Կսկսվի՞ արդյոք 3-րդ համաշխարհային պատերազմը..., և եթե այո, ապա երբ և ո՞ր պետություններն են լինելու հիմնական հակառակորդները...(Աստված չանի հանկարծ, որ սկսի)...
Կսկսվի՞ արդյոք 3-րդ համաշխարհային պատերազմը..., և եթե այո, ապա երբ և ո՞ր պետություններն են լինելու հիմնական հակառակորդները...(Աստված չանի հանկարծ, որ սկսի)...
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
Ինչի չէ որ;Դրա համար, ոնց նկատում եք արդեն, բոլոր նախադրյալները կանDVG-ի խոսքերից
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
3-րդը չգիտեմ, բայց 4-րդը հաստատ կլինի
Երրորդ համաշխարհային պատերազմ, այնպիսին, ինչպիսին առաջինը կամ երկրորդն էին, լինել չի կարող այն պարզ պատճառով, որ այն կլինի ատոմային տերությունների միջև, ինչը բացառվում է, իսկ եթե երրորդ համաշխարհային պատերազմը ընկալենք ոչ–ռազմական իմաստով, այլ առաջնային համարենք տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում տեղի ունեցող համաշխարհային գործընթացները, ապա այն ոչ թե կսկսվի, այլ սկսվել է և հիմա էլ ընթանում է։
Windows 7 (30.11.2012)
Windows 7 (30.11.2012)
իսկ ես համաձայն չէմ :
Աշխարհի գլոբալ վերջին սխեմատիկ վերաձևումը, հաշվի առնելով ՍՍՀՄ-ի վերացումը ավարտվեց 1994-95 -ին:
Հիմա գնում է քաղաքական պայմանավորվածությունների ռեալիզացման պրոցեսը:
Հ.Գ. Իրանի մոլլաները մի քիչ համառում ու ուզում են մի քիչ ձգել դա : Սակայն դա իրենց չի հաջողվի, ու ընդամենը ժանամակի հարց է:
լավ, իսկ ձեր կարծիքով մի շարք հզոր պետություններ, ինչպիսիք Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, ինչու չէ նաև Չինաստանը, Ճապոնիան և այլն, թույլ կտա՞ն արդյոք ԱՄՆ-ին իրագործել իր ատոմային ուժերը, կարո՞ղ են աարդյոք նրանք սաստել ԱՄՆ-ին...
А я КОТ, который гуляет сам по себе...
Մարդուկներ...թարգե՛ք իմ հաշվին ինքնահաստատվելը...
Ես կասէի կարող են,և մասնավորապես Չինաստանը;ԱՄՆ-ն հիմա իրեն անդաստիրակ երեխայի պես է պահում,որին ծնողները չեն ուզում սաստած լինել,սակայն հեց որ նա իր վարած քաղաքականությամբ սկսի խանգարել Չինաստանին,որը ըստ վերլուծաբանների մոտակա տասնամյակում հավակնում է դառնալ համար մեկ երկիրն աշխարհում,կարծում եմ կսաստվի,առավել ևս,եթե չինաստանը նաև դաշնակիցներ ունենա,որն անկասկած է;
Եվ ընդհանրապես,Ամերիկան գնում է Սովետական միության ճանապարով;Չեմ պատկերացնում երբ,բայց հաստատ ԱՄՆ-ին ևս ուշթեշուտ հրաժեշտ ենք տալու
«Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
Մովսես Խորենացի
Իհարկե կարող են, և արդեն, կարելի է ասել, առաջին քայլերն այդ ուղղությամբ կատարված են:
Նախ նշենք այն հանգամանքը, որ ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել միաբևեռ աշխարհակարգը: Ամերիկացի խոշոր աշխարհաքաղաքագետ Մակինդեռը Եվրոպան համարում էր Heartland՝ աշխարհի սիրտը: Ըստ նրա, ով տիրեր Heartland-ին նա կտիրեր ողջ աշխարհին: Ամերիկացի քաղաքական գործիչները հետևում են Մակինդեռի տեսությանը՝ զուգահեռաբար օգտագործելով նաև «անակոնդայի» սկզբունքը /թշնամու մեկուսացում՝ նրա իսկ թշնամիների մասնակցությամբ բլոկների ստեղծմամբ/:
Արդեն մի շարք քայլեր են կատարվում՝ միաբևեռ աշխարհը բազմաբևեռի վերափոխելու ուղղությամբ: Մասնավորապես, 2005թ-ի հուլիսի 1-ին Չինաստանի և Ռուսաստանի միջև կնքվել է «ՌԴ և ՉԺՀ համատեղ դեկլարացիան՝ 21-րդ դարի աշխարհակարգի վերաբերյալ»: Այս դեկլարացիան ունի հակաամերիկյան բնույթ: Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ ընդգրկված են 5 միջուկային պետություններ: Մյուս կողմից, գոյություն ունի նաև «Ասիախաղաղօվկիանոսյան շրջանը» /Չինաստան, Մակաո, Թայվան, Սինգապուր/,. սա ևս հակաամերիկյան կազմակերպություն է:
Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի կողմից ատոմային զենքի օգտագործմանը դա արդեն քննարկման ենթակա չէ: Աշխարհում կարելի է ասել ընթանում է երկրորդ Սառը պատերազմը, և ինչպես առաջինի ժամանակ հիմա էլ գործում է զսպումների ու հակակշիռների քաղաքականությունը:
Թերևս` այո, կսկսվի:
Որևէ բացասական երևույթ ապագայում կանխելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գտնել նրա արմատները:
Ինչպես գիտենք, վերջին հարյուրամյակում մեր այսքան մեծ ու միաժամանակ այսքան փոքր աշխարհը արդեն իսկ տեսել է 2 աշխարհամարտ: Նրանց սկսման հիմնական դրդապատճառներից մեկն էլ մեծ տերությունների աշխարհի բաժանման ու վերաբաժանման գործնթացում շահերի բախումն է: Յուրաքանչյուր պետություն (ինչպես և մարդկային հասարակության ու կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ) կլոր սեղանին դրված ուտեստից իր բաժինը վերցնելու համար ևս մի քանի զույգ "ձեռքերի" կարիք ունի:
Պարզ խոսենք. մեծ ակնկալիքներ ունեցող ու "արևի տակ" իրենց տեղը որոնող երկրները սեփական նպատակներին հասնելու համար կմիավորվեն: Նույնը կանեն նաև կորցնելու բան ունեցողները: Այդպիսով կձևավորվեն 2 հակադիր ճամբարներ, որից հետո համաշխարհային պատերազմ սկսելու համար անհրաժեշտ կլինի լոկ մի առիթ:
Վերջին խմբագրող՝ Vision: 22.01.2011, 16:59:
WikiLeaks-ի վերջին ժամանակներս հանած աղմուկը լրիվ հերիքա 3-րդ համաշխարհայինի համար:
Ես չգիտեմ երբ կլինի երրորդ համաշխարհային պատերազմը,բայց դրանից հետո մարդը պետք է նետ ու աղեղ հայտնագործի
(c)մի հատ խելոք մարդ
The cake is a lie.
արդեն սկսելա:Սկսելա սրանից՝ համաշխարհային փողային (վալյուտաների ) պատերազմը ՝ ԱՄՆ-ի , Չինաստանի, Բրազիլիայի ու Ռուսաստանի միջև, իսկ սա միայն սկիզբնա:Որպես ռեալ պատերազմ չի լինի, քանի որ ոչ մեկ չի գժվել, հնարավորա որոշ երկրները խոդ տան իրենց ատոմային ներուժը, որը ոչ մեկ չի ուզւոմ:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ