User Tag List

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 40 հատից

Թեմա: Երևանի էկոլոգիական վիճակը

  1. #31
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեծանիվ

    Ես քշում եմ, դուք բողոքում
    Մասիվի դիքը ո՞ր սկոռոստով ես բարձրանում Շատերին հեծանիվ քշել չես համոզի, բայց որ կատալիզատոր չունենալու համար սկսեն տուգանել, յուղոտ գործ կկպնի կառավարական շայկայի համար, կկթեն վարորդներին, Լֆիկը կատալիզատոր կներկրի, բայց քաղաքի օդը կարող է և մաքրվել...
    Si vis pacem, para bellum

  2. #32
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մասիվի դիքը ո՞ր սկոռոստով ես բարձրանում Շատերին հեծանիվ քշել չես համոզի, բայց որ կատալիզատոր չունենալու համար սկսեն տուգանել, յուղոտ գործ կկպնի կառավարական շայկայի համար, կկթեն վարորդներին, Լֆիկը կատալիզատոր կներկրի, բայց քաղաքի օդը կարող է և մաքրվել...
    Բավականին դժվար արագության վրա - դիմացինը 2-րդ, հետևինը 5-րդ, երբ շատ եմ խեղճանում 4-րդ, ընդամենը ~20րոպե ա տևում:

    Ի դեպ գնալով հեծանվորդները շատանում են Երևանում, հիմա օր չկա, որ քաղաքում հեծանիվ քշող մարդ չտեսնեմ ու ամենալավն էն ա, որ մերոնցական չեն, լրիվ անծանոթ մարդիկ են
    I may be paranoid but no android!

  3. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ~Anna~ (23.11.2010), Արշակ (23.11.2010)

  4. #33
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    16 Ծառ են կտրել Երեւանի կենտրոնում...

    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  5. #34
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր մեր մոտի իրավիճակի հետ կապված օդի աղտոտվածության աստիճանն էի ստուգում օնլայն (դե, մեզ մոտ հունիսի մեջ արդեն երկրորդ անգամ Կանադայի հրդեհների հետևանքով մեզ հասած ծխից օդն աղտոտված է, խորհուրդ են տալիս դրսում հնարավորինս չլինել, պատուհաններ չբացել և այլն)` պարզելու համար, թե էսօր ինչ է մեզ սպասում, ընթացքում հանդիպեցի «Աշխարհի ամենաաղտոտված օդով 30 մայրաքաղաքները» վերնագրով հոդվածի: Պարզվեց` Երևանն էլ է էդ տխուր թոփ 30-յակի մեջ ներառված, ընդ որում` աղտոտվածության ահագին էլ բարձր ցուցանիշով. 2022 թվի տվյալների հիման վրա, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության սահմանած նորմայի` Երևանի օդը գերազանցում է նորման մոտավորապես 6 անգամ :

    Եվս մի ցնցող ու զարհուրելի փաստ, որ էդ հոդվածից պարզեցի. ըստ բերված աղյուսակի` Երևանի օդի աղտոտվածության աստիճանը համապատասխանում է կարմիր կոդին, իսկ Նյու Յորքում երկու օր առաջ հենց կարմիր կոդին համապատասխան աղտոտվածություն էր (էս օրերի ընթացքում` ամենաբարձրը, հիմա, օրինակ, դեղին է, որը համարվում է միջին աղտոտվածություն, ու էլի աշխատում ենք դրսում չլինել): Այսինքն` ստացվում է, որ աղտոտվածության էն աստիճանը, որի ժամանակ մեզ էստեղ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, Երևանի մշտական վիճակն է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (06.07.2023), մարդ եղած վախտ (02.07.2023)

  7. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էսօր մեր մոտի իրավիճակի հետ կապված օդի աղտոտվածության աստիճանն էի ստուգում օնլայն (դե, մեզ մոտ հունիսի մեջ արդեն երկրորդ անգամ Կանադայի հրդեհների հետևանքով մեզ հասած ծխից օդն աղտոտված է, խորհուրդ են տալիս դրսում հնարավորինս չլինել, պատուհաններ չբացել և այլն)` պարզելու համար, թե էսօր ինչ է մեզ սպասում, ընթացքում հանդիպեցի «Աշխարհի ամենաաղտոտված օդով 30 մայրաքաղաքները» վերնագրով հոդվածի: Պարզվեց` Երևանն էլ է էդ տխուր թոփ 30-յակի մեջ ներառված, ընդ որում` աղտոտվածության ահագին էլ բարձր ցուցանիշով. 2022 թվի տվյալների հիման վրա, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության սահմանած նորմայի` Երևանի օդը գերազանցում է նորման մոտավորապես 6 անգամ :

    Եվս մի ցնցող ու զարհուրելի փաստ, որ էդ հոդվածից պարզեցի. ըստ բերված աղյուսակի` Երևանի օդի աղտոտվածության աստիճանը համապատասխանում է կարմիր կոդին, իսկ Նյու Յորքում երկու օր առաջ հենց կարմիր կոդին համապատասխան աղտոտվածություն էր (էս օրերի ընթացքում` ամենաբարձրը, հիմա, օրինակ, դեղին է, որը համարվում է միջին աղտոտվածություն, ու էլի աշխատում ենք դրսում չլինել): Այսինքն` ստացվում է, որ աղտոտվածության էն աստիճանը, որի ժամանակ մեզ էստեղ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, Երևանի մշտական վիճակն է...
    Բացարձակ չեմ զարմանում։ Էս վերջին անգամ, երբ մայիսի սկզբին Երևանում էինք, ուղղակի անհնար էր քաղաքում մնալը, հատկապես էս վերջին ծառահատումից հետո։ Մենք սովորություն ունենք քաղաքում ոտքով ման գալու։ Բայց ամեն անգամ մի քսան րոպե դրսում մնալուց հետո կոկորդներս չորանում էր, խոսել չէինք կարողանում, դժվարությամբ էինք շնչում։ Եթե հանկարծ մի կես բառ ասում էինք օդի մասին, տեղացիները խիստ նեղանում էին, թե դու՜ք, ձեր եվրոպական ստանդարտնե՜րը։ Բայց ի վերջո մենք տարին մի քանի օր ենք էդ օդը շնչում, տեղացիները՝ ամեն օր, իսկ էդ օդը շնչելու հետևանքներն անդառնալի են հենց տեղացիների համար, ու ոնց որ դրա դեմ ոչ մի օրակարգ չկա, դեռ հակառակը՝ ծառերը կտրում են, մեքենաները՝ շատանում։ Բայց դե աչքիս սրանում էլ են Հայաստանից գնացածները մեղավոր։

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վիշապ (03.07.2023)

  9. #36
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ծեծված թեմա է։ Իմ հասկացածով հայաստանցիների մեծ մասը օդի ու էկոլոգիայի հետ պրոբլեմ չեն տեսնում, բայց պրոբլեմ են տեսնում օրինակ օդի ու էկոլոգիայի պատճառով Հայաստանից փախածների հետ, որոնք հերիք չի փախել են, Հայաստանի անաղարտ էկոլոգիան էլ վարկաբեկում են։

    Երևանի օդի որակի մասին ինֆորմացիան վայթե հիմնվում է ընդամենը 4 տվիչների արդյունքների վրա, այսինքն պոտենցիալ մեծ սխալանքով, իրականությունը կարող է ավելի լավը լինել, կարող է շատ ավելի վատը լինել։ Անցյալ տարի հունիսին ինձ համար տանելի էր, ես շատ ավելի վատն էլ էի տեսել:
    Մեր մեջ ասած, աշխարհի մեծ մասի էկոլոգիան է վարի գնացել, ու մարդկանց մեծամասնությունը թքած ունի, մի «խելացի» մասն էլ կարծում է, թե պրոբլեմը կովերն ու մսակերներն են, այսինքն հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, քաղաքաշինությունը, մշակվող սննդի արդյունաբերությունը, մարդաքանակն ու սպառումը չեն: Բայց ես ուրիշ թեմա է, երևի:
    Si vis pacem, para bellum

  10. #37
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    ...

    Եվս մի ցնցող ու զարհուրելի փաստ, որ էդ հոդվածից պարզեցի. ըստ բերված աղյուսակի` Երևանի օդի աղտոտվածության աստիճանը համապատասխանում է կարմիր կոդին, իսկ Նյու Յորքում երկու օր առաջ հենց կարմիր կոդին համապատասխան աղտոտվածություն էր (էս օրերի ընթացքում` ամենաբարձրը, հիմա, օրինակ, դեղին է, որը համարվում է միջին աղտոտվածություն, ու էլի աշխատում ենք դրսում չլինել): Այսինքն` ստացվում է, որ աղտոտվածության էն աստիճանը, որի ժամանակ մեզ էստեղ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, Երևանի մշտական վիճակն է...
    Ինձ համար ցնցող փաստն էն է, որ դու էդ հոդվածից ես պարզել, որ Երևանի օդը նողկալի է:
    Si vis pacem, para bellum

  11. #38
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ծեծված թեմա է։ Իմ հասկացածով հայաստանցիների մեծ մասը օդի ու էկոլոգիայի հետ պրոբլեմ չեն տեսնում, բայց պրոբլեմ են տեսնում օրինակ օդի ու էկոլոգիայի պատճառով Հայաստանից փախածների հետ, որոնք հերիք չի փախել են, Հայաստանի անաղարտ էկոլոգիան էլ վարկաբեկում են։

    Երևանի օդի որակի մասին ինֆորմացիան վայթե հիմնվում է ընդամենը 4 տվիչների արդյունքների վրա, այսինքն պոտենցիալ մեծ սխալանքով, իրականությունը կարող է ավելի լավը լինել, կարող է շատ ավելի վատը լինել։ Անցյալ տարի հունիսին ինձ համար տանելի էր, ես շատ ավելի վատն էլ էի տեսել:
    Ինձ համար միշտ ա տանելի եղել, ասեմ ավելին` երբեք ֆիզիկապես չեմ էլ զգացել, որ կեղտոտ ա. ոչ խեղդվելու զգացողություն եմ ունեցել, ոչ հազացել եմ, ոչ շունչս ա կտրվել, ոչ էլ որևէ այլ նման բան: Բայց եթե շնչելիս չես զգում էդ ամենը, դեռ չի նշանակում, թե առողջությանդ վրա չի ազդում ու քեզ չի վնասում:

    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար ցնցող փաստն էն է, որ դու էդ հոդվածից ես պարզել, որ Երևանի օդը նողկալի է:
    Դրանից չեմ պարզել: Ընդհանրապես, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Երևանի օդը շատ կեղտոտ ա, բայց չեմ կարծում, թե շատերը գիտեին կամ կարող էին ենթադրել, որ, ասենք, Նյու Յորքում արտակարգ իրավիճակ հանդիսացող ժամանակավոր աղտոտվածությունը, որի դեպքում դրսում գտնվելը վտանգավոր ա համարվում առողջության համար, Երևանի օդի սովորական վիճակն ա:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. #39
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար միշտ ա տանելի եղել, ասեմ ավելին` երբեք ֆիզիկապես չեմ էլ զգացել, որ կեղտոտ ա. ոչ խեղդվելու զգացողություն եմ ունեցել, ոչ հազացել եմ, ոչ շունչս ա կտրվել, ոչ էլ որևէ այլ նման բան: Բայց եթե շնչելիս չես զգում էդ ամենը, դեռ չի նշանակում, թե առողջությանդ վրա չի ազդում ու քեզ չի վնասում:


    Դրանից չեմ պարզել: Ընդհանրապես, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Երևանի օդը շատ կեղտոտ ա, բայց չեմ կարծում, թե շատերը գիտեին կամ կարող էին ենթադրել, որ, ասենք, Նյու Յորքում արտակարգ իրավիճակ հանդիսացող ժամանակավոր աղտոտվածությունը, որի դեպքում դրսում գտնվելը վտանգավոր ա համարվում առողջության համար, Երևանի օդի սովորական վիճակն ա:
    Կարող ես IQAir ինսթալ անել հեռախոսիդ մեջ, որը քեզ լայվ տվյալներ կտա օդի որակի մասին, ու եթե ուզում ես՝ լրացուցիչ կզգուշացնի վատ վիճակների մասին ևս: Վերջին տարիների Կալիֆոռնիայի հրդեհների ժամանակ ինձ ահագին պետք եկավ: Դրա տվիչներից պիտի առնեմ մյուս անգամ տանեմ Հայաստան:
    Si vis pacem, para bellum

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (03.07.2023)

  14. #40
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարող ես IQAir ինսթալ անել հեռախոսիդ մեջ, որը քեզ լայվ տվյալներ կտա օդի որակի մասին, ու եթե ուզում ես՝ լրացուցիչ կզգուշացնի վատ վիճակների մասին ևս: Վերջին տարիների Կալիֆոռնիայի հրդեհների ժամանակ ինձ ահագին պետք եկավ: Դրա տվիչներից պիտի առնեմ մյուս անգամ տանեմ Հայաստան:
    Հայաստան գնալիս դա պետք ա անջատել, թե չէ` պիտի դուռ-պատուհան կողպես ու տնից դուրս չգաս: ) Եթե օդի վիճակն իմանալով` գնացել-հասել ես Երևան, ապա ավելի լավ ա` ուղղակի չիմանաս, թե ինչ աստիճանի զարհուրելի օդ ես շնչում:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (06.07.2023)

Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Էրեբունի-Երևանի ծննդյան օրը
    Հեղինակ՝ Tig, բաժին` Երևան
    Գրառումներ: 7
    Վերջինը: 26.10.2012, 15:16
  2. Էկոլոգիական դաստիարակություն
    Հեղինակ՝ yerevanci, բաժին` Բնապահպանություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 20.06.2011, 18:27
  3. «Երևանի գլխավոր գաղտնիքը»
    Հեղինակ՝ Nasha, բաժին` Կինո
    Գրառումներ: 10
    Վերջինը: 05.07.2008, 01:15
  4. Մեր մոլորակի վիճակը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 7
    Վերջինը: 05.06.2008, 19:11
  5. Ակումբի վիճակը մտահոգիչ է
    Հեղինակ՝ John, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 22
    Վերջինը: 06.06.2007, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •