Մեջբերում Vision-ի խոսքերից Նայել գրառումը
Թերևս` այո, կսկսվի:
Որևէ բացասական երևույթ ապագայում կանխելու համար նախ և առաջ անհրաժեշտ է գտնել նրա արմատները:
Ինչպես գիտենք, վերջին հարյուրամյակում մեր այսքան մեծ ու միաժամանակ այսքան փոքր աշխարհը արդեն իսկ տեսել է 2 աշխարհամարտ: Նրանց սկսման հիմնական դրդապատճառներից մեկն էլ մեծ տերությունների աշխարհի բաժանման ու վերաբաժանման գործնթացում շահերի բախումն է: Յուրաքանչյուր պետություն (ինչպես և մարդկային հասարակության ու կենդանական աշխարհի շատ ներկայացուցիչներ) կլոր սեղանին դրված ուտեստից իր բաժինը վերցնելու համար ևս մի քանի զույգ "ձեռքերի" կարիք ունի:
Պարզ խոսենք. մեծ ակնկալիքներ ունեցող ու "արևի տակ" իրենց տեղը որոնող երկրները սեփական նպատակներին հասնելու համար կմիավորվեն: Նույնը կանեն նաև կորցնելու բան ունեցողները: Այդպիսով կձևավորվեն 2 հակադիր ճամբարներ, որից հետո համաշխարհային պատերազմ սկսելու համար անհրաժեշտ կլինի լոկ մի առիթ:
Իսկ պատերազմի հավանականությունը՝ ըստ Ձեզ, մո՞տ ապագայում է: Երկու ճամբարները ի՞նչ սկզբունքով կձևավորվեն Ու, եթե հնարավոր է, ճամբարների հնարավոր առաջնորդներին նշեք