Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
Արտույտ եմ։ Գիշերն ընդհանրապես աշխատունակ չեմ լինում, ինձ համար գիշերը քնելու համար է (ի դեպ, լավ էլ քնում եմ , հանկարծ աչքով չտամ... )։ Ինչքան գիշերները փորձել եմ գործ անել, զգացել եմ, որ աշխատանքիս արդյունավետությունը խայտառակ կերպով զիջում է ցերեկվա աշխատանքի արդյունավետությանը... Միշտ քնել-ընկել եմ գրքերի ու տետրերի վրա , մինչև որ հասկացել եմ, որ շարունակելն ուղղակի իմաստ չունի։ Իսկ, օրինակ, վաղ արթնանալն ինձ համար ոչ միայն հեշտ է, այլև միանգամայն բնական պահանջ։ Որ ուզենամ էլ, չեմ կարող ժամը 7-ից ուշ արթնանալ։ Եթե ինչ-որ գործ ունեմ անելու, ինձ համար հաստատ շատ ավելի հեշտ ու օգտակար է լինում, ասենք, ժամը 22.00-ին քնելն ու առավոտյան ժամը 04.00-05.00-ին արթնանալը, քան մինչև ուշ գիշեր նստելը։ Միշտ էդպես եմ արել։

Լրրրրրրրրիվ հակառակն էլ իմ մասին է: Տառապելով արթնանում եմ 8-ին ու մի կերպ գալիս աշխատանքի: Մինչև 12-ը գրեթե ոչնչի ի վիճակի չեմ, անգամ սուրճն անօգուտ է: Դժվարությամբ աչքերս բաց եմ պահում: Այդ ժամերին մոտավորապես այսպիսին եմ Երեկոյան շատ աշխույժ եմ, էներգիայով լի, անգամ եթե ցերեկը շատ եմ հոգնում: Ստեղծագործելս որպես կանոն "բռնում է" գիշերը: Տիպիկ բու եմ