User Tag List

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

  1. #166
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ա-ն եթե բարբառային երևույթ էլ է, այնպիսի երևույթ է, որ բնորոշ է ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությանը, մենակ մայրաքաղաքի բնակչությունը հերիք է, այնպես որ բոլոր բարբառների յուրահատկությունները հաշվի առնելու կարիք չկա:
    Նախ ասեմ, որ նույն մայրաքաղաքում ոչ մի բարբառ չկա, կա ցեխ, կա շիլաշփոթ, բայց բարբառ չկա:
    Հետո չեմ հասկանում, թե ինչ կապ ունի մեծամասնությունն ու փոքրամասնությունը: Ի՞նչ չշանակութոյւն ունի, թե մեծամասնությունը ոնց է խոսում: Հիմա ասում ենք, որ Գյումրեցիները «ա»-ով չեն խոսում, հետեւաբար չեն մտնում քո ասած մեծամասնության մեջ: Հիմա ի՞նչ, պետք է անտեսվե՞ն:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (11.01.2010), Quyr Qery (28.12.2012), Նաիրուհի (02.05.2011)

  3. #167
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Անդունդ չի գոյանա: Եթե գրականը մնա անփոփոխ, ապա խոսակցականը շատ չի կարողանա շեղվել նրանից:
    Էս աշխարհի ամենամեծ սխալն ա:

    Կամ էլ սենց (այսպես).

    Սա աշխարհի ամենամեծ սխալն է:

    Հարգանքներով:
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.12.2009), Շինարար (27.12.2009), Ֆոտոն (01.01.2010)

  5. #168
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ գրական լեզվում ունենք և, մեկ էլ՝ ու, դրանով այլևը այլու չի դառնում:
    Եթե մեկին ա-ն դուր չի գալիս, դա չի նշանակում, որ այն ծիծաղելի է: Գրական լեզուն միշտ պետք է սնվի, թարմանա ի հաշիվ խոսակցական լեզվում կատարվող զարգացումների, այլապես մի օր արաբների օրը կընկնենք, որոնց մեծ մասը ընդհանրապես չի հասկանում իրենց գրական լեզուն:
    Դուր գալու կամ չգալու խնդիր չկա:
    Բարբարը կամ խոսակցականը և օտարամուտ բառը չի կարելի զարգացում համարել:
    Եթե ցանկացողներ կան որ «Ա»-ն լինի «Է»-ի փփոխարեն գրական լեզվի մեջ Հայաստանում ամեն մի մարզը ինչու չէ ամեն միքաղաքը, գյուղը ունի իր խոսակցականը, բարբարը նրաք էլ կցանգանան իրենց խոսակցականից ինչ որ մի բառ կամ տառ գրականի լեզվի մեջ և ինչ՞ կստացվի:
    Բոլորն էլ Հայ են ոչ մի խտրականություն:
    Եթե մի ազգ ընդունում և օգտագործում է օտարամուտ բառերը գրում է բարբարով մեղավորը միայն ու միայն դպրոցն է, այսինքն ոչ գրավիչ ուսուցում ունենալու պատճառով: Օրինակ Բելգիայում Հոլանդիայում դպրոց գնում են չորս տարեկանից և եթե դուք դասատուին տեսնեք չեք «տարբերի» աշակերտից այսինքն նրանք խաղերով են սովորեցնում երեխաներին, և աշակերտները մինչև 12 տարեկան տնային աշխատանք չեն ունենում, և չեն ծանրաբեռնվում տանը սովորելուց ունենում են ազատ ժամանակ տանը խաղալու այլ պաշտում են դպրոցը, դասատուին և հաճույքով սովորում:
    Այստեղից է պետք օրինակ վերցնել և ավելի կատարելագործել այլ ոչ թե Արաբներից

  6. #169
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Ես է-ի կողմնակիցների դեմ ոչ մի բան չունեմ ու հարգում եմ նրանց բոլորի տեսակետները, հայացքները: Սակայն այս թեմայում նրանց փաստարկները լսելուց հետո մեջս ցանկություն է առաջանում նրանց պատկերացրած «գրական լեզուն» վերանվանել «պատմական լեզու», հստակ կանոններ սահմանել ու արգելել դիպչելը, բացել թանգարան, պահել այդ թանգարանում, կազմակերպել պարբերական ցուցադրումներ՝ վճարով, ինչը նաև հնարավորություն կտա լցնել պետ. բյուջեն:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 27.12.2009, 19:45:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արշակ (27.12.2009)

  8. #170
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե մեր այսօրը այլ բան է ապացուցում, ինչևէ իմ կարծիքը այս թեմայում արդեն մի քանի անգամ ասել եմ, որպեսզի ստիպված չլինեմ կրկնվել, էլ չեմ երկարացնում: Իսկ ա-ն եթե բարբառային երևույթ էլ է, այնպիսի երևույթ է, որ բնորոշ է ՀՀ բնակչության բացարձակ մեծամասնությանը, մենակ մայրաքաղաքի բնակչությունը հերիք է, այնպես որ բոլոր բարբառների յուրահատկությունները հաշվի առնելու կարիք չկա:
    Դուք խոսեք միայն ձեր անունից

  9. #171
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ասեմ, որ նույն մայրաքաղաքում ոչ մի բարբառ չկա, կա ցեխ, կա շիլաշփոթ, բայց բարբառ չկա:
    Հետո չեմ հասկանում, թե ինչ կապ ունի մեծամասնությունն ու փոքրամասնությունը: Ի՞նչ չշանակութոյւն ունի, թե մեծամասնությունը ոնց է խոսում: Հիմա ասում ենք, որ Գյումրեցիները «ա»-ով չեն խոսում, հետեւաբար չեն մտնում քո ասած մեծամասնության մեջ: Հիմա ի՞նչ, պետք է անտեսվե՞ն:
    Ոչ, ինչու՞ անտեսվեն, ա-ի մուտքով գրական լեզու ոչ ոք չի առաջարկում է-ն անտեսել:
    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Օրինակ Բելգիայում Հոլանդիայում դպրոց գնում են չորս տարեկանից և եթե դուք դասատուին տեսնեք չեք «տարբերի» աշակերտից այսինքն նրանք խաղերով են սովորեցնում երեխաներին, և աշակերտները մինչև 12 տարեկան տնային աշխատանք չեն ունենում, և չեն ծանրաբեռնվում տանը սովորելուց ունենում են ազատ ժամանակ տանը խաղալու այլ պաշտում են դպրոցը, դասատուին և հաճույքով սովորում:
    Այստեղից է պետք օրինակ վերցնել և ավելի կատարելագործել այլ ոչ թե Արաբներից
    Կոնկրետ այս հարցում ես առաջարկել էի հենց օրինակ չվերցնել արաբներից, իսկ ընդհանրապես Հոլիանդիայից մինչև հիմա վերցրած բոլոր օրինակները ոչ մի լավ բանի մեզ չեն բերում:
    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Դուք խոսեք միայն ձեր անունից
    Եթե իմ գրառումները հայտնվում են իմ մականվան ու ավատարի կողքը, հետևաբար դրանք միայն ու միայն իմ անունից են, այդուհանդերձ հայցում եմ Ձեր ներողամտությունը և բարեհոգությունը

  10. #172
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես է-ի կողմնակիցների դեմ ոչ մի բան չունեմ ու հարգում եմ նրանց բոլորի տեսակետները, հայացքները: Սակայն այս թեմայում նրանց փաստարկները լսելուց հետո մեջս ցանկություն է առաջանում նրանց պատկերացրած «գրական լեզուն» վերանվանել «պատմական լեզու», հստակ կանոններ սահմանել ու արգելել դիպչելը, բացել թանգարան, պահել այդ թանգարանում, կազմակերպել պարբերական ցուցադրումներ՝ վճարով, ինչը նաև հնարավորություն կտա լցնել պետ. բյուջեն:
    Chuk հացը է-ի կողմնակից և դեմ լինելու մեջ չի այլ ոմանց մոտ ցանկություն է առաջացել նրան փոխել ինչոր «ա»-ով անհասկանալի պատճառով, ոմանք էլ գիտեն թե նախագահական ընդռություն է մեծամասնություն են մեջ բերում:
    Սխալը մնում է սխալ եթե մեծամասնությունը սխալ է միայն մեկն է ճիշտ միևնույն է նա ճիշտ է:

  11. #173
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում bari hoki-ի խոսքերից Նայել գրառումը
    Chuk հացը է-ի կողմնակից և դեմ լինելու մեջ չի այլ ոմանց մոտ ցանկություն է առաջացել նրան փոխել ինչոր «ա»-ով անհասկանալի պատճառով, ոմանք էլ գիտեն թե նախագահական ընդռություն է մեծամասնություն են մեջ բերում:
    Սխալը մնում է սխալ եթե մեծամասնությունը սխալ է միայն մեկն է ճիշտ միևնույն է նա ճիշտ է:
    Նախ ոչ մեկը չի պատրաստվում «է»-ն փոխել «ինչ-որ» «ա»-ով, այլ «է»-ն արդեն իսկ փոխված է «ա»-ով շատ բարբառներում, ինչպես նաև շատերի գրավոր խոսքում: Ու խոսքը գնում է ընդամենը այն մասին, որ այս զարգացումը կարող է հասնի նրան, որ բնականոն ձևով «ա»-ն մտնի գրական լեզու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (27.12.2009)

  13. #174
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ, ինչու՞ անտեսվեն, ա-ի մուտքով գրական լեզու ոչ ոք չի առաջարկում է-ն անտեսել:

    Կոնկրետ այս հարցում ես առաջարկել էի հենց օրինակ չվերցնել արաբներից, իսկ ընդհանրապես Հոլիանդիայից մինչև հիմա վերցրած բոլոր օրինակները ոչ մի լավ բանի մեզ չեն բերում:

    Եթե իմ գրառումները հայտնվում են իմ մականվան ու ավատարի կողքը, հետևաբար դրանք միայն ու միայն իմ անունից են, այդուհանդերձ հայցում եմ Ձեր ներողամտությունը և բարեհոգությունը
    իսկ ինչ՞ օրինակ նկատի ունես

  14. #175
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2009
    Հասցե
    Բելգիա
    Գրառումներ
    176
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ ոչ մեկը չի պատրաստվում «է»-ն փոխել «ինչ-որ» «ա»-ով, այլ «է»-ն արդեն իսկ փոխված է «ա»-ով շատ բարբառներում, ինչպես նաև շատերի գրավոր խոսքում: Ու խոսքը գնում է ընդամենը այն մասին, որ այս զարգացումը կարող է հասնի նրան, որ բնականոն ձևով «ա»-ն մտնի գրական լեզու:
    Կներես բայց ես նկատի չեմ ունեցել խոսակցականը: Կներես եթե չեմ նշել
    Դուք բերել էիք օրինակ ինչ որ մեկի «ա» -ով գիրք գրելուց եթե չեմ սխալվում:
    Եթե մեկը «ա»-ով «է»-ի փոխարեն ինչ որ գիրք կամ գրվածք է գրել և նրա մոտ ստացվել է վաճառել բազմությանը նա կարող է համարել որ ստացվել է գրավել մարդկանց միտքը, սա «շոու» է մրցակցություն մի ընկեք «հոսանքի» տակ խնդրում եմ:

  15. #176
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես է-ի կողմնակիցների դեմ ոչ մի բան չունեմ ու հարգում եմ նրանց բոլորի տեսակետները, հայացքները: Սակայն այս թեմայում նրանց փաստարկները լսելուց հետո մեջս ցանկություն է առաջանում նրանց պատկերացրած «գրական լեզուն» վերանվանել «պատմական լեզու», հստակ կանոններ սահմանել ու արգելել դիպչելը, բացել թանգարան, պահել այդ թանգարանում, կազմակերպել պարբերական ցուցադրումներ՝ վճարով, ինչը նաև հնարավորություն կտա լցնել պետ. բյուջեն:
    Ես «է»-ի կողմնակից եմ, բայց դեմ չեմ լեզուն փոխելուն, միայն դեմ եմ նենց փոխելուն, ինչպես մարդիկ կարող ա իրանց մականունը ակումբում փոխեն ու հետո զղջան, բայց արդեն ուշ լինի (): Լեզուն անփոփոխ պահել հնարավոր չի, որովհետեւ մարդկությունը միշտ առաջ է գնում: Ընդամենը անցած դարում չկար «համակարգիչ» բառը, հիմա կա, ու պիտի լիներ (սա մի փոքրիկ օրինակ էր, օրինակները լիքն են): Մի խոսքով փոփոխություններն ու հավելումները անխուսափելի են, բայց դրանք պիտի լինեն խիստ հիմնավորված: Իսկ էն փաստը, որ ինչ-որ բան խոսակցականում կա, իսկ գրականում չկա, ես չեմ համարում բավարար հիմք, գրական ներմուծման համար:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    bari hoki (11.01.2010), Quyr Qery (28.12.2012), Նաիրուհի (02.05.2011)

  17. #177
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես «է»-ի կողմնակից եմ, բայց դեմ չեմ լեզուն փոխելուն, միայն դեմ եմ նենց փոխելուն, ինչպես մարդիկ կարող ա իրանց մականունը ակումբում փոխեն ու հետո զղջան, բայց արդեն ուշ լինի (): Լեզուն անփոփոխ պահել հնարավոր չի, որովհետեւ մարդկությունը միշտ առաջ է գնում: Ընդամենը անցած դարում չկար «համակարգիչ» բառը, հիմա կա, ու պիտի լիներ (սա մի փոքրիկ օրինակ էր, օրինակները լիքն են): Մի խոսքով փոփոխություններն ու հավելումները անխուսափելի են, բայց դրանք պիտի լինեն խիստ հիմնավորված: Իսկ էն փաստը, որ ինչ-որ բան խոսակցականում կա, իսկ գրականում չկա, ես չեմ համարում բավարար հիմք, գրական ներմուծման համար:
    Ավետ ջան, եթե խորանանք, կարող ա պարզենք, որ նույն «համակարգիչ» բառի գրական լեզու մտնելը (կոմպյուտերի փոխարեն), խիստ հիմնավորված չէր: Իմ ասածն էն ա, որ ես կամ դու որևէ տեղ քննարկելով չպիտի որոշենք ա-ն մտնելու՞ ա գրական լեզու, թե՞ չէ, այլ դա պետք ա, եթե կուզես, ինքնահոսի թողնել: Լեզուն ինքը կորոշի, ա-ն մտնելու՞ է, թե՞ ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #178
    Անտառային Ֆոտոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.06.2009
    Հասցե
    Չուկչստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Լեզուն կենդանի օրգանիզմ է: Զարգանում է խոսողի շրթերին: Այսօր «է» գրում ենք, ընդունված է, «ա» ասում ենք, մտքում էլ երբեմն մտածում խոսակցական գրավոր շփման մեջ որին դիմել:
    Վաղը էդ հարցը չի լինի մեր մտքում: Ի վերջո՝ լեզուն շփման միջոց է, ոչ թե նպատակ:
    Քայլ առ քայլ դեպի ինքնաբավ երջանիկ կյանք


  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (01.01.2010), Շինարար (11.01.2010)

  20. #179
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ավետ ջան, եթե խորանանք, կարող ա պարզենք, որ նույն «համակարգիչ» բառի գրական լեզու մտնելը (կոմպյուտերի փոխարեն), խիստ հիմնավորված չէր: Իմ ասածն էն ա, որ ես կամ դու որևէ տեղ քննարկելով չպիտի որոշենք ա-ն մտնելու՞ ա գրական լեզու, թե՞ չէ, այլ դա պետք ա, եթե կուզես, ինքնահոսի թողնել: Լեզուն ինքը կորոշի, ա-ն մտնելու՞ է, թե՞ ոչ:
    Ուղղակի եթե ինքնահոսի թողնենք, Արտ ջան, էդ դեպքում գրական կոչված լեզվի ամբողջ իմաստը կորում ա: Ամեն մարդ իրա բարբառը ու իրա խոսակցականն ունի, դրանք կդարձնի գրական ու մարդիկ կսկսեն իրար չհասկանալ: Ախր գրականը հենց էն ա, որ թե՛ Երեւանի, թե՛ Գյումրիի, ու թե՛ մնացած բոլոր վայրերի հայալեզու մարդկանց տալիս ա մեկ ընդհանուր լեզվով շփվելու հնարավորություն: Իհարկե սա մի թերություն ունի, էս ձեւով լեզվի բնական վիճակը մի քիչ շեղվում ա, բայց դրա փոխարեն լինում ա բոլորի համար նույնը:

    Կոպիտ օրինակ բերեմ. պատկերացրու ակումբը թողնես, քո ասած, ինքնահոսի, այսինքն` որ կանոնադրությունը ենթակա լինի փոփոխումների: Ինչ կդառնա՞, քաոս: Տե՞ս, դու միշտ կանոնադրության մեջ հավելումներ անում ես, կախված նորամուծություններից, ու նախկին բացթողումներից, բայց փոփոխություններ` ոնց որ թե` չես անում (նույնիսկ բացառություններ չես անում):

    Իհարկե քաղաքականացնելու մտադրույթյուն չունեմ, բայց մի օրինակ էլ քաղաքականությունից ասեմ. Սահմանադրության մեջ կա կետ, որտեղ գրված ա, որ նույն Սահմանադրության այսինչ այսինչ կետերը ենթակա չեն փոփոխման: Այ իմ կարծիքով լեզվի առանցքային բաղադրիչներն էլ պիտի նույն ձեւով ենթակա չլինեն փոփոխման:

    Մեկ էլ ասեմ, որ «համակարգիչ» բառը ես հենց էնպես ասեցի: Թեկուզ եթե դրա փոխարեն լիներ «կոմպյուտեր» կամ «քոմփյութեր» () բառը, ապա մեկ ա դա կլիներ հավելում մեր լեզվին: Ինչեւէ, ես «համակարգիչ»-ին եմ կողմ, որովհետեւ computer Նշանակում է ընդամենը հաշվիչ, բայց ներկայից կոմպերը հենց համակարգելու համար էլ կիրառվում են:

  21. #180
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուղղակի եթե ինքնահոսի թողնենք, Արտ ջան, էդ դեպքում գրական կոչված լեզվի ամբողջ իմաստը կորում ա: Ամեն մարդ իրա բարբառը ու իրա խոսակցականն ունի, դրանք կդարձնի գրական ու մարդիկ կսկսեն իրար չհասկանալ:
    Ավետ ջան, թույլ տուր սխալ մեկնակետով գրառմանդ չանդրադառնալ: Խնդիրն էն ա, որ ինքնահոսի թողնել հենց նշանակում ա, որ ամեն մեկը չի կարող իր բարբառը գրական դարձնի: Ինքնահոսի ժամանակ լեզուն ինքն ա ընտրում, թե ինչն ա պետք վերցնել, ինչը չէ: Դա արվում ա ոչ թե ինչ-որ մեկի կողմից, այլ բոլորիս կողմից՝ ակամա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 28910111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •