User Tag List

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սլաք է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

    Բոլորս էլ գիտենք, որ բանավոր խոսքում մարդկանց 90 տոկոսը է-ի փոխարեն ասում է ա:
    Կուզեի իմանալ ձեր կարծիքը: Որն է ճիշտ. կենդանի-խոսակցական լեզուն դարձնել գրական նորմատիվային, թե հակառակը:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 19.04.2007, 00:29:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Շինարար (10.09.2009)

  3. #2
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե՞ ա (գրում ա, թե՞ գրում է)

    Վաղուց եմ այս հարցի մասին մտածում։ Երկու տեսակետի օգտին էլ փաստարկներ կան, բայց ինքս առաժմ չեմ կողմորոշվում, թե ոնց է ավելի լավ։ Ու քանի դեռ կարծիքս հստակ չէ, ֆորումում էլ հիմնականում է-ով եմ գրում։
    Ես էլ շատ կուզեի լսել մյուսների կարծիքներն ու հիմնավորումները։ Հետո անհրաժեշտության դեպքում ես էլ կգրեմ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    49
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մինչ այսօր ճշգրիտ չի գիտենք թէ «է» տառը ի՞նչպէս արտասանուել է, կամ ի՞նչ հնչիւն ունեցել է (Սահակ-Մեսրոպեան դարում):
    Երեւի Ե+Ի, որ ածանցումի ժամանակ սղում է, եւ մնում միայն «ի»: -Գնում ա- ձեւը Արարատեան (Երեվանի) բարբառի ազդեցութեամբ է: Գրաբար հայերէն՝ ես եմ, դու ես, նա է: Մտածողներ կան թէ այս օժանդակ բայերը. «եմ, ես, է» հայոց լեզուի, հայ մարդու լեզուամտածողութեան խտացումն է:
    Նկատել «Էակ» անունը, որ տրւում է արարիչի ստեղծած բոլոր էակներին:
    Է+ակ (փոքրացնող մասնիկ), այսինքն «Է»ից ծնուած էիկներ: Հայոց եկեղեցիների խորանների վերեւ տեսնում ենք մեծատառ «Է» գիրը, որ խորհրդանշում է արարիչին. գլխաւոր ԷՈՒԹԻՒՆին:

  5. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,167
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Չեմ կարծում, թե պետք է արհեստականորեն «է-ով» խոսել: Վերջիվերջո, խոսակցական լեզուն էլ իր համն ու հոտն ունի: Բայց տատիկս «է-ով» (ոչ միայն «է-ով», այլև խիստ գրական) է խոսում, և դա խորթ չէ իմ ականջին, հակառակը՝ նույնիսկ հաճելի: Եթե ինձ փոքրուց սովորեցրած լինեին «է-ով» խոսել, գուցե հիմա բնական լիներ, բայց այս տարիքիս «է-ի» անցնելը շատ մեծ կեղծավորություն կլինի:
    Հաճախ եմ հորս ու եղբորս հետ վիճում: Նրանք ասում են, որ պետք է գրել այնպես, ինչպես խոսում ես: Բայց իմ գրավոր խոսքը հիմնականում գրական է: Դա էլ է փոքրուց արմատավորվել: Հիմա չգիտեմ որն է ճիշտ

  6. #5
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,235
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Իմ ընտանիքում էլ են ընդհանուր առմամբ գրական խոսել, բայց ոչ «է»-երով... Միայն պապիկս էր «է»-երով խոսում։

    Գրելիս 99%-ով «է»-ով եմ գրում, բայց խոսելիս միայն բացառիկ դեպքերում (հիմնականում պաշտոնական խոսակցությունների ժամանակ) եմ «է»-ով խոսում։ Պետք է խոստովանեմ, որ ինձ դուր է գալիս «է»-ով խոսելը, բացի դրանից, իմ կարծիքով, այդպես խոսելն ավելի բարեհունչ է։
    Բայց միաժամանակ չեմ կարող չհամաձայնել Բյուրակնի հետ, որ հանկարծ «է»-ով խոսել սկսելն իրոք արհեստական կլինի։ Ուղղակի այդ «է-ա»-ի խնդիրն, իմ կարծիքով, ամենամեծ դերն ունի մեր գրական ու խոսակցական լեզուների միջև գոյություն ունեցող հսկայական անդունդի առաջացման հարցում։ Ճիշտ է, եղածն ընդամենը մի տառ է, բայց արի ու տես, որ այդ մի հատիկ տառը լրիվ փոխում է լեզվի ընդհանուր հնչողությունը։ Ես էլ եմ դժվարանում որևէ լուծում առաջարկել այդ խնդրի համար։ Բայց որ այն լուրջ անհարմարությունների բուն է, դա, կարծում եմ, ոչ ոք չի ժխտի։ Ախր նույնիսկ շատ կիրթ ու գրագետ մարդկանցից շատ քչերն են առօրյայում «է»-ով խոսում։

    Մի խոսքով, բարդ է...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 19.04.2007, 21:43:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vardik! (14.10.2013)

  8. #6
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Գրառումներ
    24,167
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    խոսելիս միայն բացառիկ դեպքերում (հիմնականում պաշտոնական խոսակցությունների ժամանակ) եմ «է»-ով խոսում։
    Ա՛յ, մեր տանը միշտ այս վեճը լինում է: Ես էլ եմ պաշտոնական խոսակցությունների ժամանակ այդպես խոսում: Հայրս պնդում է, որ այդպես սխալ է, պետք է միշտ էլ խոսել այնպես, ինչպես սովորաբար ես խոսում, մինչդեռ տատիկս ու հորաքույրս կողմնակից են, որ պաշտոնական խոսակցությունների ժամանակ գրական խոսեմ: Ես վերջինի կողմնակիցն եմ:

  9. #7
    Սկսնակ անդամ Basaeff-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.01.2007
    Հասցե
    ֆորպոստ, հարավային կովկաս
    Գրառումներ
    37
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ցանկացած լեզու պետք է ունենա գրական նորմ եւ պետք է ունեն ոչ ֆորմալ ձեւ: Անգլերեն ցանկացած բառարանում կան հազարավոր բառեր, որոնց դիմացը գրած է informal, այսինքն ոչ ֆորմալ տարբերակն է:
    Ցավոք ներկայիս «լեզու կերտողները»՝ սկսած դպրոցի դասատուներից, վերջացրած նրանցով, ովքեր ամեն տարի ընդունելության քննություններից առաջ մի երկու փոփոխություն են մտցնում կետադրության մեջ, որպեսզի նոր «շտեմարան»ը ծախելով փող անեն, սարսափով են ընդունում այն առաջարկը, որ կարելի է ավելի թեթեւ վերաբերվել ոչ ֆորմալ ձեւերին:

    Դե, ինչ ասեմ... Դարավոր ազգի կոմպլեքսի եւս մեկ դրսեվորում է:

  10. #8
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ժողովուրդ, ճի՞շտ է, որ հայկական որոշ բարբառներում «է» է օգտագործվում։
    Թե՞ միայն երևանյան բարբառում է «ա» օգտագործվում։ Ընդհանրապես տարածաշրջաներից յուրաքանչյուրում ո՞ր ձևն է օգտագործվում։ Իսկ արևմտահայերենու՞մ։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  11. #9
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    39
    Գրառումներ
    12,235
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    26 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժողովուրդ, ճի՞շտ է, որ հայկական որոշ բարբառներում «է» է օգտագործվում։
    Թե՞ միայն երևանյան բարբառում է «ա» օգտագործվում։ Ընդհանրապես տարածաշրջաներից յուրաքանչյուրում ո՞ր ձևն է օգտագործվում։ Իսկ արևմտահայերենու՞մ։
    Ոնց որ թե Գյումրվա բարբառում են «է»ո-ով խոսում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #10
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե Գյումրվա բարբառում են «է»ո-ով խոսում...
    չէ, Գյումրվա մեջ չկա...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  13. #11
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    31
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Միանշանակ «Է»,Չնայած ես՝ նայած թեմայի բովանդակությունից, տարբեր կերպ եմ խոսում,բայց պարզ ա,որ մեր ա -երով աղավաղում ենք մեր Հայոց լեզուն
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  14. #12
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    31
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե Գյումրվա բարբառում են «է»ո-ով խոսում...
    Ճիշտ ես, վառ օրինակների հանդիպել եմ…

  15. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե Գյումրվա բարբառում են «է»ո-ով խոսում...
    Չէ հաստատ:

    Գրական-կարդում է,
    Գյումրի-կարդա գը
    Լոռի-կարդըմ ա
    Արևմտահայերեն-կկարդա(Արևմտահայերենը պատկանում է կը ճյուղին և քանի որ Շիրակն էլ, Թիֆլիսն էլ կը ճյուղի բարբառներ են որոշ նմանություն կա.
    Լոռին, Երևանը ա ճյուղի, որը նույն է ինչ արարատյան ասվածը:

    Ես համաձայն եմ, որ է-ն բարեհունչ է, թեպետ մի քիչ արհեստական, բայց մի մեծ բայց կա: Հնարավոր է ընկնենք գրաբարի և աշխարհաբարի քաոսային վիճակի մեջ, երբ խոսում էին այլ կերպ, գրում այլ և կարդում լրիվ այլ կերպ: Լեզուն կենդանի և զարգացող երևույթ է: Այդ կենդանությունը արտահայտվում է բանավոր խոսքում: Գրավոր խոսքը ավելի քարացած է: Իհարկե պետք է այնպես անել, որ այդ երկուսի մեջ անջրպետ չլինի: Միշտ էլ կենդանի-խոսակցականն է փոխել գրավոր լեզվին, սակայն մի մեծ դժվարություն է, քանի որ մեր խոսակցական լեզուն հարուստ է բարբառային, օտար ու ժառգոնային բառերով, որոնք հաստատ պետք է այնպես անել, որ մուտք չգործեն գրական,գրավոր լեզու:

    Ինչև սա ժամանակի խնդիր է: Ես անձամբ գտնում եմ, որ կենդանի լեզուն պիտի դառնա նորմատիվ, եթե անգամ վատն է ու անգրագետ: Փաստը փաստ է, եթե մեր հասարակությունը անգրագետ ու անբարեհունչ է խոսում,թող նույնքան վատ էլ լինի մեր գրավոր լեզուն. անիմաստ ինքնախաբեություն պետք չէ. ում է պետք գեղեցիկ գրավոր լեզում, եթե հասարակության բերանում այն այլանդակ է: Իհարկե խոսքս միայն դիցուք ա-է-ի մասին չէ, այլ առհասարակ:

    Մտերիմների հետ, առօրյա զրույցներում խոսում եմ առավելապես ա-ով, իսկ մնացյալ բոլոր դեպքերում է-ով, ու այդ անցումը ինձ համար ընդհանրապես արհեստական չէ: Միայն մտածում եմ` վատ է, որ այս 2-ն տարբեր են ու ինչպես անել, որ դառնա մեկը:

    Մտերմիկ խոսակցական ու պաշտոնական ոճերի մասին մտածելիս հենց նոր մի միտք էլ ծագեց.

    Բացել նոր թեմա ու, թե և
    Վերջին խմբագրող՝ Dragon: 20.04.2007, 02:53:

  16. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Պանդուխտ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչ այսօր ճշգրիտ չի գիտենք թէ «է» տառը ի՞նչպէս արտասանուել է, կամ ի՞նչ հնչիւն ունեցել է (Սահակ-Մեսրոպեան դարում):
    Երեւի Ե+Ի, որ ածանցումի ժամանակ սղում է, եւ մնում միայն «ի»: -Գնում ա- ձեւը Արարատեան (Երեվանի) բարբառի ազդեցութեամբ է: Գրաբար հայերէն՝ ես եմ, դու ես, նա է: Մտածողներ կան թէ այս օժանդակ բայերը. «եմ, ես, է» հայոց լեզուի, հայ մարդու լեզուամտածողութեան խտացումն է:
    Նկատել «Էակ» անունը, որ տրւում է արարիչի ստեղծած բոլոր էակներին:
    Է+ակ (փոքրացնող մասնիկ), այսինքն «Է»ից ծնուած էիկներ: Հայոց եկեղեցիների խորանների վերեւ տեսնում ենք մեծատառ «Է» գիրը, որ խորհրդանշում է արարիչին. գլխաւոր ԷՈՒԹԻՒՆին:

    Հարգելի Պանդուխտ Սահակ-Մեսրոպեան դարը 5-րդ դարն է(այլ կերպ ասում են ոսկեդար): Լավ էլ հայտնի է: Է-ն արտասանվել է, իսկ Ե(յեչը)-յէ: Այդ մասին տասնյակ հատոր հաստափոր ուսումնասիրություններ կան:

    <<Երեւի Ե+Ի, որ ածանցումի ժամանակ սղում է, եւ մնում միայն «ի»: -Գնում ա- ձեւը Արարատեան (Երեվանի) բարբառի ազդեցութեամբ է: Գրաբար հայերէն՝ ես եմ, դու ես, նա է: Մտածողներ կան թէ այս օժանդակ բայերը. «եմ, ես, է» հայոց լեզուի, հայ մարդու լեզուամտածողութեան խտացումն է>>:

    Այսքան մասը ինձ անհասկանալի ու անհեթեթ է թվում, խնդրում եմ բացատրես ինչ ես ուզում ասել ու ինչ կապ ունի է-ա-ի հետ: Հետաքրքիր է քո կարծիով որտեղից ծլեցին <<եմ, ես, է>-ն? Ինչէ քո կարիծով գրաբարում չկային:
    Գրածներիդ նման նույնքան տարօրինակ է թվում քո <<մաշտոցյան>> ուղագրությամբ գերելը, երևի կատարելությամբ չես տիրապետում, թե միամիտ բաներ չէիր ասի(արևմտահայ ես, թե այդ ուղագրության դավանող):

    Հ.Գ. Այն ինչ մեռել է հարություն չես տա, նունիսկ եթե հարալեզներն իրական դառնան:
    Վերջին խմբագրող՝ Dragon: 20.04.2007, 03:11:

  17. #15
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    49
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    եթե մեր հասարակությունը անգրագետ ու անբարեհունչ է խոսում,թող նույնքան վատ էլ լինի մեր գրավոր լեզուն.
    Իրաւունքի ոյժ՞ի դիրքից խօսում ես, թէ՝ ոյժի իրաւունքով:
    վատ է, որ այս 2-ն տարբեր են ու ինչպես անել, որ դառնա մեկը:
    Վատը միօրինակ լինելն է: Երբ ամէն մարդ մանիշակագոյն հագնում է, վա՞տ է թէ լաւ...
    Հարգելի Պանդուխտ Սահակ-Մեսրոպեան դարը 5-րդ դարն է(այլ կերպ ասում են ոսկեդար): Լավ էլ հայտնի է: Է-ն արտասանվել է, իսկ Ե(յեչը)-յէ: Այդ մասին տասնյակ հատոր հաստափոր ուսումնասիրություններ կան:
    Յարգելի Վիշապ (կարենա՞մ քեզ վիշապ կոչել), «յարգելի» բառը ատելավառ ժպտիկիդ չհարմարեց: Այդ դարը ոսկ՞ի էր թէ՝ պլատինիում. չգիտեմ, բայց գիտեմ, որ քո «ե»ի եւ «է»ի վերաբերեալ կարծիքիդ համաձայն չեմ:
    Այսքան մասը ինձ անհասկանալի ու անհեթեթ է թվում, խնդրում եմ բացատրես ինչ ես ուզում ասել ու ինչ կապ ունի է-ա-ի հետ:
    Եթէ «է» գիրը գերմաներէն Ä ի նման հնչել է անցեալում, թերեւս այս Ä ժամանակի ընթացքին Aյացել է: Պարսիկները երկար դարեր իշխել են իմ Հայաստանիս արեւելեան մասին: Նրանք (կարծում եմ) չ'ունեն «է» հնչիւնը: Նրանք գործածում են արաբական այբուբենը, որ չ'ունի. «ե»ի կամ «է»ի արատասանութեամբ հնչոյթներ...
    Գրածներիդ նման նույնքան տարօրինակ է թվում քո <<մաշտոցյան>> ուղագրությամբ գերելը, երևի կատարելությամբ չես տիրապետում, թե միամիտ բաներ չէիր ասի(արևմտահայ ես, թե այդ ուղագրության դավանող):
    Լաւ էլի տարօրինակ մարդու հետ էլ ծանօթացար, ապրիր եւ տես...: Միամիտ բաներ ասելու իրաւունք տուել եմ ինքնս ինձ, դու ջոկիր, քեզ համար ճիշտը ընտրիր: Չէ կատարելութեամբ չեմ տիրապետում, դրա համար եկել եմ այստեղ քեզնից սովորելու: Դու եղիր վարպետ, ես լինիմ քո աշակերտ: Եթէ ասեմ արեւմտահայ եմ. լեզուական սխալ չ՞ի լինի, որովհետեւ «Արեւմտահայաստան» անունով երկիր չկայ այժմ քարտէսի վրայ: Այդ քարտէսը մեր ուղեղներում դաջուել մնացել է, այն օրից՝ երբ մեզ քշեցին այդտեղից:
    Այն ինչ մեռել է հարություն չես տա, նունիսկ եթե հարալեզներն իրական դառնան:
    Իսկ ո՞վ ասաց, որ յառնել ուզում եմ: Զրուցակիցդ ուրախ է անդենականում:
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 20.04.2007, 10:01:

Էջ 1 13-ից 1234511 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •