User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 18 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Ազգային գաղափարախոսություն

  1. #16
    Սկսնակ անդամ Հայարիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.02.2007
    Գրառումներ
    59
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն

    Philosopher

    Չեմ հասկանում ձեր հեգնանքը: Դուք ավելի լավ ու իրատեսական առաջարկ ունե՞ք:
    Միթե ակնհայտ չի որ եվրոպական դեմոկրատական մոդելը չի աշխատում եվրոպայից դուրս: Միթե արդեն ակնհայտ չի բոլորի համար որ այդ մոդելով կազմակերպված աշխարհում երբեք չի լինի խաղաղություն ու հանգիստ, առավել ևս արդարություն, որի կաիրքը ենք հայերս զգում ենք:

    Միթե ակնհայտ չի որ մարդուն միայն նյութական արժեքներով ապրեցնել հնարավոր ինչպես դա քարոզում է Եվրոպան: Կան ավելի խորքային տիեզերական համաչափության ձգտումներ, միշտ էլ կա Բացարձակ Ճշմարտության ու Գերագույն Արդարության փնտրտուք: Դրա համար էլ դեմոկրատիան չի կարող հաղթել Իսլամին, քանի որ Իսլամը ունի Աստված իսկ դեմոկրատիան չի ձգտում հավերժության :

    Այնպես որ եթե մի քիչ փորձեք փիլիսոփայորեն նայել աշխարհին ապա կտեսնեք որ Ջավախքի խոսքերը ճշմարտամոտ են: Եվ հետո ինչու հենց անպայման չինական աշխարհակալություն: Պետք է միավորել և Ռուսիան և Պարսկական աշխարհները: Հնդկաստանը ու Չինաստան էլ կկազմակերպեն աշխարհը Ասիայում:
    Այնպես չստացվի որ մենք ինչպես միշտ կանգնենք կոտրած տաշտակի ատջև
    ----
    ՀԱՅ ԱՐԻԱԿԱՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
    www.hayary.org
    Վերադարձ դեպի լուսավոր ապագա

  2. #17
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ հասկանում ձեր հեգնանքը: Դուք ավելի լավ ու իրատեսական առաջարկ ունե՞ք:
    Ես չեմ հեգնում, ես արձանագրում եմ, որ Չինաստանը արկական դաշինքի մեջ տեսնելու ցանկությունը ծիծաղելի է։
    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Միթե ակնհայտ չի որ եվրոպական դեմոկրատական մոդելը չի աշխատում եվրոպայից դուրս: Միթե արդեն ակնհայտ չի բոլորի համար որ այդ մոդելով կազմակերպված աշխարհում երբեք չի լինի խաղաղություն ու հանգիստ, առավել ևս արդարություն, որի կաիրքը ենք հայերս զգում ենք:
    Միթե ակնհայտ չի որ մարդուն միայն նյութական արժեքներով ապրեցնել հնարավոր ինչպես դա քարոզում է Եվրոպան: Կան ավելի խորքային տիեզերական համաչափության ձգտումներ, միշտ էլ կա Բացարձակ Ճշմարտության ու Գերագույն Արդարության փնտրտուք: Դրա համար էլ դեմոկրատիան չի կարող հաղթել Իսլամին, քանի որ Իսլամը ունի Աստված իսկ դեմոկրատիան չի ձգտում հավերժության :
    Խնդիրները, որոնց մասին խոսք է գնում, միանգամայն այլ դաշտից են ու առանձին քննարկման առարկա են, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական տեսանկյունից։ Դեմոկրատիան այստեղ որևէ մեկի կուռքը չէ, հետևաբար հռետորական հարցեր տալ պետք չէ, ինչ ասում ես, հիմնականում ճիշտ է, սակայն նույնիսկ Ճշմարտությունը չի կարող չինացիներին վերածել արիացիների, անկախ նրանից, թե եվրոպական դեմակրատիան կարողանում է, թե չի կարողանում հաղթել իսլամին։

    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ եթե մի քիչ փորձեք փիլիսոփայորեն նայել աշխարհին ապա կտեսնեք որ Ջավախքի խոսքերը ճշմարտամոտ են:
    Ճիշտ ես, միայն ոչ թե փիլիսոփայորեն է պետք նայել, այլ սյուռեալիստորեն։
    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ հետո ինչու հենց անպայման չինական աշխարհակալություն: Պետք է միավորել և Ռուսիան և Պարսկական աշխարհները: Հնդկաստանը ու Չինաստան էլ կկազմակերպեն աշխարհը Ասիայում:
    Իսկ Ամերիկայու՞մ, իսկ Ավստրալիայու՞մ, իսկ Աֆրիակայու՞մ. գետտոնե՞ր։
    Մեջբերում Հայարիացի-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես չստացվի որ մենք ինչպես միշտ կանգնենք կոտրած տաշտակի ատջև
    Մենք միևնույնն է՝ կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ, եթե շարունակենք մեր մեսիանական ազգայնականությունը, որը չիրականացած բոլոր հույսերն ու ցանկությունները դարձնում է ինքնամոլություն և կուրացնում այնքան, որ մեր մտքով անցնում է չինացիներին բերել ու ծառայեցնել Արևմտյան Հայաստանի ազատագրության գործին։ Համազգային կոտրած տաշտակը գալիս է այն ժամանա, երբ մեզանից յուրաքանչյուրը գաղափարապես սնանկանում է, դառնում է մարգինալ ազգի մարգինալ ներկայացուցիչ, որի գոյության Ալֆան ու Օմեգան վատ թուրքերն ու ցեղասպանությունն են՝ մի կողմից, ու լավ հայրեն ու Նարեկացին՝ մյուս։ Սրանից հետո՝ կոտրած տաշտակը ապահովված է։

  3. #18
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ազգային գաղափարախոսություն

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էկեք ամերիկացիներին էլ վերցնենք, իրանք շատ փող ունեն: Հրեացիներին էլ, իրանք են կառավարում աշխարհը: Ու եթե ենթադրենք, որ կարողացանք ինչ-որ ձևով համոզել իրենց, որ իրենք արիական են ու որ այդպես մտածելու մեջ ինչ-որ լավ բան կա, առաջանում է հարց: Մենք ինչների՞ն ենք պետք:
    Լավ է ասված…
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ազգային գաղափարախոսություն: Կա՞ արդյոք նման բան...
    Հեղինակ՝ Hay-Qristonya, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 86
    Վերջինը: 07.12.2013, 23:39
  2. Գլոբալիզացիա և Ազգային գաղափարախոսություն
    Հեղինակ՝ haik, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 26.07.2013, 16:38
  3. Ազգային Անվտանգություն
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Զվարճալի
    Գրառումներ: 0
    Վերջինը: 14.12.2009, 02:33
  4. Ազգային պարեր
    Հեղինակ՝ Լուսաբեր, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 26.02.2009, 16:28
  5. Հայոց Ազգային Գաղափարախոսություն
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 10.07.2008, 23:24

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •