Ահավոր տափակ ու վերնագրից արդեն հեռացած սերիալ ասեմ թե հաղորդում: Մի ժամանակ հումորիստական հաղորդում էր, հետո սարքին սերիալ... ոչ բարով: Հիմա էլ հումորային սերիալի մեջ ինչ-որ դեդեկտիվ են մցրել: Լրիվ անիմաստությունա...
ու ես մինչև հիմա չեմ կարում եզրեր գտնեմ, որ էտ դեդեկտիվը կապեմ վերվարածների սովորական կյանքի հետ: Ախր ընդհանրապես չի բռնում է.... ոնց որ 2 հատ տարբեր սերիալներ լինեն: Երկուսը մեկում: Շատ անհասկանալիա ու ոչ հետաքրքիր:
Ավելացվել է 2 րոպե անց
Եվ ընդհանրապես սերիալում, հաղորդումում կամ ֆիլմում պետքա լինի դերասանական խաղի որոշակի տարբերակ: Որ բոլորը մնան էտ տարբերակի շրջանակներում: Օրինակի համար չափավոր գռոտեսկ, չափավոր անտաղանդություն և այլն...
իսկ ստեղ ոնց որ ամեն ինչ խառնված լինի իրար... ով ինչ կապիկություն անել գիտի անումա: Ու սաղ խառնվումա իրար ու չես հասկանում թե ով ովա ու ոչ մեկի կերպարը որպես իրական հայի կերպար մոտդ չի ֆիքսվում:
Էջանիշներ