User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես «ա»-ի դեմ ոչինչ չունեմ, գուցե շատերի համար ավելի գեղեցիկ է, քան «է»-ն, բայց պետք է լեզուն պահպանել, որպեսզի Բաբելոն չդառնա։ Դու հանգիստ կարդում ես Պետրոսյան Մարինեի գրածը, գուցե ուրիշը հանգիստ չկարդա։ Դա արդեն Բաբելոնի պատմության միկրո օրինակ է։ Կամ ի՞նչ է, Մարինեն էդքան «չափանիշ» է՞, որ մարդիկ (այդ թվում դու) հարմարվեն նրա լեզվին։ Ինքը պիտի, պարտավոր է հարմարվել ներկայիս գրական լեզվին։
    Իսկ ո՞վ ասաց, որ Մարինեն չափանիշ է:
    Ո՞վ ասաց, որ պետք է հարմարվենք:
    Ոչ մեկը հարգելիս: Ուշադիր հետևիր խոսակցությանը: Քննարկման մասնակիցներից մեկն ասաց, որ եթե «ա»-ով գրվի, կարդալ չի լինի, իմ լեզվով ասեմ, դիզկոնֆորտ կլինի, ես մի փոքրիկ օրինակ վրա ցույց տվեցի, որ պարտադիր չէ, որ դիզկոնֆորտ լինի:

    Ինչ վերաբերվում է կոնկրետ Մարինեի դեպքին, ապա այնքան էլ համաձայն չեմ: Մարդը գտնում է, որ պիտի գրի խոսակցական լեզվով, ճիշտ այնպես, ինչպես որ Թումանյանը գտնում էր, որ ոչ թե գրական լեզվով պետք է գրեր, այլ լոռվա բարբառով: Ու շատ տարածված ու հիմնավորված տեսակետի համաձայն հեղինակին պարտադրել չի կարելի, որքան էլ դու, գուցե և ես, հակառակ կարծիքն ունենանք:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետո ինչո՞ւ պետք է «ա»-ով ձեւը դառնա գրական, որովհետեւ մեծամասնությո՞ւնն է դա ուզում։ Դա սխալ տրամաբանություն է, չի կարելի միշտ նայել մեծամասնությանը, մեծամասնությունն էլ կարող է սխալվել, ու շատ հաճախ էլ սխալվում է։ Չի կարելի թքել փոքրամասնության վրա։
    Իսկ ո՞վ ասեց թքել փոքրամասնության վրա: Ընդամենը ասվում է, որ ժամանակի ընթացքում «ա»-ն կարող է մտնի գրական լեզու ու այո՛, կարող է: Ի դեպ ես թեմայում քիչ եմ հանդիպել տեսակետներ, ըստ որոնց պարտադիր պետք է մտնի: Մեծ մասս ուղղակի չենք բացառում ու նորմալ ենք վերաբերվում մտնելու հավանականությանը: Իսկ եթե մոտենանք քո, ի դեպ սխալ, տրամաբանությամբ, ապա փոքրամասնությունը կարող է թքել մեծամասնության վրա: Որտև այո՛, եթե ամեն ինչ բերելու ենք «թքելու լեզվի», ապա այդ տրամաբանությամբ կամ մեծամասնությունն է փոքրամասնության վրա թքում, կամ փոքրամասնությունը մեծամասնության: Եթե այս տրամաբանությունը գործող լիներ, անձամբ ես կնախընտրեի, որ մեծամասնությունը թքեր փոքրամասնության վրա, որպեսզի թքոտվողները քիչ լինեին: Բայց բարեբախտաբար այդ տրամաբանությունը սխալ է, ոչ մեկը ոչ մեկի վրա չի թքում, այլ ընդամենը հնարավոր է, որ մի օր այդ օժանդակ բայը մտնի գրական լեզվի մեջ, ինքնաբերաբար, այլ ոչ թե ինչ-որ մեկի կամ մեկերի որոշմամբ, հրովարտակով:

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Լրիվ համաձայն եմ, «ա»-ն շատ էլ գեղեցի ձեւ ա, ու ոչ մի աղտեղություն չկա դրա մեջ, բայց ամեն գեղեցիկ բան չի, որ պետք ա մտցնել գրական լեզվի մեջ։ Օրինակ` իմ, ու թերեւս շատ այլ հայերի համար ավելի գեղեցիկ ու հարմար է «մառշուտնի» ձեւը, քան «երթուղային»։ Արժի՞ դրա համար ու լեզուն կենդանի պահելու համար այդ բառը փոխել։
    Գուցե և մի օր «մառշռուտնի» ձևն այնքան կիրառվող լինի, այնքան մտնի մարդկանց բառապաշարի մեջ, որ տեղափոխվի նաև գրական լեզու: Ես ինքս չեմ ուզի, որ դա լինի, քանի որ «երթուղային» ձևն առավել գեղեցիկ ու բարեհունչ եմ համարում: Սակայն եթե ինքն այդաստիճան գործածվող լինի ու մտնի, ապա կամքն է ժողովրդի, ով ժամանակի ընթացքում կերտում է տվյալ պահի գրական լեզուն

    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ շատ հետաքրքիր է այն, որ մարդիկ, որոնք համարում են, որ դասական ուղղագրությանն անցնելը դժվար կլինի կամ չգիտեմ ինչ, հիմա ասում են, որ «ա»-ին անցնելու դեպքում աշխարհը շուռ չի գա։
    Իսկ ինձ շատ հետաքրքիր է, որ երկու իրարից էապես տարբերվող հասկացություններ համեմատում ես: Սակայն թյուրըմբռնումներ չլինելու համար ավելի պարզ ներկայացնեմ.

    - Դասական ուղղագրությանն անցնելը լինելու է պարտադրաբար, այն փոխելու է ողջ ժողովրդի խոսակցական լեզուն ու գրական լեզուն, այն չի լինելու հարազատ, այլ լինելու խորթ և խրթին, լինելու է կտրուկ՝ իր բոլոր հետևանքներով:

    - «ա» գրական լեզու մտնելու դեպքում (եթե իհարկե մտնի, քանզի այստեղ ոչ մեկը չի պնդել որ մտնելու է, կամ ցանկություն չի հայտնել որ մտնի, այլ միայն հնարավորությունն է հաշվի առել), մտնելու է սահուն, մտնելու է հանգիստ, ժամանակի ընթացքում, այն խորթ ու խրթին չի լինելու, մարդկանց համար լինելու է հարազատ, քանի որ հենց իրենք են ինքնաբերաբար մտցրել:

    Եթե այնպես լինի, որ ժամանակի ընթացքում սահուն կերպով մարդիկ անցնեն դասական ուղղագրությանը, ապա դա ևս սարսափելի չի լինի: Բայց դա պետք է լինի ինքնաբերաբար, ժամանակի երկար կտրվածքում ու սահուն: Մինչդեռ առաջարկվող տարբերակը կտրուկն է, Արշակի ասած, տապոռով վիրահատությունը:

    Հուսով եմ տեսակետս գոնե այս անգամ պարզ է, անկախ նրանից, դրան համաձայն կլինես, թե ոչ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    REAL_ist (11.09.2009), Արշակ (11.09.2009), Ուլուանա (10.09.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •