I may be paranoid but no android!
16 Ծառ են կտրել Երեւանի կենտրոնում...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Էսօր մեր մոտի իրավիճակի հետ կապված օդի աղտոտվածության աստիճանն էի ստուգում օնլայն (դե, մեզ մոտ հունիսի մեջ արդեն երկրորդ անգամ Կանադայի հրդեհների հետևանքով մեզ հասած ծխից օդն աղտոտված է, խորհուրդ են տալիս դրսում հնարավորինս չլինել, պատուհաններ չբացել և այլն)` պարզելու համար, թե էսօր ինչ է մեզ սպասում, ընթացքում հանդիպեցի «Աշխարհի ամենաաղտոտված օդով 30 մայրաքաղաքները» վերնագրով հոդվածի: Պարզվեց` Երևանն էլ է էդ տխուր թոփ 30-յակի մեջ ներառված, ընդ որում` աղտոտվածության ահագին էլ բարձր ցուցանիշով. 2022 թվի տվյալների հիման վրա, ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության սահմանած նորմայի` Երևանի օդը գերազանցում է նորման մոտավորապես 6 անգամ:
Եվս մի ցնցող ու զարհուրելի փաստ, որ էդ հոդվածից պարզեցի. ըստ բերված աղյուսակի` Երևանի օդի աղտոտվածության աստիճանը համապատասխանում է կարմիր կոդին, իսկ Նյու Յորքում երկու օր առաջ հենց կարմիր կոդին համապատասխան աղտոտվածություն էր (էս օրերի ընթացքում` ամենաբարձրը, հիմա, օրինակ, դեղին է, որը համարվում է միջին աղտոտվածություն, ու էլի աշխատում ենք դրսում չլինել): Այսինքն` ստացվում է, որ աղտոտվածության էն աստիճանը, որի ժամանակ մեզ էստեղ խորհուրդ են տալիս տնից դուրս չգալ, Երևանի մշտական վիճակն է...
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Աթեիստ (06.07.2023), մարդ եղած վախտ (02.07.2023)
Բացարձակ չեմ զարմանում։ Էս վերջին անգամ, երբ մայիսի սկզբին Երևանում էինք, ուղղակի անհնար էր քաղաքում մնալը, հատկապես էս վերջին ծառահատումից հետո։ Մենք սովորություն ունենք քաղաքում ոտքով ման գալու։ Բայց ամեն անգամ մի քսան րոպե դրսում մնալուց հետո կոկորդներս չորանում էր, խոսել չէինք կարողանում, դժվարությամբ էինք շնչում։ Եթե հանկարծ մի կես բառ ասում էինք օդի մասին, տեղացիները խիստ նեղանում էին, թե դու՜ք, ձեր եվրոպական ստանդարտնե՜րը։ Բայց ի վերջո մենք տարին մի քանի օր ենք էդ օդը շնչում, տեղացիները՝ ամեն օր, իսկ էդ օդը շնչելու հետևանքներն անդառնալի են հենց տեղացիների համար, ու ոնց որ դրա դեմ ոչ մի օրակարգ չկա, դեռ հակառակը՝ ծառերը կտրում են, մեքենաները՝ շատանում։ Բայց դե աչքիս սրանում էլ են Հայաստանից գնացածները մեղավոր։
Վիշապ (03.07.2023)
Ծեծված թեմա է։ Իմ հասկացածով հայաստանցիների մեծ մասը օդի ու էկոլոգիայի հետ պրոբլեմ չեն տեսնում, բայց պրոբլեմ են տեսնում օրինակ օդի ու էկոլոգիայի պատճառով Հայաստանից փախածների հետ, որոնք հերիք չի փախել են, Հայաստանի անաղարտ էկոլոգիան էլ վարկաբեկում են։
Երևանի օդի որակի մասին ինֆորմացիան վայթե հիմնվում է ընդամենը 4 տվիչների արդյունքների վրա, այսինքն պոտենցիալ մեծ սխալանքով, իրականությունը կարող է ավելի լավը լինել, կարող է շատ ավելի վատը լինել։ Անցյալ տարի հունիսին ինձ համար տանելի էր, ես շատ ավելի վատն էլ էի տեսել:
Մեր մեջ ասած, աշխարհի մեծ մասի էկոլոգիան է վարի գնացել, ու մարդկանց մեծամասնությունը թքած ունի, մի «խելացի» մասն էլ կարծում է, թե պրոբլեմը կովերն ու մսակերներն են, այսինքն հանքարդյունաբերությունը, մեքենաշինությունը, քաղաքաշինությունը, մշակվող սննդի արդյունաբերությունը, մարդաքանակն ու սպառումը չեն: Բայց ես ուրիշ թեմա է, երևի:
Si vis pacem, para bellum
Ինձ համար միշտ ա տանելի եղել, ասեմ ավելին` երբեք ֆիզիկապես չեմ էլ զգացել, որ կեղտոտ ա. ոչ խեղդվելու զգացողություն եմ ունեցել, ոչ հազացել եմ, ոչ շունչս ա կտրվել, ոչ էլ որևէ այլ նման բան: Բայց եթե շնչելիս չես զգում էդ ամենը, դեռ չի նշանակում, թե առողջությանդ վրա չի ազդում ու քեզ չի վնասում:
Դրանից չեմ պարզել: Ընդհանրապես, իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Երևանի օդը շատ կեղտոտ ա, բայց չեմ կարծում, թե շատերը գիտեին կամ կարող էին ենթադրել, որ, ասենք, Նյու Յորքում արտակարգ իրավիճակ հանդիսացող ժամանակավոր աղտոտվածությունը, որի դեպքում դրսում գտնվելը վտանգավոր ա համարվում առողջության համար, Երևանի օդի սովորական վիճակն ա:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Կարող ես IQAir ինսթալ անել հեռախոսիդ մեջ, որը քեզ լայվ տվյալներ կտա օդի որակի մասին, ու եթե ուզում ես՝ լրացուցիչ կզգուշացնի վատ վիճակների մասին ևս: Վերջին տարիների Կալիֆոռնիայի հրդեհների ժամանակ ինձ ահագին պետք եկավ: Դրա տվիչներից պիտի առնեմ մյուս անգամ տանեմ Հայաստան:
Si vis pacem, para bellum
Ուլուանա (03.07.2023)
Աթեիստ (06.07.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ