Ես էլ լիքը գյումրեցիներ գիտեմ, ովքեր կյանքի մեծ մասը Երևանում են ապրել ու "ա"-ի չեն անցել: Բացի ինձանից
Երբ նոր էի Երևան տեղափոխել, ահավոր անսովոր էր "ա"-ով խոսելը, բայց մի վեց-յոթ տարի անց ես էլ սկսեցի մեկ մեկ "ա" օգտագործել, մինչև որ դա դարձավ սովորական բան: Հիմա Երևանում սովորաբար "ա"-ով եմ խոսում, մեկ մեկ անգիտակցաբար անցնելով "է"-ի, Գյումրիում ընտանիքիս անդամների հետ միայն "է"-ով եմ խոսում, մնացածի հետ կամ "ա"-ով կամ "է"-ով (ընտրությունը էլի գիտակցաբար չի լինում):
Մեկ էլ մի բան էլ եմ նկատել, երբ Գյումրի եմ գալիս, առաջին օրը Երևանի բարբառով եմ խոսում, եր Երևան եմ գալիս՝ առաջին օրը Գյումրիի բարբառն եմ օգտագործում
Ինչ վերաբերվում է այստեղ ծագած անիմաստ վեճին, խնդրում եմ լեզուն հանգիստ թողեք իր հունով զարգանա: Եթե "ա" ձևը այնքան ուժեղ լինի, որ կարողանա ժամանակի ընթացքում փոխարինել "է" ձևին, հալալ է իրենԼեզուն չի կարելի արհեստականորեն կաղապարների մեջ դնել, թե չէ կունենանք աղքատիկ, հասարակության պահանջներին չհամապատասխանող հնացած լեզու:
Էջանիշներ