Չէ՛, չեմ համոզվել, առաջվա նման գտնում եմ, որ «ա»-ն գրական լեզվին հարիր չէ, գեղեցիկ չէ: Ինչքան էլ այն առօրյա խոսակցականում գործածվի, միևնույն է նրա «արժեքը այնքան չի բարձրանա», որ այն գրական լեզվու մտնելուն արժանի լինի: Ես պարզապես գտնում եմ, որ այստեղ ծավալված քննարկումն է անտեղի, որովհետև նման հարց ըստ էության իրականում երբեք չի ծառանա, «ա»-ն միշտ էլ կմնա գավառական քնձռոտ մակարդակի վրա, ոչ երբեք ավելին (սա իմ համոզմունքն է):
Իսկ ասեցի «թող «ա»-ն մտնի գրական լեզու» ոչ նրա համար, որ հակառակում եմ համոզվել և իմ տեսակետից հետ եմ կանգնում, ո՛չ: Դա արեցի նրա համար որպեսզի «գոհացնեմ» իմ ընդդիմախոսներին ու այս անհետաքրքիր քննարկումից դուրս գամ:
Էջանիշներ