Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
Ինձ մի բան հետաքրքրեց. շատերդ ասում եք, որ «ա»-ն անբարեհունչ է: Իսկապե՞ս այն բարեհունչ չէ ձեր լսողությանը, թե՞ սա ընդունված, տարածված տեսակետ է միայն: Մի անգամ երկու հայերով խոսում էինք «ա»-երով: Կողքից մի իտալացի լսում էր մեր խոսակցությունը և վերջում ասաց, որ մեր լեզուն իրեն դուր է գալիս ձայնավորների, մանավանդ՝ «ա»-ի հաճախակի օգտագործման պատճառով. դա լեզվին մեղեդայնություն է հաղորդում:
Ինձ թվում է՝ մենք պարզապես սովորել ենք այն տեսակետին, որ «է»-ն ավելի բարեհունչ է, քանի որ այն գործածվում է գրական լեզվում, որը մեզ համար բարձր արժեք ունի:
Լավ է, որ իտալացուն դուր է եկել մեր լեզուն, բայց դա դեռ չափանիշ չի։ Ու ընդհանրապես, չափանիշը բարեհունչ լինելու մեջ չի։ Գրական լեզվի մեջ փոփոխություն կատարեկլու համար պիտի մի փոքր հիմնավորում լինի, որը ես այս թեմայում չտեսա։

Շատ ճիշտ նկատեցիր, որ «է»-ն մեր համար ավելի բարձր արժեք ունի (կամ գոնե պիտի ունենա)։ Խնդիրը հենց արժեքների մեջ է (այլ ոչ ճաշակի)։