User Tag List

Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 194 հատից

Թեմա: է՞, թե՞ ա (գրու՞մ է, թե՞ գրում ա)

  1. #16
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Dragon-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ հաստատ:

    Գրական-կարդում է,
    Գյումրի-կարդա գը
    Բայց քո բերած օրինակը ոչ էլ «ա»-ով էր։ Այնպես որ դա ապացույց համարել չի կարելի։ Դրա փոխարեն, խնդրում եմ, ասա. Գյումրվա բարբառով ո՞նց կասեն, օրինակ, «Շոգ է» արտահայտությունը։ «Շոգ է» թե՞ «Շոգ ա»։ Իմ կարծիքով՝ առաջին տարբերակը։ Ամեն դեպքում, երևի ճիշտ կլիներ, եթե որևէ բնիկ գյումրեցի պատասխաներ այս հարցին, ոչ թե պարզապես ամեն մեկն իր ենթադրությունները գրեր, ոմանք էլ իրենց ենթադրությունները ներկայացնեին որպես անժխտելի փաստ...

    Ես համաձայն եմ, որ է-ն բարեհունչ է, թեպետ մի քիչ արհեստական, բայց մի մեծ բայց կա: Հնարավոր է ընկնենք գրաբարի և աշխարհաբարի քաոսային վիճակի մեջ, երբ խոսում էին այլ կերպ, գրում այլ և կարդում լրիվ այլ կերպ: Լեզուն կենդանի և զարգացող երևույթ է: Այդ կենդանությունը արտահայտվում է բանավոր խոսքում: Գրավոր խոսքը ավելի քարացած է: Իհարկե պետք է այնպես անել, որ այդ երկուսի մեջ անջրպետ չլինի:

    Ինչև սա ժամանակի խնդիր է: Ես անձամբ գտնում եմ, որ կենդանի լեզուն պիտի դառնա նորմատիվ, եթե անգամ վատն է ու անգրագետ: Փաստը փաստ է, եթե մեր հասարակությունը անգրագետ ու անբարեհունչ է խոսում,թող նույնքան վատ էլ լինի մեր գրավոր լեզուն. անիմաստ ինքնախաբեություն պետք չէ. ում է պետք գեղեցիկ գրավոր լեզում, եթե հասարակության բերանում այն այլանդակ է:
    Գիտե՞ս, կարդում եմ գրածդ ու զարմանում։ Այսինքն՝ եթե մեր շուրջը վատն է գերիշխում, ուրեմն անհամասեռությունից խուսափելու համար կոչ ես անում բոլորս վատը դառնա՞նք։ Իսկ ես համարում եմ, որ եթե խոսակցական լեզուն վատն է ու անգրագետ, ապա պիտի խոսակցականը փորձենք փոխել, ոչ թե գրականն էլ խոսակցականի պես անգրագետ դարձնենք։ Առաջին հայացքից դա գուցե անիրական ու անգամ անհնար է թվում, բայց ես համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է այնպես անել, որ փողոցային ժարգոնը գոնե պակասի ու խոսակցական լեզուն ավելի գրագետ դառնա։ Դրա համար բավական է միայն այնպիսի քաղաքականություն վարել, որ անգրագետ, փողոցային լեզվով խոսելը, պատվաբեր (այսպես ասած՝ «պրեստիժ»), մինչև անգամ ձեռնտու չլինի։ Այ այդ դեպքում կտեսնեք, թե ոնց են բոլոր քարթուները խելոք-խելոք սկսում գրական խոսել սովորել։ Ինչ վերաբերում է «ա»-ին ու «է»-ին, ապա նույնը կարելի է իրականացնել նաև դրանց դեպքում։ Հասկանալի է, որ հեշտ բան չէ, բայց, իմ կարծիքով, հնարավոր է, միայն, նորից եմ ասում, ցանկություն է պետք ու նպատակաուղղված գործունեություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #17
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    30
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    ճիշտը "է"-ն ա
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  3. #18
    Knight of Cydonia Davo'o-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    543
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Է միայն Է: Այս հարցը նույնիսկ պետք չէ քննարկել:
    — Ով քընած եք՝ արթուն կացե՜ք,
    Ով արթուն եք՝ ելե՜ք, կեցե՜ք...
    ...Հետո չասեք՝ թե մենք քընած —
    Դավիթ գող-գող եկավ, գընաց...

  4. #19
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    28
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Գյումրիում և ընդհանրապես Շիրակի մարզում «է»-ով են խոսում: Թեև «կ»-ն բառից առաջ «գը»-ն էլ են օգտագործվում: Բարբառների մեջ էդտեղ մեծ տարբերություն չկա:
    Ինձ հարմար չի առօրյայում «է»-ով խոսալ, ֆորումում էլ հիմնականում «ա» եմ գրում:
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  5. #20
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց քո բերած օրինակը ոչ էլ «ա»-ով էր։ Այնպես որ դա ապացույց համարել չի կարելի։ Դրա փոխարեն, խնդրում եմ, ասա. Գյումրվա բարբառով ո՞նց կասեն, օրինակ, «Շոգ է» արտահայտությունը։
    Կասեն <<շոգ է>>, ա-ով օրինակ կար. լոռվա բարբառում-կարդըմ ա

    Ես ենթադրելով չեմ գրում. հայրական կողմս Լոռուց է(Ղարաքիլիսա-Վանաձոր), մայրականը` Շիրակից (Գյումրի)
    Տարօրինակ բան չեմ ասում, մի զարմացիր: Ես շատ եմ ուզում բոլորը ճիշտ խոսեն, բայց եթե չի ստացվում, պիտի կարգը փոխվի, որ սխալը դառնա ճիշտ: Իհարկե ի նկատի չունեմ, ինչ վատն է դարձնենք օրինավոր. սա, թերևս մի քանի տասնյակ տարիների գործ չէ, դարեր է պետք, բայց որ մի օր վերանայվելու և գրավոր լեզուն և համապատասխանացվելու բանավորին դա անժխտելի փաստ է:

    Հ>Գ. Կրկնում եմ, չմտածեք չէ միամտորեն կարծում եմ բոլորին պիտի անգրագետ դարձնել անգրագետներին կրթելու փոխարեն, հարցը այլ տեսանկյունից պիտի դիտել:Պանդուխտի ասած միօրինակ չլինելը այս պարագայում պետք չէ, ամեն ճշմարիտը եզակի է:


    Պանդուխտ մեր ուղիները շատ տարբեր են.
    Չգիտեմ դու ինչպես, բայց ես լուրջ ուսումնասիրել եմ լեզուն(մասնագիտությամբ էլ բանասեր եմ): Ես սիրով քեզ կլինեի վարդապետ, հատկապես որ հավասարաչափ մեր լեզվի երեք ճյուղերին էլ տիրապետում եմ, բայց ցավոք դրա ժամանակը չունեմ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.04.2007, 18:52:

  6. #21
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Dragon-ի խոսքերից
    Տարօրինակ բան չեմ ասում, մի զարմացիր: Ես շատ եմ ուզում բոլորը ճիշտ խոսեն, բայց եթե չի ստացվում, պիտի կարգը փոխվի, որ սխալը դառնա ճիշտ: Իհարկե ի նկատի չունեմ, ինչ վատն է դարձնենք օրինավոր. սա, թերևս մի քանի տասնյակ տարիների գործ չէ, դարեր է պետք, բայց որ մի օր վերանայվելու և գրավոր լեզուն և համապատասխանացվելու բանավորին դա անժխտելի փաստ է:
    Ժագոնը,կամ այսպես կոչված ՙպրիստիժ՚-ի համար օտարերկրյա բառերը,ոնց նկատում ենք բավականին հաճախ են անհետանում,կամ փոխարինվում այլ նմանատիպ բառերի ու բառակապակցությունների հետ;Օտարերկրյա շատ բառեր,որ օգտագործում էինք երեք-չորս տարի առաջ(օրինակ՝ սոտվի),հիմա քիչ-քիչ կիրառությունից դուրս են գալիս(հիմա ավելի շատ լսում ենք՝հեռախոս);Ինչպես կարող ենք այդպիսի ժամանակավոր երևույթների պատճառով փոփոխել ու աղավաղել մեր բյուրեղյա հայոց լեզուն
    Վերջին խմբագրող՝ Array: 20.04.2007, 15:40:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  7. #22
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ախր շատ տարօրինակ բաներ ես գրել է;ՙՍխալի՚ անունը ՙճիշտ՚ դնելով հնարավոր չէ դրա դեմն առնել,չնայած քո ասելով ընդհանրապես չարժե պայքարել սխալ երևույթների դեմ;Եթե հիմա օտարածին,ժարգոնային բառերը ընդունենք որպես գրական հայոց լեզու,դա միայն կխթանի նմանատիպ տարրերի մուտքը,և որոշ ժամանակ անց հայոց լեզուն կլինի հիմնականում օտարածին բառերի կույտ,այսինքն արհեստական ;Ուրիշ էլ ինչպե՞ս ես պատկերացնում ապագան քո նկարագրածով
    Վերջին խմբագրող՝ Array: 20.04.2007, 15:59:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  8. #23
    Մշտական անդամ Vahe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.09.2006
    Հասցե
    Գյումրի
    Տարիք
    30
    Գրառումներ
    362
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Է-ով եմ խոսում: ա-ով փորձել եմ, լավ չի ստացվում)

  9. #24
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,847
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    16 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Vahe-ի խոսքերից Նայել գրառումը
    Է-ով եմ խոսում: ա-ով փորձել եմ, լավ չի ստացվում)
    Սկզբում գրածդ կարդացի, բնականաբար, ահավոր զարմացա, փորձեցի որևէ բացատրություն գտնել ու ակամա նայեցի հասցեիդ. Գյումրի Դա ամեն ինչ բացատրում է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #25
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2007
    Գրառումներ
    630
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Array-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժագոնը,կամ այսպես կոչված ՙպրիստիժ՚-ի համար օտարերկրյա բառերը,ոնց նկատում ենք բավականին հաճախ են անհետանում,կամ փոխարինվում այլ նմանատիպ բառերի ու բառակապակցությունների հետ;Օտարերկրյա շատ բառեր,որ օգտագործում էինք երեք-չորս տարի առաջ(օրինակ՝ սոտվի),հիմա քիչ-քիչ կիրառությունից դուրս են գալիս(հիմա ավելի շատ լսում ենք՝հեռախոս);Ինչպես կարող ենք այդպիսի ժամանակավոր երևույթների պատճառով փոփոխել ու աղավաղել մեր բյուրեղյա հայոց լեզուն

    Տես Հ.Գ.
    Ես միամտաբար չեմ մտածում աղավաղել մեր լեզուն, որ մեր ազգի գոյության միակ երաշխիքն է եղել ու կա. ոչ էլ կարծում եմ պետք է օտար բառերով հեղեղել (թեպետ հիմա արդեն բավականին կա, չգիտես ինչու հայերեն համարժեքը չի օգտագործվում):
    Պետք է ընդամենը վերացնել անջրպետը: Ինչքան գնում ոչ թե վերանում են սխալները, այլ մեկը փոխարինվում է մյուսով ու առատանում: Խոսքս առհասարակ հասարակության մասին է, եթե դու այդպիսին չես, մի կարծիր որ բոլորն էլ ճիշտ գիտեն և արտահայտվում են:


    Բայց կարիծիքը քոնն է ու ձերը: Այսուհետ ավելի շատ պիտի փորձեմ լսել ձեզ, թե չէ ինչ որ դիսոնանսի վերածվեց այս թեման: Հիմա հերթը ձերն է
    Վերջին խմբագրող՝ Dragon: 21.04.2007, 01:07:

  11. #26
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,720
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Ախր բոլորտ մոռանում եք Խոսքի արտահայտման տարբեր ձևերի:Գիտական, Խոսակցական, Պաշտոնական, Գեղարվեստական և այլն...
    Էլ կարիք չկա բացատրելու թե ինչու են դրանք բաժանված և ինչու է <<է>> և ինչու է <<ա>>:

  12. #27
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Մեջբերում Dragon-ի խոսքերից
    Փաստը փաստ է, եթե մեր հասարակությունը անգրագետ ու անբարեհունչ է խոսում,թող նույնքան վատ էլ լինի մեր գրավոր լեզուն. անիմաստ ինքնախաբեություն պետք չէ. ում է պետք գեղեցիկ գրավոր լեզում, եթե հասարակության բերանում այն այլանդակ է:
    Ի դեպ այլանդակ,անգրագետ ու անբարեհունչ խոսող մարդկանց գրավոր լեզուն էլ նույնքան այլանդակ,անբարեհունչ ու անգրագետ է լինում,այդ առումով անհանգստանալու կարիք չկա:
    Բայց կարիծիքը քոնն է ու ձերը: Այսուհետ ավելի շատ պիտի փորձեմ լսել ձեզ, թե չէ ինչ որ դիսոնանսի վերածվեց այս թեման: Հիմա հերթը ձերն է
    չգիտեմ այս բառը ինչերեն է,բայց դժվար՝ հայերեն լինի:Չգիտես ինչու՝ մարդկանց թվում է,որ նման «մոդայիկ» բառեր օգտագործելով իրենց խոսքը դարձնում են ավելի ծանրակշիռ: Այս հիվանդությամբ հիմա ավելի շատ տառապում են հեռուստալրագրողները: Անձամբ ես այս բառը չհասկացա, մի՞թե հայերեն համարժեքը չկար
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 22.04.2007, 17:16:
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  13. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2007
    Գրառումներ
    39
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    Իսկ ո՞վ է ասում, որ ա-ով պետք է գրել: Մի՞թե կարծում եք, որ ա-ն այնքան տարածված է, որ ի հաճույս Արարատյան դաշտի բնակիչների,գրական լեզուն պետք է «դզել-փչել», հարմարեցնել, կներեք,հարմարԱցնել նրանց քիմքին:

    Ամեն մի հայ խոսում է իր բարբառով, դրանց քանակն անցնում է քառասունից և արհեստականորեն փոփոխություն մտցնել գրական լեզվի մեջ(մեզ շաղկապող ամենապինդ օղակը), հիմք ուննալով Երևանի ժարգոնային, զզվանք հարուցող բարբառը, առավել մեծ հիմարություն կլինի, քան թե հայերենի դասական ուղղագրության ... բարե/բոլշե-փոխությունը:

    Բոլշևիկները նպատակ ունեին, հինը հիմնահատակ քանդելով, մի նոր աշխարհ շինել: Հինը իսկապես քանդեցին՝ խզելով ժամանակների կապը գրաբարի ու նոր գրական հայերենների միջև:Նոր աշխարհի շինությունը ճեղք տվեց ու փլվեց: Սակայն ճեղքվածքը մնաց մեր ուղեղներում, որ այսօր ուզում ենք ինչ-որ բանով լցնել:

    Ինչո՞ւ «խոսում է» պետք է գրել «խոսում ա» հարցն ունի պարզունակ մի պատասխան. հայերի մի մասը այդպես է խոսում: Հայերի մի ստվար զանգված Տիգրան/Տիրան/Տիրուն-ի փոխարեն ասում է՝ Ծիգրան/Ծիրան/Ծիրուն: Հիմա ի՞նչ եք առաջարկում, Տիգրանի փոխարեն գրենք Ծիգրա՞ն: Ցնծա՛,հայ ժողովուրդ, Մոսկվայում համերգ է տալիս ծիկին Ծիրուն Ծիրանովնա Ծիգրանյանը:

    Ես զարմանում եմ, թե հայը ինչքա՜ն ջանք ու եռանդ է վատնում որևէ օտար լեզու,մաքուր, ԲԵԶ ԱԿՑԵՆՏԱ, խոսելու համար, իսկ իր մայրենի գրական լեզվի վրա թքած ունենա: Այդպիսի արգահատելի վերաբերմունք եթե մենք ցույց տայինք թուրքին, ապա շան օրի չէինք հասնի ու սեփական ոչնչության գիտակցումի ցավից խենթացած, գրավոր լեզվի մեջ փոփոխություն մտցնելու մասին չէինք մտածի:

    Թե՞ մեր մտածողությունը միշտ պետք է մնա բանահուսություն-ֆոլկլորի մակարդակի՝ ի հուրախություն մեր թշնամիների:Ծնվել է մի սերունդ, որ ակնկալում է ինչ-որ փոփոխություններ, ի՞նչ՝ չգիտի ու թուր է ճոճում հայոց գրական լեզվի վրա:Օխա՜յ, մեզանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ:
    Վերջին խմբագրող՝ SAS: 29.04.2007, 16:01:

  14. #29
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,243
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    "Ա"-ն առօրյա-խոսակցական լեզվին է պատկանում, իսկ "է"-ն` գրական լեզվին:
    Ինչքան էլ հարմար լինի "ա"-ի օգտագործումը, չպետք է մոռանալ, որ ավելի գեղեցիկ ու ճիշտ է "է"-ի կիրառումը:
    ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ԲՈԼՈՐԻՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ՄԻԱՅՆ "Է"-ՈՎ!

  15. #30
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. է, թե ա (գրում ա, թե գրում է)

    «ա»–ով գրառումներ կարդալիս կամ գրելիս միանգամից ինչ–որ անտաշության ու անգրագիտության հոտ է գալիս, անմիջապես ջնջում, «է» եմ սարքում. երևի պատճառն էն է, որ աչքներս սովոր է «է»–եր կարդալ։ Այ եթե մի միջավայրում լինենք, ուր բոլորը բացառապես «է»–ով են խոսում ու դա հնչի ոչ արհեստական, այլ ամբողջապես գրական խոսքի մեջ, էդ միջավայրում ցանկացած «ա» մեզ էլի անտաշ ու անգրագետ կթվա։
    Ես շատ կուզեի, որ իմ ու բոլորի խոսակցականում չլիներ «ա»–ն, բայց դրանից ազատվել արդեն համարյա անհնար է։ Առհասարակ կուզեի լեզուն վերադառնար գրականին, մնային միայն "էս, էդ էն..." դերանուններն ու «ա»–ն (Թումանյանի հայերենրը...), էդպիսի խոսքի մեջ «ա»–ն կամ կսկսի բարեհունչ լինել մեջ ականջին, կամ էլ կամաց–կամաց կվերածվի «է»–ի…
    Առհասարակ էս շաաաատ կարևոր խնդիր է, խոսակցականի ու գրականի էսքան մեծ տարբերությունը նաև մեծ խոչընդատ է բոլոր էն արվեստների զարգացման համար, որոնք այս կամ այն չափով կապված են խոսքի հետ (գրականություն, առավել ևս՝ կինո, թատրոն...)... դրա համար էլ, Հէ–ի կրկնօրինակումները, եթե նույնիսկ փայլուն կարդան, միշտ ինչ–որ բան խորք կմնա ականջին, մեկ էլ կհայհոյեն իրար ու «է»–ով կխոսեն...
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



Էջ 2 13-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրում ենք պիե՜ս
    Հեղինակ՝ ivy, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 63
    Վերջինը: 17.03.2015, 19:58
  2. Պոեզիա. Այստեղ գրում ենք մեր ստեղծագործությունները
    Հեղինակ՝ Maytane, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 3
    Վերջինը: 15.04.2011, 10:52
  3. Պոեզիա. Գրում ենք սոնետ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ժանրային մրցույթներ
    Գրառումներ: 52
    Վերջինը: 26.10.2010, 12:22
  4. Գրառումներ: 10
    Վերջինը: 10.08.2010, 21:51
  5. Հայ կանայք գրում են...
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.07.2007, 14:41

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •