«Վերվարածները հիվանդանոցում»-ը կատարյալ տափակություն եմ համարում։Բայց «Վերվարածներն ընտանիքում»-ը հաճույքով նայում եմ, եթե պատահաբար էդ ժամին միացրած է լինում, ու ես էլ մոտակայքում եմ լինում։
Իմ կարծիքով, մեր իրականության տիպիկ արտացոլումն է՝ փոքր-ինչ չափազանցված տարբերակով, բայց դե հումորային հաղորդում է ու չափազանցությունը ոչ միայն բնական, այլև, իմ կարծիքով, ցանկալի է տվյալ դեպքում։ Ճիշտն ասած, համարյա բոլոր կերպարներն էլ հավանում եմ, խիստ տիպիկ են։ Նույնիսկ դժվարանում եմ որևէ մեկին առանձնացնել, որովհետև մեկը մեկից դեմք են։
Դե Փայլակն ուղղակի «սպանում է» տիպիկ տականքի իր հզոր կերպարով։
Շատ բազմաշերտ ու հարուստ կերպար է, իմ կարծիքով։
Հա, հիշեցի, Սաթենիկի կերպարն է ինձ համար արհեստական, համ էլ նյարդերիս վրա ահավոր ձևով ազդում է։Կարինեն էլ նենց ոչինչ ներվերի դեղ ա
, ու մեկ էլ չեմ հասկանում, թե էդ աղջիկն ինչու միշտ էնպիսի տեսք ունի, կարծես ծեծված լինի... չգիտեմ՝ գուցե նրա դեմքն է բնականից էդպիսին...
մի տեսակ ուռած, այլայլված դեմք ունի...
![]()
Բայց որպես կերպար՝ էլի հաջողված եմ համարում։
![]()
Մեկ էլ էն Համեստի կերպարն է ահավոր չափազանցված՝ իր ժառանգական խալով։![]()
Էդ աստիճանի այլանդակ կերպար մի քիչ դժվար է իրականում պատկերացնել...
![]()
Էջանիշներ