User Tag List

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

  1. #46
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Թումանյանն էլ բարբառով էր գրում, բայց բարբառը գրական լեզու չի դառնա:
    Իսկ ես չասեցի, որ «ա»-ն անպայման կմտնի գրական լեզվի մեջ, ես ասացի, որ կարող է և մտնի, ինչպես որ ժարգոնային ու բարբառային, ինչպես նաև օտար լեզվի շատ բառեր մտել են ժամանակի ընթացքում:

    Հ.Գ. Ի դեպ Սևակն օրիգինալում «ա»-ով չի գրել, «է»-երը ես «ա»-երի փոխեցի և նվաստիս կարծիքով սարսափելի բան չեղավ, թեև անսովոր ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #47
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես չասեցի, որ «ա»-ն անպայման կմտնի գրական լեզվի մեջ, ես ասացի, որ կարող է և մտնի, ինչպես որ ժարգոնային ու բարբառային, ինչպես նաև օտար լեզվի շատ բառեր մտել են ժամանակ ընթացքում:
    Քո ասելուն ոչ չք չի էլ նայելու, մենք ասում ենք որ դա սխալ է, թեկուզ մտնի էլ, միևնույն է սխալ է
    չնայած չի էլ մտնի, ձուկը ջրում բազար ենք անում

  3. #48
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ կարծիքով ինքը գրել ա, որ ում ոնց հարմար է, էնպես էլ պետք ա խոսի, ու իր կարծիքով երկուսն էլ պետք է գրական համարվեն, որովհետև էդպես ճիշտ ա, իսկ լեզուն ազատություն է սիրում:
    Ավելի լավ ես ինքս էլ չէի կարող պաշտպանել իմ ասածը, իսկ Սևակին ա-ով պատկերացնում եմ ու հաստատ է-ի օգտագործումը չի Սևակի պոեզիայի գլխավոր արժանիքը, իսկ Շեքսպիրին եթե կարելի է հայերեն պատկերացնել ուրեմն ա-ի հետ պետք է խնդիր չլինի, ինքս է-ով եմ գրում, որովհետև աշխատում եմ գրական գրել, եթե ա-ն համարվեր գրական, ես թերևս խտրություն չէի դնի:

  4. #49
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե էդպիսի ձևափոխությունները չեն լինում, ապա լեզուն մեռնում է, ինչը մենք անշուշտ չենք ուզում, որ լինի հայերենի հետ:
    Ես կասեի ճիշտ հակառակը` եթե այդպիսի ձեւափոխություններ են լինում, էդ դեպքում է լեզուն մեռնում։ Օրինակ` ներկայիս հայերենի ու գրաբարի միջեւ ահռելի տարբերություն կա։ Արդյո՞ք մենք կարող ենք համարել, որ մենք խոսում ենք գրաբարով, ուղղակի զարգացած։ Ես կարծում եմ` ոչ, հիմիկվա լեզուն լրիվ այլ է, եւ եթե աչքաթող անենք գրաբարը, ապա այն կդառնա մեռած լեզու։ Ինչի հետեւանք՞ով, իհարկե ձեւափոխությունների։

    Եթե այսօր էլ աչքաթող անենք մեր լեզուն, ու թողնենք, որ ձեւափոխվելով «զարգանա», ապա ներկայիս ամենաթունդ ժարգոնային լեզուն, կդառնա հայոց գրական լեզուն…
    …կամ էլ ղարաբաղի բարբառը կդառնա գրական լեզու ()
    Վերջին խմբագրող՝ Rammstein: 10.09.2009, 17:44:

  5. #50
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Լեզուն (առհասարակ ցանկացած լեզու) փոփոխման ենթակա երևույթ ա, ու ինչքան շատ ա օգտագործվում որևէ տարր, էնքան մեծ ա հավանականությունը, որ ժամանակի ընթացքում այն կդառնա գրական համարվող: Տվյալ դեպքում «ա» օժանդակ բայը ունի բոլոր բավարար պայմանները հետագայում գրական համարվելու, գուցե «է»-ին համարժեք: Իսկ ժամանակի ընթացքում «է»-ն կարող ա լրիվ հնացած ու ոչ գործածելի ձև համարվի:

    Հ.Գ. ես «է»-ին դեմ ոչինչ չունեմ
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (10.09.2009), REAL_ist (10.09.2009)

  7. #51
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Լեզուն (առհասարակ ցանկացած լեզու) փոփոխման ենթակա երևույթ ա, ու ինչքան շատ ա օգտագործվում որևէ տարր, էնքան մեծ ա հավանականությունը, որ ժամանակի ընթացքում այն կդառնա գրական համարվող: Տվյալ դեպքում «ա» օժանդակ բայը ունի բոլոր բավարար պայմանները հետագայում գրական համարվելու, գուցե «է»-ին համարժեք: Իսկ ժամանակի ընթացքում «է»-ն կարող ա լրիվ հնացած ու ոչ գործածելի ձև համարվի:

    Հ.Գ. ես «է»-ին դեմ ոչինչ չունեմ
    Ինձ հետաքրքիր է՝ որո՞նք են այդ բավարար պայմանները Այն, որ «ա»-ն այսօր առօրյա խոսակցական լեզվում խիստ գործածական է, դա հաստատ դեռ հիմք չէ:

    Լեզուն միշտ նորոգվում է, բայց ոչ երբեք աղճատումների ու աղավաղումների միջոցով: Զանգվածների լեզուն չի կարող գրական լեզու դառնալ:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Dragon (10.09.2009), Yeghoyan (12.09.2009)

  9. #52
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ հետաքրքիր է՝ որո՞նք են այդ պայմանները Այն, որ «ա»-ն այսօր առօրյա խոսակցական լեզվում խիստ գործածական է, դա հաստատ դեռ հիմք չէ:

    Լեզուն միշտ նորոգվում է, բայց ոչ երբեք աղճատումների ու աղավաղումների միջոցով: Զանգվածների լեզուն չի կարող գրական լեզու դառնալ:
    Հավատա, որ դա մենակ հերիք ա
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #53
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Հավատա, որ դա մենակ հերիք ա
    Զարմացնում ես:

    Առօրյա խոսակցականում այսօր կան հարյուրավոր աղավաղումներ, որոնք նույնպես «ա»-ից ոչ պակաս են գործածվում: Մի՞թե այդ բոլոր սխալները մի օր գրական կդառնան

    Կա՞ աշխարհում գեթ մի լեզու, որ չունենա այդ «անջատվել» բայը: Թե կա, ես փոխում եմ ազգությունս (Սևակ):

    Եթե վերոնշյալս տեղի ունենա, ես առանց Սևակի դրած պայմանի էլ կփոխեմ ազգությունս:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yeghoyan (10.09.2009)

  12. #54
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Զանգվածների լեզուն չի կարող գրական լեզու դառնալ:
    Իսկ ու՞մ լեզուն պետք է գրական լեզու դառնա՝ անհատների՞, էլիտայի՞, իշխանությունների՞…
    Արաբ լեզվաբանները, երբ ցանկանում են ինչ-որ վիճելի հարց պարզել, գնում են ամենախուլ, հետամնաց վայրերում ապրող բեդվիններին հարցնում, թե ինչպես կասեին այս ինչ բանը: Որևէ լեզվաբանական կռվան ապացուցելու համար օգտագործվող ամենածանրակշիռ հղումը նրանց մոտ հետևյալն է՝ այսպես են խոսում արաբները:

  13. #55
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ու՞մ լեզուն պետք է գրական լեզու դառնա
    Նրանց լեզուն, ովքեր գիտեն, որ հայրենիքն ու լեզուն նույնական են:

  14. #56
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Նրանց լեզուն, ովքեր գիտեն, որ հայրենիքն ու լեզուն նույնական են:
    Ենթադրում եմ, դա միայն ընտրյալները գիտեն, իսկ զանգվածները ոչինչ չե՞ն հասկանում:

  15. #57
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Զարմացնում ես:

    Առօրյա խոսակցականում այսօր կան հարյուրավոր աղավաղումներ, որոնք նույնպես «ա»-ից ոչ պակաս են գործածվում: Մի՞թե այդ բոլոր սխալները մի օր գրական կդառնան

    Կա՞ աշխարհում գեթ մի լեզու, որ չունենա այդ «անջատվել» բայը: Թե կա, ես փոխում եմ ազգությունս (Սևակ):

    Եթե վերոնշյալս տեղի ունենա, ես առանց Սևակի դրած պայմանի էլ կփոխեմ ազգությունս:
    Ինչքան էլ ժարգոնային և այլն, էսօր դրանցից ոչ մեկը «ա» օժանդակ բայի պես գործածելի չի, Վլադ:

    Աշխարհում ոչ մի լեզու չկա, որն անփոփոխ ա մնացել կամ մնալու:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (10.09.2009)

  17. #58
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    35
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Հետո լեզուն անփոփոխ թողնել նշանակում ա ոչ մի նոր բառի ներթափացում չթույլատրել ու խոսել սահմանափակ բառապաշարով ու շատ-շատ երևույթների անվանում չունենալու, այն է՝ աղքատ լեզու ունենալ:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արամ (10.09.2009), Ռուֆուս (10.09.2009)

  19. #59
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ենթադրում եմ, դա միայն ընտրյալները գիտեն, իսկ զանգվածները ոչինչ չե՞ն հասկանում:
    Սա հա՞րց էր: Եթե հարց էր, պատասխանեմ: Ո՛չ, զանգվածները չգիտեն (կամ չեն հասկանում): Իսկ նրանք, ովքեր գիտեն, ընտրյալներ չեն, պարզապես հասկանում են, որ լեզուն ազգային ինքնության դրսևորման ամենակարևոր ձևն ու միջոցն է: Մայրենի լեզվի նկատմամբ ոտնձգությունը, ըստ իս, քո ով լինելու մասին անտարբեր լինելու հետևանք է:

  20. #60
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Քո ասելուն ոչ չք չի էլ նայելու, մենք ասում ենք որ դա սխալ է, թեկուզ մտնի էլ, միևնույն է սխալ է
    չնայած չի էլ մտնի, ձուկը ջրում բազար ենք անում
    Քո ասելուն ոչ չք չի էլ նայելու
    Այ օրինակ իրա կարծիքը ստեղ ու իրա ասածը հիմնավորված են ու ճիշտ են, իսկ քո գրառումների կեսից շատը ասում ես դու սխալ ես կարծիքդ սխալ Ա:
    ետ դուք ովքեր եք, ու ինչ գիտես որ ՁԵՐ ասածը մեկ ուրիշի մտածածից բարձր Ա՞
    Վերջին խմբագրող՝ Արամ: 10.09.2009, 18:08:

Էջ 4 13-ից ԱռաջինԱռաջին 12345678 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •