Ինձ մի բան հետաքրքրեց. շատերդ ասում եք, որ «ա»-ն անբարեհունչ է: Իսկապե՞ս այն բարեհունչ չէ ձեր լսողությանը, թե՞ սա ընդունված, տարածված տեսակետ է միայն: Մի անգամ երկու հայերով խոսում էինք «ա»-երով: Կողքից մի իտալացի լսում էր մեր խոսակցությունը և վերջում ասաց, որ մեր լեզուն իրեն դուր է գալիս ձայնավորների, մանավանդ՝ «ա»-ի հաճախակի օգտագործման պատճառով. դա լեզվին մեղեդայնություն է հաղորդում:
Ինձ թվում է՝ մենք պարզապես սովորել ենք այն տեսակետին, որ «է»-ն ավելի բարեհունչ է, քանի որ այն գործածվում է գրական լեզվում, որը մեզ համար բարձր արժեք ունի:
Հ.Գ. Մեկ այլ խնդիր կա, որն, ըստ իս, շատ ավելի է աղավաղում լեզուն, քան «ա» օժանդակ բայը. դա օտարալեզու «հայացված» բառերի գործածությունն է այն պարագաներում, երբ գոյություն ունի հայերեն գրական համարժեքը, օրինակ «պադնոս»՝ սկուտեղի փոխարեն:
Էջանիշներ