User Tag List

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

  1. #31
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ես գտնում եմ,որ պետք է խոսալ "է"-ով,բայց քանի,որ ներկայիս դրությամբ խոսակցականը "է"-ով շատ արտասովոր և անգամ ծիծաղալու կլինի,դա պետք է անել ժամանակի ընթացքում:Պետք է գալիք սերնդի հետ իսկզբանե խոսալ "է"-ով և նրանց մեջ դեռ փոքրուց մտցնել սա:
    Բայց ոնց տեսնում եմ դա անհնար բան ա :
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

  2. #32
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Դե փորձիր դրսում ,,է,,-ով խոսել,100-ից 99-ի դեմքին այլանդակ ժպիտ կհայտնվի/ էլ չեմ ասում,որ մտքում կմտածեն. Հետաքրքիր է որ մոլորակից է ու երբ է ժամանաել/
    ՉԻ ընդունվում հասարակության մեծամասնության կողմից ,,է,,-ն, իսկ խելացի,գրագետ մարդիկ փորձում են հարմարվել ժամանակակից պահանջներին: Հիմնականում գրում են ,,է,, ,սակայն խոսակցության մեջ օգտագործում են ,,ա,,: Ես ինքս էլ նույն կերպ եմ վարվում, իհարկե ոչ բոլոր դեպքերում, ու ոչ բոլորի հետ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dragon (10.09.2009)

  4. #33
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ժողովուրդ, այստեղ թեմա չեմ տեսնում, իմ կարծիքով, ա-ն պետք է համարվի գրական, իսկ է-ն շարունակի ա-ի հետ փոխգոյատևել, ինչպես ու-ն և և-ը, ում ոնց հարմար է, թող այնպես էլ խոսի, լեզուն ազատություն է սիրում:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Morpheus_NS (11.09.2009)

  6. #34
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, այստեղ թեմա չեմ տեսնում, իմ կարծիքով, ա-ն պետք է համարվի գրական, իսկ է-ն շարունակի ա-ի հետ փոխգոյատևել, ինչպես ու-ն և և-ը, ում ոնց հարմար է, թող այնպես էլ խոսի, լեզուն ազատություն է սիրում:
    «Ա»-ն գեղեցիկ չէ և գրական լեզվին հարիր չէ:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (10.09.2009), Yeghoyan (10.09.2009)

  8. #35
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, այստեղ թեմա չեմ տեսնում, իմ կարծիքով, ա-ն պետք է համարվի գրական, իսկ է-ն շարունակի ա-ի հետ փոխգոյատևել, ինչպես ու-ն և և-ը, ում ոնց հարմար է, թող այնպես էլ խոսի, լեզուն ազատություն է սիրում:
    ինչի՞ ես գրել պետք է եթե քո կարծիքով պետք է ա-ն համարվի գրական: , եթե դու համաձայն լինեիր քո կարծիքի հետ կգրեիր պատք ա
    ինքդ ել տեսնում ես,որ կարծիքդ սխալ է

  9. #36
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի՞ ես գրել պետք է եթե քո կարծիքով պետք է ա-ն համարվի գրական: , եթե դու համաձայն լինեիր քո կարծիքի հետ կգրեիր պատք ա
    ինքդ ել տեսնում ես,որ կարծիքդ սխալ է
    Իսկ իմ կարծիքով ինքը գրել ա, որ ում ոնց հարմար է, էնպես էլ պետք ա խոսի, ու իր կարծիքով երկուսն էլ պետք է գրական համարվեն, որովհետև էդպես ճիշտ ա, իսկ լեզուն ազատություն է սիրում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Morpheus_NS (11.09.2009), Արամ (10.09.2009), Շինարար (10.09.2009)

  11. #37
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, այստեղ թեմա չեմ տեսնում, իմ կարծիքով, ա-ն պետք է համարվի գրական, իսկ է-ն շարունակի ա-ի հետ փոխգոյատևել, ինչպես ու-ն և և-ը, ում ոնց հարմար է, թող այնպես էլ խոսի, լեզուն ազատություն է սիրում:
    Մի հարց: Ինչպե՞ս ես պատկերացնում, օրինակ, Շեքսպիրի «Լիր արքան» «ա»-երով հայերեն թարգմանած

    Ես պատկերացնում եմ

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Venus (11.09.2009)

  13. #38
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ իմ կարծիքով ինքը գրել ա, որ ում ոնց հարմար է, էնպես էլ պետք ա խոսի, ու իր կարծիքով երկուսն էլ պետք է գրական համարվեն, որովհետև էդպես ճիշտ ա, իսկ լեզուն ազատություն է սիրում:
    ու դու մտածում ես ճիշտ է ,,ա,, և ,,է,, համարել գրական
    սխալ է սա, ինչպես նաև ականջի համար հաճելի չէ լսել անվերջ ,,ա,,-ով վերջացող բայեր
    Կարելի է այս մասին խոսել հայերենի մասնագետի հետ բայց ոչ էն ծերուկների հետ, որ ամեն ինչն են ուզում իբր թե թարգմանեն հայերեն

  14. #39
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    ու դու մտածում ես ճիշտ է ,,ա,, և ,,է,, համարել գրական
    Կոնկրետ դեպքի մասին կարծիք արտահայտելուց կխուսափեմ, թեև դա նորմալ եմ համարում, ինքս հաճախ ա-ով եմ գրում: Կասեմ ավելի ընդհանրական. լեզուն (ցանկացած լեզու) «կենդանի օրգանիզմ» է, անընդհատ ձևափոխությունների ենթարկվող: Եթե էդպիսի ձևափոխությունները չեն լինում, ապա լեզուն մեռնում է, ինչը մենք անշուշտ չենք ուզում, որ լինի հայերենի հետ: Հնարավոր եմ համարում, որ ա-ի գրական լեզու մտնելը կարող է լինի էդ ձևափոխությունների մեկը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #40
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ դեպքի մասին կարծիք արտահայտելուց կխուսափեմ, թեև դա նորմալ եմ համարում, ինքս հաճախ ա-ով եմ գրում: Կասեմ ավելի ընդհանրական. լեզուն (ցանկացած լեզու) «կենդանի օրգանիզմ» է, անընդհատ ձևափոխությունների ենթարկվող: Եթե էդպիսի ձևափոխությունները չեն լինում, ապա լեզուն մեռնում է, ինչը մենք անշուշտ չենք ուզում, որ լինի հայերենի հետ: Հնարավոր եմ համարում, որ ա-ի գրական լեզու մտնելը կարող է լինի էդ ձևափոխությունների մեկը:
    Չուկ, դու էլ էս հարցին պատասխանի՛ր:

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի հարց: Ինչպե՞ս ես պատկերացնում, օրինակ, Շեքսպիրի «Լիր արքան» «ա»-երով հայերեն թարգմանած

    Ես պատկերացնում եմ

  16. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Լեո-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ, դու էլ էս հարցին պատասխանի՛ր:
    Իսկ դու ասենք Սևակին պատկերացնու՞մ ես «ա»-երով, ես պատկերացնում եմ, ահա այսպես.

    ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈւ

    Դու մեր մեծ երթի գավազանակիր
    Եվ մեր պատմության մեծագու՜յն դիվան,
    Մեր ազնըվության գովասանագիր,
    Մեր մտքի պահեստ, հոգու օթևան:
    Անցյալին պարզված դու մեր լսափող,
    Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:
    Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,
    Նարեկացիով օծված ու յուղված:
    Դաժան դարերի ամե՛ն մի ժամին
    Շա՜տ բան ա խլել մեզնից թշնամին:
    Բարդելով վերքին վերք ու անարգանք,
    Հեծության վրա մի նոր հեծություն՝
    Խլել ա մեզնից հանգիստ ու հարգանք,
    Խլել ա մեզնից փառք ու մեծություն,
    Խլել ա կյանքը մեր և... կյա՜նքից էլ թանկ՝
    Մեր հո՛ղը, հո՛ղը,
    Մեր սուրբ հայրենի՜ն:
    Շա՜տ բանից ա զրկել մեզ վայրենին:
    Մեր կերած հացին քսել ա նա ժա՛նգ,
    Բայց և... դարավոր բնիկ վայրերի
    Կորըստի լեղի կարո՜տն ա քսել,
    Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի
    Արցու՛նքը, սակայն... և արյու՛նը սև,
    Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,
    - Քաղցրացել ենք մենք... մեր քաղցր բառով,
    Մեր հայրենահամ անուշ բարբառով:
    Շա՜տ բանից ա զրկել մեզ թշնամին:
    Իր ձեռքով նա մեր ձեռքերն ա հատել,
    Հատել ա ականջ ու ոտնաթաթեր,
    Աչքեր ա հանել դաշյունով իր սուր,
    Կտրել ա նաև արմատից լեզուն,
    Եվ սակայն... իզու՜ր.
    Չի՛ հատվել լեզուն,
    Մնացել ա նա՝ հատվե՜լով անգամ...
    Քե՛զ՝ մեր հայկական և արամական,
    Չկարողացան քեզ խլել մեզնից,
    Ո՛չ խարդավանքով արամեական,
    Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,
    Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,
    Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,
    Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,
    Ո՜չ ճշմարտությամբ,
    Ո՜չ էլ ստերով:

    Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:
    Եվ պարզ ա հիմա, հստակ ու որոշ,
    Որ չե՜ն էլ կարող քեզ մեզնից խլել,
    Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,
    Որ հազարամյա դաժան մարտերում
    Փողփողացել ա միշտ էլ... սրտերու՜մ:

    Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,
    Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:
    Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,
    Ինչպես երկինքը երբեք չի փլվում:
    Չե՜ս խլվի երբեք,
    Չե՜ս փլվի երբեք,
    Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

    Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,
    Որ քեզ կամենա գողանալ մեզնից
    (Մի՛ ասա <<մեզնից>>, <<աշխարհի՛ց>> ասա).
    Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,
    Այլև մասու՜նք ես,
    Մասու՜նք ես մի սուրբ,
    Անկողոպտելի մասու՜նք սրբազան՝
    Դարերի խորքից դարերին հասած:

    Մասու՞նք: Ինչպե՞ս թե: Մասունքըս ո՜րն ա:
    Մասունքի տեղը տուփն ա կամ հորն ա:
    Իսկ դու՝ դարավոր, բայց և առույգ ես,
    Գիսավոր ծուխ ես, բայց և խարույկ ես,
    Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,
    Շատերի մեջ ես, բայց պետական ես,
    Եվ դրանով իսկ դու պետքական ես
    Այն պետությանը, որ վաղը պիտի
    Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. #42
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ դեպքի մասին կարծիք արտահայտելուց կխուսափեմ, թեև դա նորմալ եմ համարում, ինքս հաճախ ա-ով եմ գրում: Կասեմ ավելի ընդհանրական. լեզուն (ցանկացած լեզու) «կենդանի օրգանիզմ» է, անընդհատ ձևափոխությունների ենթարկվող: Եթե էդպիսի ձևափոխությունները չեն լինում, ապա լեզուն մեռնում է, ինչը մենք անշուշտ չենք ուզում, որ լինի հայերենի հետ: Հնարավոր եմ համարում, որ ա-ի գրական լեզու մտնելը կարող է լինի էդ ձևափոխությունների մեկը:
    Մի խուսափիր, համեմատիր, ու ինքդ էլ կհամոզվես որ սխալ է 3-րդ դասարանի աշակերտին սովորեցնել բառի վերջում ,,ա,, ասելը գրական է, կարող ես օգտագործել դպրոցում ուսուցչի հետխոսելու ժամանակ
    Մենք բոլորս էլ օգտագործում ենք ,,ա,, բայց մեզանից քչերն են հասկանում, որ անհրաժեշտության դեպքում պետք է կիրառենք ,,է,, , ու կարողանանք կտրուկ փոխել դրանց օգտագործումը խոսելու ընթացքում:
    Ինչ վերաբերում է ձեր կողմից ասված ձևականությանը, ասեմ, որ նման ձևականություններն անիմաստ ժամանակն են փչացնում, մեր ժամանակը:

  18. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Yeghoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի խուսափիր, համեմատիր, ու ինքդ էլ կհամոզվես որ սխալ է 3-րդ դասարանի աշակերտին սովորեցնել բառի վերջում ,,ա,, ասելը գրական է, կարող ես օգտագործել դպրոցում ուսուցչի հետխոսելու ժամանակ
    Մենք բոլորս էլ օգտագործում ենք ,,ա,, բայց մեզանից քչերն են հասկանում, որ անհրաժեշտության դեպքում պետք է կիրառենք ,,է,, , ու կարողանանք կտրուկ փոխել դրանց օգտագործումը խոսելու ընթացքում:
    Ինչ վերաբերում է ձեր կողմից ասված ձևականությանը, ասեմ, որ նման ձևականություններն անիմաստ ժամանակն են փչացնում, մեր ժամանակը:
    Ձևականություն բառը ոչ մի աղերս չունի իմ կիրառած ձևափոխություն բառի հետ

    Իսկ մնացածը... ես գտնում եմ, որ մի օր կարող ա «ա»-ն մտնի գրական լեզու ու դպրոցում աշակերտին դասավանդվի առանց որևէ խոչընդոտի

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. #44
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու ասենք Սևակին պատկերացնու՞մ ես «ա»-երով, ես պատկերացնում եմ, ահա այսպես.
    Թումանյանն էլ բարբառով էր գրում, բայց բարբառը գրական լեզու չի դառնա:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (10.09.2009), Venus (11.09.2009)

  21. #45
    ԱՍ մարդուկ Yeghoyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.08.2009
    Գրառումներ
    1,144
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ժող ջան Սևակը կարգին տղա է եղել, իրան ամեն բան էլ կարելի է, անգամ ,,ա,,-երով գրելը, իրա մոտ դրանից գրվածի համն ու հոտը չի կորում
    Ոչ ոք չի կարա նրա նման թեկուզ ,,է,,-ով գրի նման թեմաների մասին

Էջ 3 13-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •