Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ինձ շատ հետաքրքիր է, որ երկու իրարից էապես տարբերվող հասկացություններ համեմատում ես: Սակայն թյուրըմբռնումներ չլինելու համար ավելի պարզ ներկայացնեմ.

- Դասական ուղղագրությանն անցնելը լինելու է պարտադրաբար, այն փոխելու է ողջ ժողովրդի խոսակցական լեզուն ու գրական լեզուն, այն չի լինելու հարազատ, այլ լինելու խորթ և խրթին, լինելու է կտրուկ՝ իր բոլոր հետևանքներով:

- «ա» գրական լեզու մտնելու դեպքում (եթե իհարկե մտնի, քանզի այստեղ ոչ մեկը չի պնդել որ մտնելու է, կամ ցանկություն չի հայտնել որ մտնի, այլ միայն հնարավորությունն է հաշվի առել), մտնելու է սահուն, մտնելու է հանգիստ, ժամանակի ընթացքում, այն խորթ ու խրթին չի լինելու, մարդկանց համար լինելու է հարազատ, քանի որ հենց իրենք են ինքնաբերաբար մտցրել:

Եթե այնպես լինի, որ ժամանակի ընթացքում սահուն կերպով մարդիկ անցնեն դասական ուղղագրությանը, ապա դա ևս սարսափելի չի լինի: Բայց դա պետք է լինի ինքնաբերաբար, ժամանակի երկար կտրվածքում ու սահուն: Մինչդեռ առաջարկվող տարբերակը կտրուկն է, Արշակի ասած, տապոռով վիրահատությունը:

Հուսով եմ տեսակետս գոնե այս անգամ պարզ է, անկախ նրանից, դրան համաձայն կլինես, թե ոչ:
Դեռեւս այդպիսի դեպք չգիտեմ, որ արմատներից շեղված լեզուն ինքնաբերաբար վերադառնա հետ։ Եթե ազատ թողնենք մեր լեզուն էլ, ինքնաբերաբար ավելի ու ավելի կհեռանա նախնականից (ինչը միշտ տեղի է ունեցել)։ Այսինքն` սահուն անցումները լեզվին հեռացնում են արմատներից։ Ես դա համարում եմ շատ վատ։ Գուցե քո կարծիքով արմատներից հեռանալը վատ չէ՞…


Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Գուցե և մի օր «մառշռուտնի» ձևն այնքան կիրառվող լինի, այնքան մտնի մարդկանց բառապաշարի մեջ, որ տեղափոխվի նաև գրական լեզու: Ես ինքս չեմ ուզի, որ դա լինի, քանի որ «երթուղային» ձևն առավել գեղեցիկ ու բարեհունչ եմ համարում: Սակայն եթե ինքն այդաստիճան գործածվող լինի ու մտնի, ապա կամքն է ժողովրդի, ով ժամանակի ընթացքում կերտում է տվյալ պահի գրական լեզուն
Այ հենց այստեղ է ամենամեծ թյուրիմացությունը։ Ժողովուրդը չի կարող կերտել գրական լեզու։ Ժողովուրդը կարող է կերտել բարբառներ` ամեն մեկը իրեն հոգեհարազատ ձեւով։ Եթե ասում ես, որ ժողվուրդն է կերտում գրական լեզուն, ապա պիտի ասես, թե որ ժողովուրդը` եթե գյումրեցուն թողնես, ապա մի ձեւով կկերտի, խոյեցին` այլ ձեւով, երեւանցին` լրիվ այլ կերպ։

Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ ո՞վ ասաց, որ Մարինեն չափանիշ է:
Ո՞վ ասաց, որ պետք է հարմարվենք:
Ոչ մեկը հարգելիս: Ուշադիր հետևիր խոսակցությանը: Քննարկման մասնակիցներից մեկն ասաց, որ եթե «ա»-ով գրվի, կարդալ չի լինի, իմ լեզվով ասեմ, դիզկոնֆորտ կլինի, ես մի փոքրիկ օրինակ վրա ցույց տվեցի, որ պարտադիր չէ, որ դիզկոնֆորտ լինի:
Ինքդ ես գրել, որ որոշ ժամանակ նյարդայնանում էիր։ Ուրեմն դիսկոմֆորտ եղել է (թեկուզ ժամանակավոր)։ Հետո վարժվել ես այդ լեզվին, այսինքն` հարմարվել ես, գուցե ակամա։