Բայց քո բերած օրինակը ոչ էլ «ա»-ով էր։ Այնպես որ դա ապացույց համարել չի կարելի։ Դրա փոխարեն, խնդրում եմ, ասա. Գյումրվա բարբառով ո՞նց կասեն, օրինակ, «Շոգ է» արտահայտությունը։ «Շոգ է» թե՞ «Շոգ ա»։ Իմ կարծիքով՝ առաջին տարբերակը։ Ամեն դեպքում, երևի ճիշտ կլիներ, եթե որևէ բնիկ գյումրեցի պատասխաներ այս հարցին, ոչ թե պարզապես ամեն մեկն իր ենթադրությունները գրեր, ոմանք էլ իրենց ենթադրությունները ներկայացնեին որպես անժխտելի փաստ...
Գիտե՞ս, կարդում եմ գրածդ ու զարմանում։ Այսինքն՝ եթե մեր շուրջը վատն է գերիշխում, ուրեմն անհամասեռությունից խուսափելու համար կոչ ես անում բոլորս վատը դառնա՞նք։ Իսկ ես համարում եմ, որ եթե խոսակցական լեզուն վատն է ու անգրագետ, ապա պիտի խոսակցականը փորձենք փոխել, ոչ թե գրականն էլ խոսակցականի պես անգրագետ դարձնենք։ Առաջին հայացքից դա գուցե անիրական ու անգամ անհնար է թվում, բայց ես համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է այնպես անել, որ փողոցային ժարգոնը գոնե պակասի ու խոսակցական լեզուն ավելի գրագետ դառնա։ Դրա համար բավական է միայն այնպիսի քաղաքականություն վարել, որ անգրագետ, փողոցային լեզվով խոսելը, պատվաբեր (այսպես ասած՝ «պրեստիժ»), մինչև անգամ ձեռնտու չլինի։ Այ այդ դեպքում կտեսնեք, թե ոնց են բոլոր քարթուները խելոք-խելոք սկսում գրական խոսել սովորել։ Ինչ վերաբերում է «ա»-ին ու «է»-ին, ապա նույնը կարելի է իրականացնել նաև դրանց դեպքում։ Հասկանալի է, որ հեշտ բան չէ, բայց, իմ կարծիքով, հնարավոր է, միայն, նորից եմ ասում, ցանկություն է պետք ու նպատակաուղղված գործունեություն։Ես համաձայն եմ, որ է-ն բարեհունչ է, թեպետ մի քիչ արհեստական, բայց մի մեծ բայց կա: Հնարավոր է ընկնենք գրաբարի և աշխարհաբարի քաոսային վիճակի մեջ, երբ խոսում էին այլ կերպ, գրում այլ և կարդում լրիվ այլ կերպ: Լեզուն կենդանի և զարգացող երևույթ է: Այդ կենդանությունը արտահայտվում է բանավոր խոսքում: Գրավոր խոսքը ավելի քարացած է: Իհարկե պետք է այնպես անել, որ այդ երկուսի մեջ անջրպետ չլինի:
Ինչև սա ժամանակի խնդիր է: Ես անձամբ գտնում եմ, որ կենդանի լեզուն պիտի դառնա նորմատիվ, եթե անգամ վատն է ու անգրագետ: Փաստը փաստ է, եթե մեր հասարակությունը անգրագետ ու անբարեհունչ է խոսում,թող նույնքան վատ էլ լինի մեր գրավոր լեզուն. անիմաստ ինքնախաբեություն պետք չէ. ում է պետք գեղեցիկ գրավոր լեզում, եթե հասարակության բերանում այն այլանդակ է:
Էջանիշներ