Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
Ես «է»-ի կողմնակից եմ, բայց դեմ չեմ լեզուն փոխելուն, միայն դեմ եմ նենց փոխելուն, ինչպես մարդիկ կարող ա իրանց մականունը ակումբում փոխեն ու հետո զղջան, բայց արդեն ուշ լինի (): Լեզուն անփոփոխ պահել հնարավոր չի, որովհետեւ մարդկությունը միշտ առաջ է գնում: Ընդամենը անցած դարում չկար «համակարգիչ» բառը, հիմա կա, ու պիտի լիներ (սա մի փոքրիկ օրինակ էր, օրինակները լիքն են): Մի խոսքով փոփոխություններն ու հավելումները անխուսափելի են, բայց դրանք պիտի լինեն խիստ հիմնավորված: Իսկ էն փաստը, որ ինչ-որ բան խոսակցականում կա, իսկ գրականում չկա, ես չեմ համարում բավարար հիմք, գրական ներմուծման համար:
Ավետ ջան, եթե խորանանք, կարող ա պարզենք, որ նույն «համակարգիչ» բառի գրական լեզու մտնելը (կոմպյուտերի փոխարեն), խիստ հիմնավորված չէր: Իմ ասածն էն ա, որ ես կամ դու որևէ տեղ քննարկելով չպիտի որոշենք ա-ն մտնելու՞ ա գրական լեզու, թե՞ չէ, այլ դա պետք ա, եթե կուզես, ինքնահոսի թողնել: Լեզուն ինքը կորոշի, ա-ն մտնելու՞ է, թե՞ ոչ: