞ք լրացնում է այդ մարդը քեզ, համընկնու՞մ են արդյոք ձեր իդեալներն ու ներքնաշխարհները: ՈՒ հիշեք մի բան ևս, որ երջանիկ լինելու համար «մի բարձին ծերանալը դեռ շա~տ քիչ է, հարկավոր է նաև նույն երազը տեսնել»:

  13. #12
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    45
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Իդեալ

    Ամբողջությամբ համամիտ եմ Manon-ի հետ...
    Մի փոքրիկ պատմություն պատմեմ իդեալի հետ կապված.
    Երկու երիտասարդ ընկերներ տարիներ իրարից տեղեկություն չունենալուց հետո կրկին հանդիպում են ու միմյանց մասին հարց ու փորձ անում թե ի՞նչ նորություններ, փոփոխություններ կան իրենց կյանքում. տղաներից մեկն ասում է, որ չի ամուսնացել դեռ, մյուսը հարցնում է թե ինչու՞ այսքան ժամանակ չի ամուսնացել, նա էլ պատասխանում է թե իրեն իդեալին էր փնտրում ու դեռ չի գտել նման մեկին... բայց, շարունակում է նա, մի օր հանդիպեցի մի նման աղջկա, որն իմ կարծիքով շատ ու շատ նման էր իմ իդեալին, ընկերն ուրախացած ուզում է տեսնել թե ի՞նչ եղավ, շարունակու՞մ է հանդիպել այդ աղջկա հետ... ոչ, պատասխանում է ընկերն, այդ աղջիկն էլ իրեն իդեալին էր փնտրում, որը ես չէի ու այդպես էլ հեռացանք իրարից...
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  14. #13
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    գուցե մարդ ոչ թե մտադրաբար ընտրում է իդեալ այլ իդեալը թաքնված է ենթագիտակցության մեջ, հակառակ դեպքում չեր լինի սիրահարվել բառը..
    ...

  15. #14
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,700
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Տարիներ առաջ հանդիպեցի մի անձնավրության, որն ըստ իս լիովին համապատասխանում էր այն իդեալին, որ ստեղծվել էր ենթագիտակցությանս մեջ (ի դեպ, այն բացարձակապես նմանություն չուներ ինձ հետ ազգակցական կապեր ունեցող որևէ մեկի հետ): Հանգամանքների բերումով բաժանվեցինք ու կրկին հանդիպեցինք տարիներ անց, ու ես հասկացա, որ իդեալ ասվածը բացարձակապես գոյություն չունի: Քանի որ այն գծերը, որ նկատել էի նրա մեջ, այլևս այնքան էլ ակնառու չէին ու կարելի է ասել, գրեթե բացակայում էին:
    Ու եկա այն եզրահանգման, որ իդեալ կոչվածը տվյալ պահին մարդու ենթագիտակցության մեջ ստեղծված դրական հատկանիշների հավաքական ամբողջություն է: Սակայն քանի որ մարդու մոտ տարիքի հետ փոփոխվում է աշխարհայացքը, ապա իդեալի չափանիշները ևս փոփոխվում են: Ուստի կարելի է եզրակացնել, որ իդեալը որպես հաստատուն մեծություն բացարձակապես գոյություն չունի:

  16. #15
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,892
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Իդեալ

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եկա այն եզրահանգման, որ իդեալ կոչվածը տվյալ պահին մարդու ենթագիտակցության մեջ ստեղծված դրական հատկանիշների հավաքական ամբողջություն է: Սակայն քանի որ մարդու մոտ տարիքի հետ փոփոխվում է աշխարհայացքը, ապա իդեալի չափանիշները ևս փոփոխվում են: Ուստի կարելի է եզրակացնել, որ իդեալը որպես հաստատուն մեծություն բացարձակապես գոյություն չունի:
    «Բացարձակապես»-ը մի տեսակ շատ խիստ է ասված։ Իմ կարծիքով, ցանկացած մարդ էլ հոգու խորքում, գուցե իրենից էլ թաքուն ու աննկատ ունենում է ինչ-որ կերպար, որը մենք պայմանականորեն կոչում ենք իդեալ, և ենթագիտակցաբար փնտրում է այդ կերպարին։ Իհարկե, ժամանակի հետ մեր հայացքները, մարդկային արժանիքների գնահատման չափանիշները փոփոխվում են, և այդ իդեալ կոչվածն էլ, համապատասխանաբար, այսպես ասած, "update" է լինում, բայց, այնուամենայնիվ, մարդկանց գոնե մի մասն ունի որոշակի հաստատուն արժեքներ ու սկզբունքներ, որոնք, համենայնդեպս, որոշակի տարիքն անցնելուց հետո այլևս ենթակա չեն լինում ժամանակի փոփոխություններին։ Օրինակ, իմ իդեալի մեջ խիստ էական դեր ունի ազնվությունը, ինչը, մեղմ ասած, դժվար թե երբևէ քիչ էական դառնա։ Համաձայն եմ, որ սխալ է այդ հարցին մանրախնդրորեն մոտենալը, այսինքն՝ մարդու խիստ ճշգրիտ սխեմա կառուցել ու բոլոր կետերի համընկնման դեպքում նոր համարել, որ կարելի է այդ մարդու հետ կյանք կապել։ Դա լրիվ անհույս ու անհեռանկար գործ է, այդտեղ կասկած լինել չի կարող։ Ճիշտ է, հնարավոր է, որ եզակիների բախտը բերի (չնայած էլի դժվար թե 100%-ով հնարավոր լինի), բայց ընդհանուր առմամբ սիրո հարցում ավելի շատ զգալ է պետք, քան տրամաբանել։ Հակառակ դեպքում իդեալը միայն կարող է խանգարել ապրելուն՝ մարդուն զրկելով զգալու հնարավորությունից և սիրո որոնումը վերածելով ապրանք ընտրելու առևտրային գործընթացի...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 05.06.2007, 12:05:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •